ՀՀ կառավարությունը քննարկում է համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգ ներդնելու հարցը

Հայաստանի կառավարությունը քննարկում է համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգ ներդնելու հարցը։

Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ագրեսիային Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ չորս զոհ և մեկ վիրավոր։ 

«Բացի բանակի համակարգից, մենք ունենք նաև աշխարհազորային համակարգ, որը հետագայում պետք է զարգանա և դառնա մեր տարածքային պաշտպանության համակարգի մաս։ Ինքն իր մեջ ունի բաղադրիչներ, և բաղադրիչներով նայում ենք, որ նաև մեր բնակչությունը որոշակի ներգրավվածություն ունենա տարածքների պաշտպանությանը։ Այդ առումով որոշ կազմակերպությունների հետ համագործակցում ենք։ Բայց նաև այդ դեպքերից պետք է որոշակի հետևություն անել։

Հիմա քննարկում ենք համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգը, որի իմաստն այն է, որ մենք հնարավորինս լայն շրջանակի մարդկանց ներգրավենք երկրի անվտանգությանը մասնակցելու հարցում։ Այստեղ տարիքի մեջ չի խնդիրը, կարծում եմ, որ պետք է աշխատենք, որպեսզի զուտ զինվորական կարգապահությունը և տրամաբանությունը լինի անառարկելի և անքննելի»,- ասաց Փաշինյանը։ 

ajax-loader