Tag Archives: Կառավարություն

Կառավարությունը մոտ 4 մլրդ դրամ հատկացրեց սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 14-ի նիստում, հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետների աշխատակազմերին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը հաստատեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների նիստերի անցկացման աշխատակարգը

Կառավարությունը հաստատեց Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը։ Կառավարության՝ դեկտեմբերի 14-ի նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։ Նախարարի տեղակալի խոսքով՝ նախագծի ընդունման հիմքում ընկած է հանձնաժողովների միջև սույն թվականի նոյեմբերի 30-ին ձեռքբերված և համաձայնեցված աշխատակարգի տեքստը, որի համաձայն աշխատակարգը պետք է հաստատվի երկու ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը 65 միլիոն դոլար կհատկացնի ատոմակայանի շահագործումը երկարաձգելու համար

Հայաստանի ատոմակայանը «Ռոսատոմ»-ի հետ պայմանագիր կկքնի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու աշխատանքների իրականացման համար։Համապատասխան նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության՝ դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգում։Նախագծով առաջարկվում է թույլատրել Հայաստանի ատոմակայանին մեկ անձից գնման ձևով պայմանագիր կնքել «Ռոսատոմ»-ի հետ՝ համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար։Որոշման նախագծում նաև նշվում է, որ պայմանագրի գինը չի կարող գերազանցել 65 միլիոն ԱՄՆ դոլարը։

Կարդալ ավելին »

Կառավարությունն աստիճանաբար հանելու է հիփոթեքային վարկերի մասով եկամտահարկի վերա­դարձի համա­­կարգը

առավարությունն առաջարկում է ըստ մար­զերի և ըստ տարիների աստիճա­նա­բար կրճատել հիփո­թե­քային վարկի սպա­սարկ­­ման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզի­կա­­կան անձի կող­մից վճարված տոկոս­ների գումար­­ների չափով եկամտային հարկի վերա­դարձ­ման համա­­կարգի կիրառության շրջա­նակը։ Կառավարության հերթական նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «Նախագծով առաջարկվում սահմանել, որ 2027 թվականի հունվարի 1-ից հետո հիփոթեքային վարկերի մասով եկամտային հարկը չի վերադարձվում, եթե գույքը գտնվում է ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը կֆինանսավորի հանրային պաշտպանի աշխատավարձի՝ 15 տոկոսով բարձրացումը

Կառավարությունը կֆինանսավորի հանրային պաշտպանների աշխատավարձերի 15 տոկոսով բարձրացումը: Ազգային ժողովը վերջնական ընթերցմամբ քննարկել է փաստաբանության մասին օրենքի փոփոխությունները: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի խոսքով ՝ միջոցները ՀՀ պետական բյուջեից ուղղվելու են բացառապես արտաժամյա աշխատանքների կատարմանը: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ օրինագծի անհրաժեշտությունը պայմանավորված է երկու գործոնով ՝ հանրային պաշտպանների գրասենյակների ծանրաբեռնվածության կայուն աճով և քրեական և քրեական դատավարության նոր ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը կավելացնի ՏԻՄ դոտացիաների չափերը

Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների եկամուտները կհամապատասխանեցվեն դրանց ծախսերին։ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Ֆինանսական համահարթեցման մասին օրենքում կառավարության ներկայացրած փոփոխություններին: Ինչպես իր ելույթում նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, գործող օրենքն ընդունվել է 2016 թվականին: Դրա անկյունաքարային դրույթներից մեկը վերաբերում էր դոտացիոն հիմնադրամների ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը քննարկում է կանաչ ջրածնի արտադրության նախագիծը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում՝ նվիրված Ջրածնի տնտեսության նախագծի քննարկմանը, որը վարել է նախարար Վահան Քերոբյանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը, «Բի-Դի-Օ Ըդվայզորի» ՓԲԸ-ի, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի, «Արեգակյան էներջի» ընկերության ներկայացուցիչներ։ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում նախարարը նշել է, որ ՀՀ կառավարությունը ներկայում ձգտում է ընդլայնել երկրի կարողությունները վերականգնվող էներգիա ...

Կարդալ ավելին »

Կառավարությունն այս տարի սպասում է առնվազն 7 տոկոս տնտեսական աճ

Հայաստանի կառավարությունը 2023 թվականին սպասում է առնվազն 7 տոկոս տնտեսական աճ, գնաճի միջավայրը կայուն է: Այդ մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում: «Մեր կարևորագույն ձեռքումներից մեկը սպառնալիքների և անվտանգային մարտահրավերների միջավայրում մեր մակրոտնտեսական կայունությունն է, որը մենք կարողացանք պահպանել և՛ պատերազմի, և՛ ներքաղաքական անկայունությունների, և՛ կորոնավիրուսի ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը գումար հատկացրեց անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը շարունակելու համար

Կառավարությունը 1 մլրդ 800 մլն դրամ կհատկացնի անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրի շրջանակում հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների վճարման գործընթացն ապահովելու համար․ նախագիծը հավանության է արժանացել Կառավարության նիստում։ 2023 թ․ սեպտեմբեր ամսվա դրությամբ՝ ծրագրից օգտվում է 149927 շահառու․ 1 շահառուի գծով հաշվարկված հետվճարի (առանց եկամտային հարկի) միջին ամսական գումարը սեպտեմբեր ամսին կազմել է 3,212 դրամ: 2023 թ․ հունվար-սեպտեմբեր ամիսների ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը հավանություն է տվել արդար առևտրին ուղղված օրենսդրական բարեփոխումների նախագծին

Կառավարությունը հավանություն է տվել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մշակած արդար առևտրի ապահովմանն ուղղվածօրենսդրական բարեփոխումների նախագծերի փաթեթին, որով նախատեսվում է կարգավորել փոքր և միջին տնտեսավարողների և խոշոր առևտրային ցանցերի միջև մատակարարման, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքների ձեռքբերման հարաբերություններում բացահայտված  համատարած բնույթ կրող մի շարք խնդիրներ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Մասնավորապես  մատակարարված ապրանքների դիմաց ուշ վճարումները, պայմանագիր կնքելուց անհիմն հրաժարվելը, ապրանքներն ...

Կարդալ ավելին »
ajax-loader