Հայաստանի կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) հատկացրեց աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց Հայաստանի կառավարության՝ օգոստոսի 11-ի նիստում։ Համերգը կկայանա 2023 թվականի սեպտեմբերի 23-ին՝ Երևանի «Հրազդան» մարզադաշտում: Կառավարությունն ակնկալում է, որ Սնուփ Դոգի համերգին կմասնակցի 20000-25000 մարդ: Բացի այդ, ակնկալվում է, որ համերգին մասնակցելու նպատակով արտերկրից Հայաստան կժամանի 5000 – ...
Կարդալ ավելին »Tag Archives: Կառավարություն
Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ
Հայաստանի կառավարությունը հումանիտար օգնություն է ուղարկում Արցախ, որն այս պահին գտնվում է ամբողջական շրջափակման մեջ Ադրբեջանի կողմից։ Հումանիտար բեռով բեռնատարները քիչ անց Երևանից կուղևորվեն դեպի Արցախ։ Հուլիսի 25-ին Հայաստանի կառավարությունը հայտնել էր, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի հերթական նիստը, որի ընթացքում որոշումներ են կայացվել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական ...
Կարդալ ավելին »Կառավարությունը 6 ամսով արգելեց անմշակ կաշվի արտահանումը Հայաստանից
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 13-ի նիստում Հայաստանից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր (6 ամիս) արգելք կիրառելու մասին որոշում կայացրեց: Խոսքը անմշակ կաշվի արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով ապահովման, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու մասին է: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 21-իցև գործում է մինչև 2024 թվականի հունվարի 21-ը։ Կատարված ուսումնասիրությունները ...
Կարդալ ավելին »Կներդնի թատրոնների և համերգասրահների ֆինանսավորման նոր մոդել
Մշակութային կազմակերպությունները, ստանալով ֆինանսավորում պետական բյուջեից, պետք է հոգ տանեն սեփական եկամուտների ավելացման ուղղությամբ, և այս չափանիշով պետք է իրականացվի մշակութային կազմակերպությունների կառավարման որակի գնահատումը: Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` ներկայացնելով թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի ներդրման ծրագիրը։ «Թատերական ներկայացումներից ստացված հասույթը 2021 թվականին կազմել է 773,9 միլիոն դրամ, միջին ...
Կարդալ ավելին »Կառավարությունը չի նպաստում հանքարդյունաբերության խնդիրները լուծելուն․ քննարկում ԱԺ-ում
Հայաստանի հանքարդյունաբերողների և մետալուրգների միությունը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորների և կառավարության ներկայացուցիչների հետ խորհրդարանում քննարկել է հանքարդյունաբերության խնդիրները։ Ի՞նչ խոչընդոտներ են ծառացած տնտեսվարողների առջև, և ի՞նչ ակնկալիքներ ունեն նրանք գործադիր ու օրենսդիր մարմիններից՝ ներկայացվող տեսանութում։
Կարդալ ավելին »Կառավարությունը 35 միլիարդ դրամի սուբսիդավորում է կիրականացնի գյուղատնտեսության ոլորտում
Կառավարությունը 2023 թվականին 35 միլիարդ դրամի սուբսիդավորում է իրականացնելու գյուղատնտեսական ոլորտում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, թե գյուղացին մենակ է մնացել իր խնդիրների հետ։ «Այսինքն՝ եթե նայենք 2006-2010 թվականների ցուցանիշները, այնտեղ 4 տարվա մեջ 1 միլիարդ դրամ է եղել ընդհանուր գյուղատնտեսական աջակցությունը։ Հիմա մենք խոսում ենք ամեն ...
Կարդալ ավելին »Կառավարությունը թերակատարել է ՊՆ կարևոր ծրագրերի իրականացումը․ «Լույս»
«Լույս» հիմնադրամը վերլուծել է 2023թ. առաջին եռամսյակում Հայաստանի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ Այսպես, վերլուծությունը ցույց է տվել, որ 2023թ. առաջին եռամսյակում ծրագրվածի համեմատ արձանագրվել է բյուջեի ծախսերի էական թերակատարում՝ 23.5%-ով կամ 130.1 մլրդ դրամով։ «Ընդ որում, թերակատարվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ կապիտալ ծախսերը՝ համապատասխանաբար 13.4 եւ 69.2%-ով։ Առաջին եռամսյակի ճշտված ծրագրի նկատմամբ պետական բյուջեի ծախսերի թերակատարման ընդհանուր գումարի 46.8%-ը ...
Կարդալ ավելին »Մինչև 2027-ը դեղագործական արտադրության ծավալը կավելանա 4 անգամ
Կառավարությունը հաստատեց դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագիրը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը։ Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա նշեց, որ 2021 թվականին դեղերի արտադրության ծավալների աճը 2011 թվականի համեմատ կազմել է 2,8 անգամ, իսկ արտահանման ծավալների աճը՝ ավելի քան 2 անգամ։ «Այնուամենայնիվ, ոլորտը դեռևս ունի զարգացման զգալի ներուժ։ Ծրագրի հիմնական նպատակն է շարունակական զարգացնել ...
Կարդալ ավելին »Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերով մարզերին հատկացրել է 8 մլրդ 977 մլն դրամ
Կառավարությունը 8 մարզերի հատկացրեց 999 մլն դրամ սուբվենցիոն 28 ծրագրերի իրականացման համար: Համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նախարարը հայտնեց, որ կառավարությունն այս տարի մազերին հատկացրել է 8 մլրդ 977 մլն դրամ սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար։ «2021 թվականին այդ գումարը 4.7 մլրդ էր, 22 թվականին՝ 5.9, իսկ հիմա մոտեցել ենք 9 միլիարդի. դա նաև մեր այն ...
Կարդալ ավելին »Կառավարությունը հաստատեց Պետական գույքի կառավարման` 2022-ի հաշվետվությունը
Կառավարությունը մայիսի 11-ի նիստում հաստատեց «Պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը: Կառավարության նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվետվությունն ընդգրկում է 2022 թվականի օրացուցային տարվա ընթացքում Ծրագրի շրջանակներում իրականացված գործարքներից ստացված դրամական մուտքերի, ինչպես նաև մասնավորեցված, օտարված, նվիրաբերված, վարձակալությամբ, անհատույց օգտագործման իրավունքով տրված օբյեկտների ...
Կարդալ ավելին »