Tag Archives: երեխա

ԱՄՆ-ում երկու տարեկան երեխան հրաշքով ողջ է մնացել 15-րդ հարկից ընկնելուց հետո

ԱՄՆ Մերիլենդի նահանգի Մոնտգոմերիի շրջանում բազմաբնակարան շենքի 15-րդ հարկի բաց պատշգամբից երկու տարեկան երեխան ընկել է թփի վրա և հրաշքով ողջ մնացել։ Այդ մասին հաղորդում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ոստիկանությունը։ Երեխան ընկել է թփերի մեջ և վնասվածքներ ստացել։ Նա հոսպիտալացվել է, սակայն նրա վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Փրկարարները նշել են, որ տղային փրկել է այն հանգամանքը, որ պատշգամբի ...

Կարդալ ավելին »

Գազայում վերջին չորս օրում զոհվել է շուրջ 600 մարդ, այդ թվում՝ 200 երեխա

Գազայի հատվածում Իսրայելի կողմից վերսկսված ռազմական գործողությունների չորս օրվա ընթացքում, ըստ վերջին տվյալների, զոհվել է 591 մարդ, վիրավորվել՝ 1042-ը։ Գազայի հատվածում ՅՈՒՆԻՍԵՖ-ի խոսնակ Ռոզալիա Պաուլինը հայտնել է, որ մարտի 18-ից ի վեր անկլավում սպանվել է ավելի քան 200 պաղեստինցի երեխա։ Այդ մասին հայտնում է Al Jazeera-ն։  Տեղեկությունների համաձայն՝ Գազայի հատվածում զոհված երեխաների, կանանց և տարեցների թիվը կազմել է զոհերի ընդհանուր ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքում փետրվարին ծնվել է 86 երեխա

2025 թվականի փետրվար ամսին Գեղարքունիքի մարզային ենթակայության ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 86 երեխա՝ 41 տղա և 45 աղջիկ: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից,  86 երեխայից 18-ը ծնվել է Գավառի բժշկական կենտրոնում, 37-ը՝ Մարտունու ծննդատանը, 21-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 8-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 2-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։  Նույն աղբյուրի տվյալներով՝ 2024 թվականի փետրվարին ...

Կարդալ ավելին »

Կոչ եմ անում` երեխաներին ուղարկեք խմբակներ, դրա համար հետո սոցիալական կրեդիտ եք հետ ստանալու. Փաշինյան

Մինչև այս պահը դե յուրե որոշված էր, որ համընդհանուր հայտարարագրման շրջանակներում սոցիալական կրեդիտներով քաղաքացիները կարող էին հետ ստանալ մանկապարտեզների, դպրոցների և բուհերի ուսման վարձերի պարագայում և առողջապահության ապահովագրության դեպքում. Այժմ այդ շրջանակն ընդլայնվում է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա պարզաբանեց, թե ինչ է սոցիալական կրեդիտների համակարգը. «Խոսքը այն մարդկանց մասին է, որոնք ...

Կարդալ ավելին »

Մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 4-ամյա երեխայի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրվարույթ

Երևանի թիվ 28 մանկապարտեզից «Արաբկիր» ԲԿ տեղափոխված 4-ամյա երեխայի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել հանկարծամահության հատկանիշներով։ Այդ մասին  հայտնել է Քննչական կոմիտեն։ «Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանկարծամահության հատկանիշներով։ Այս պահին ակտիվ քննչական գործողություններ  են իրականացվում հանագամանքները և պատճառները պարզելու նպատակով։ Քննչական գործողություններ են իրականացվում նաև մանկապարտեզի բուժանձնակազմի հետ։ Նշանակվել է դիակի ...

Կարդալ ավելին »

41-ամյա Լիանան 11-րդ երեխային է լույս աշխարհ բերել

41-ամյա Լիանան 11-րդ անգամ է զգում երեխա ունենալու բերկրանքը։ Այս մասին տեղեկանում ենք «Էրեբունի» բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից։ Աբելը, բազմազավակ ընտանիքի ամենակրտսերը՝ 7-րդ տղան, ևս «Էրեբունիի» ծննդատանն է ծնվել։ Այս անգամ նորածնի անունը երեխաներն են ընտրել։ Բազմազավակ մայրիկը դժվարություններից վաղուց չի վախենում, հատկապես հիմա, երբ իրեն օգնում են ավագները։ Լիանան համոզված է, որ Աբելն էլ իր քույրերի և եղբայրների պես ...

Կարդալ ավելին »

Մեկնարկեց համազգային առաջին Գիտության շաբաթը

Team Telecom Armenia-ի աջակցությամբ այսօր մեկնարկեց համազգային «Գիտության շաբաթ»-ը, որն Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։ Գիտության շաբաթը հասարակության տարբեր շերտերի համար նախատեսված բազմաձևաչափ միջոցառումների շարք է, որի նպատակն է հանրահռչակել գիտությունն ու տեխնոլոգիաները, բացատրել դրանց կարևոր դերը ժամանակակից աշխարհում և գիտությունը դարձնել գրավիչ երիտասարդների համար։ Գիտության շաբաթվա շրջանակում հոկտեմբերի 1-ից 6-ը ժամը 15:00-ից 21:00-ը Ազատության հրապարակում կանցկացվի Գիտության փառատոն, որը համախմբելու է ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների ստեղծած «ՍՈՐՍ» հիմնադրամի երկարամյա գլխավոր հովանավորն է

ԶՊՄԿ-ն հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների ստեղծած «ՍՈՐՍ» հիմնադրամի երկարամյա գլխավոր հովանավորն է։ Այս տարիներին տարեկան շուրջ 150 հաշմանդամություն ունեցող երեխա ստանում է անվճար շարունակական թերապիա և այլ ծառայություններ, 40 երեխա` անձնական օգնականի ծառայություն։ Անցյալ տարի մեր ընկերության աջակցությամբ «ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների աջակցության հիմնադրամը մեկնարկել է ծրագիր, որի շնորհիվ Կապանի մանկական կենտրոնի հոգեբանի, լոգոպեդի և էրգոթերապիստի սենյակները համալրվել են անհրաժեշտ գույքով։ ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքում հուլիսին ծնվել է 111 երեխա

2024 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի  ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում ծնվել է 111 երեխա՝ 65 տղա, 46 աղջիկ։ Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովից, 53 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 24-ը՝ Գավառի, 17-ը՝ Սևանի, 14-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 3-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։  2023 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում ծնվել է 128 երեխա։ 

Կարդալ ավելին »

ԷԿՈ ծրագրով ծնված 159 երեխաներից 28-ը եղել են զոհված զինծառայողի քույր կամ եղբայր

2023 թվականին վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով (ԷԿՈ) բուժօգնության ծրագրով ծնված 159 երեխաներից 28-ը եղել են զոհված զինծառայողների քույրեր եւ եղբայրներ, իսկ 2024-ին հունվար-հուլիսին 271 երեխայից 16-ն են զոհված զինծառայողների քույրեր ու եղբայրներ: Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, «Ընդլայնվում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով (ԷԿՈ) բուժօգնությունից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության ...

Կարդալ ավելին »
ajax-loader