ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները նոյեմբերի 6-ի ժամը 23.10-ին Թամանցիների փողոցում կաշառք տալու կասկածաքնով ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել 44-ամյա տղամարդու: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, նա ԲՄՎ մակնիշի մեքենան վարել է ոգելից խմիչքի ազդեցության տակ և այդ փաստը չարձանագրելու համար պարեկների մեքենան է դրել 20 000 դրամ: Ըստ աղբյուրի՝ կազմված փաստաթղթերը ...
Կարդալ ավելին »Tag Archives: վարորդ
Տավուշի մարզի Կայանավան գյուղում մոտ 100 մ ձորը գլորված մեքենայի վարորդը մահացել է
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 4-ին, ժամը 23։30-ին ահազանգ է ստացել, որ Կայանավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Lexus» (վարորդ՝ Ա․ Դ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ...
Կարդալ ավելին »Գայի պողոտայում մեքենա է այրվել․ վարորդն այրվածքներով հոսպիտալացվել է
Օգոստոսի 31-ին, ժամը 23:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քոչարյան փողոցի թիվ 32 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գայի պողոտայի թիվ 32 շենքի մոտակայքում ...
Կարդալ ավելին »Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Լանջիկի ավտովթարի մասնակից վարորդի նկատմամբ
Դատախազը օգոստոսի 17-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Լանջիկի ավտովթարի մասնակից վարորդի՝ Հ.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազությունից, հանրային քրեական վարույթով պարզվել է, որ Հ.Պ.-ն օգոստոսի 14-ի ժամը 00:20-ի սահմաններում, իր կողմից շահագործվող «ԶիԼ – ՄՄԶ-554Մ» մակնիշի ավտոմեքենան վարելով Երևան-Գյումրի ավտոճանապարհով և հասնելով ավտոճանապարհի 90-րդ ...
Կարդալ ավելին »Իրավախախտ վարորդներին չտուգանելու համար ՃՈ տեսուչները կաշառք են ստացել. Հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության երեք տեսուչների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների տարբեր խախտումներ թույլ տված վարորդներից կաշառք ստանալու բազմաթիվ դեպքեր: Ինչպես տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից, նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, ...
Կարդալ ավելին »Միհրան Պողոսյանի թիկնապահն ու վարորդն օժանդակել են շուրջ 44 մլն դրամ հափշտակելուն. նախաքննությունն ավարտվել է
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի թիկնապահ Է. Ս.-ն ու վարորդ Հ. Բ.-ն օժանդակել են Մ. Պ.-ի կողմից վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 44 մլն ՀՀ դրամ գումարի հափշտակություն կատարելուն: Ինչպես տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից, նախաքննությամբ պարզվել է, որ Մ.Պ.-ն իր անձնական թիկնապահ Է. ...
Կարդալ ավելին »237 նոր ավտոբուսը Երևանում է. վարորդների թափուր տեղեր կան
Տրանսպորտի վարչության հայտարարած գրեթե բոլոր մրցույթները կայացել են՝ բացառությամբ հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցների նախագծման աշխատանքների: Այդ մասին Երեւանի քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ նշեց Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը: «Շաբաթ-կիրակի Երեւանտրանսի տարածքում վրացի գործընկերների հետ մեր վարորդներին երկրորդ նախավերջին նախապատրաստական փուլն էինք իրականացնում: Թվով 80 վարորդ գործնական եւ տեսական պարապմունքներից ստացան նախնական դրական եզրակացությունը, որ արդեն կարող են վարել: Վերջինը ...
Կարդալ ավելին »Էջմիածին-Երևան ճանապարհին Mercedes-ը բախվել է գովազդային վահանակին․ վարորդը մահացել է
Մարտի 27-ին, ժամը 06:22-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Mercedes-Benz E350» ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ