Tag Archives: վթար

Շիրակի վթարի հետևանքով 6 տուժածներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից

Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 6 տուժածներից մեկը դուրս է գրվել: Այդ մասին տեղեկանում ենք առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից: «Տուժածներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից: 5 տուժած շարունակում է բուժումը հանրապետության բժշկական կենտրոններում»,- ասված է հաղորդագրության մեջ: Տուժածներից 3-ը գտնվում են տարբեր բաժանմունքներում, առողջական վիճակները` միջին ծանրության կամ բավարար: 1 տուժած բուժում է ստանում վերակենդանացման ...

Կարդալ ավելին »

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Լանջիկի ավտովթարի մասնակից վարորդի նկատմամբ

Դատախազը օգոստոսի 17-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Լանջիկի ավտովթարի մասնակից վարորդի՝ Հ.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազությունից, հանրային քրեական վարույթով պարզվել է, որ Հ.Պ.-ն օգոստոսի 14-ի ժամը 00:20-ի սահմաններում, իր կողմից շահագործվող «ԶիԼ – ՄՄԶ-554Մ» մակնիշի ավտոմեքենան վարելով Երևան-Գյումրի ավտոճանապարհով և հասնելով ավտոճանապարհի 90-րդ ...

Կարդալ ավելին »

11 մարդու կյանք խլած վթարի պահին «Զիլը» գտնվել է հանդիպակաց գոտում

Հայաստանի քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել 11 մարդու կյանք խլած ավտովթարի վերաբերյալ։ Ինչպես նշվում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ, նախնական տվյալներով՝ 2023 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել «Զիլ» և «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցները, որի հետևանքով վերջինիս վարորդը և 10 ուղևոր մահացել են, իսկ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Վոլկսվագեն» ...

Կարդալ ավելին »

Գյումրի-Երևան ճանապարհին վթարի ենթարկված զբոսաշրջային միկրոավտոբուսը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից

Գյումրի-Երևան  ավտոճանապարհին վթարի ենթարկված միկրոավտոբուսի ուղևորները վերադառնում էին Թուրքիայում գտնվող պատմական հայկական բնակավայրեր կատարած ուղևորությունից։ Lուրը հաստատել է վթարի հետևանքով տուժածներից մեկի հարազատը։  Միկրոավտոբուսը պատկանել է «Համշեն տուր» տուրիստական ընկերությանը։ Ընկերության հիմնադիր Գևորգ Պետրոսյանը հայտնել է, որ միկրոավտոբուսը խմբին տեղափոխելիս է եղել Արևմտյան Հայաստանից։ Վթարի հետևանքով մահացել է 11 մարդ։  «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Գյումրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը հայտնեց, որ վթարից ...

Կարդալ ավելին »

11 մարդու կյանք խլած վթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ)։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։«Ավտովթարի հետևանքով տեղում մահացել են ...

Կարդալ ավելին »

Հաղարծինի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով կան զոհեր և տուժածներ

Հաղարծին գյուղի «Դիմաց Լեռ» կոչվող տարածքում հունիսի 18-ին ժամը 11։50-ի հատվածում «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա Խ., ծնված 1990 թ.) ընկել է ժայռից՝ մոտ 70 մետր, և մոտ 200 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում.: Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, ուղևորներ Ա. Վ.-ն (ՌԴ քաղաքացի, ծնված 1986 թ.) և Դ. Է.-ն (Ավստրիական Հանրապետության քաղաքացի, ծնված 1988 թ.) տուժել են, իսկ ...

Կարդալ ավելին »

Վթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. կան տուժածներ

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 16-ին ահազանգ է ստացել, որ Ներքին Բազմաբերդ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ «Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58-րդ կմ-ին բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Կ. Ս., ծնված ...

Կարդալ ավելին »

Կիևյան փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ կան տուժածներ

Ապրիլի 9-ին` ժամը 16։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Շ․, ծնված 1966 թ․, ուղևոր՝ Ն․ Ֆ․, ծնված ...

Կարդալ ավելին »

Երևանի գերեզմանատներից մեկի մոտբախվել են մեքենաներ․ կան տուժածներ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 3-ին, ժամը 01:03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նվեր Սաֆարյան փողոցում գտնվող գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նվեր Սաֆարյան և ...

Կարդալ ավելին »

Էջմիածին-Երևան ճանապարհին Mercedes-ը բախվել է գովազդային վահանակին․ վարորդը մահացել է

Մարտի 27-ին, ժամը 06:22-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Mercedes-Benz E350» ...

Կարդալ ավելին »
ajax-loader