Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան տնտեսական և տեխնիկական համագործակցության հարցերով կցորդ Վիլյամ Բոգիսի, ինչպես նաև Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինության Եվրոպայի, ԱՊՀ-ի և Թուրքիայի հետ կապված միջազգային համագործակցության պատասխանատու Ժերոմ Լըզուղի միջև։ Այս մասին հայտնել են Քաղավիացիայի կոմիտեից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ...
Կարդալ ավելին »Tag Archives: Ֆրանսիա
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում շարունակել սահմանի սահմանազատումը` հիմնվելով 2024 թվականի ապրիլի 19-ի ընդունված սկզբունքների վրա և շարունակել տեղում իրականացված առաջին սահմանազատման աշխատանքները։ Այդ մասին նշվում է Ֆրանսիայի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Հայտարարության մեջ Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև բանակցությունների նոր փուլի անցկացումը։ Ֆրանսիան ընդգծում է կողմերի՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին և միմյանց տարածքային ամբողջականության ...
Կարդալ ավելին »Ֆրանսիայի նվիրած գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրեց ռազմավարական կարևորության կառույցների
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) միջոցով բաշխվել են չորս 100 կՎտ դիզելային գեներատորներ, որոնք, ի սկզբանե, ֆրանսիական մի քանի քաղաքների և երկրամասերի ֆինանսավորմամբ և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ու ՀԲԸՄ Ֆրանսիայի միջոցով իրականացված մարդասիրական օգնության մաս էին և նախատեսված էին ԼՂ-ի համար։ Այդ մասին հայտնում են ՀԲԸՄ-ից՝ հիշեցնելով, որ Ադրբեջանի կողմից Հայաստանը ԼՂ-ին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի ...
Կարդալ ավելին »Ֆրանսիան Հայաստանին տրամադրում է ռազմական տեխնիկա, որը բոլորը շատ են ցանկանում ստանալ․ դեսպան Դըկոտինյի
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայտարարել է, որ Հայաստանին տրամադրվում է ֆրանսիական արտադրության այնպիսի տեխնիկա, որը բոլորը շատ են ցանկանում ստանալ։ Այդ մասին դեսպանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ «Ֆրանսիան ունի ռազմական տեխնիկա, որը բոլորը շատ են ցանկանում ձեռք բերել և Ֆրանսիան այն տրամադրում է Հայաստանին»,- նշել է նա՝ իր գրառմանը կից հրապարակելով ֆրանսիական «Thales» ընկերության ռադարների մասին «Politico»-ի ...
Կարդալ ավելին »Ֆրանսիայում 7000-ից ավելի մարդ է ձերբակալվել թմրավաճառության կասկածանքով
Ֆրանսիայի ոստիկաններն ու ժանդարմները ձերբակալել են ավելի քան 7000 կասկածյալի թմրահանցագործության դեմ «Մաքուր հրապարակ» լայնածավալ գործողության ընթացքում, որը կես տարի շարունակվել է ամբողջ երկրում։ Այդ մասին X-ում գրել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը։ «Վեց ամսվա ընթացքում իրականացվել է «Մաքուր հրապարակ»-ի 473 գործողություն և «Մաքուր հրապարակ XXL»-ի 9 գործողություն. ձերբակալվել է 7177 մարդ, առգրավվել է 3,6 տոննա թմրանյութ», – ...
Կարդալ ավելին »Ֆրանսիայում հյուրանոցի տակ հայտնաբերվել են 14-րդ դարի ամրոցի ավերակներ
Հնագետներն օրերս հայտարարել են Ֆրանսիայի Վանն քաղաքի հյուրանոցներից մեկի տակ 14-րդ դարի ամրոցի հայտնաբերման մասին, հայտնել է Fox News-ը։ Lagorce հյուրանոցի ներքին գավթի տակ հայտնաբերված ամրոցը, որը նույնականացվել է որպես Château de l’Hermine, 1380-ականներին կառուցել է Հովհաննես IV Նվաճողը: Ֆրանսիայի կանխարգելիչ հնագիտական հետազոտությունների ազգային ինստիտուտը (INRAP) պարզաբանել է, որ պեղումներն իրականացվել են 2023 թվականի գարնանից մինչև աշուն։ Ամբողջական և լավ ...
Կարդալ ավելին »Ֆրանսիան ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակ է սահմանել ՌԴ- ում տեղի ունեցած հարձակումից հետո
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը հայտարարել է երկրում ահաբեկչական սպառնալիքը մինչև առավելագույն մակարդակ բարձրացնելու մասին: Այդ մասին նա գրել է իր Telegram ալիքում։ «Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո նախագահն այսօր (խմբ․՝ մարտի 24-ի) երեկոյան Ելիսեյան պալատում հրավիրել էր Պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Հաշվի առնելով, որ «Իսլամական պետությունն» է ստանձնել հարձակման պատասխանատվությունը, և այն սպառնալիքը, որին բախվում է մեր երկիրը, մենք ...
Կարդալ ավելին »Հայաստան-Ֆրանսիա շփումները գերազանցել են քաղաքական երկխոսության ավանդական ցուցանիշները. ԱԳ նախարար
Ֆրանսիայից Հայաստան նախորդ տարի գրանցվել է բարձրաստիճան այցերի աննախադեպ քանակ: Այդ մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը: «Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններն առանձնաշնորհյալ բնույթ են կրում: Հաշվետու տարում եղել է Հայաստանի վարչապետի և Ֆրանսիայի նախագահի 5 հանդիպում: Նաև Ֆրանսիայից բարձրաստիճան այցերի աննախադեպ ...
Կարդալ ավելին »Ֆրանսիան պատրաստ է նաև տարբեր հեռահարության հրթիռներ տրամադրել Հայաստանին
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտարարեց, որ ոչ ոք չի կարող քննադատել Հայաստանին բանակի կարողությունները զարգացնելու համար։ Մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը նշեց, որ Հայաստանն ու Ֆրանսիան շարունակելու են զարգացնել համագործակցությունը ռազմական ոլորտում։ Նա հիշեցրեց, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Փարիզ կատարած այցի ժամանակ ստորագրել են Հայաստանի կողմից սպառազինության ձեռքբերման փաստաթղթեր։ Նախարարը նշեց, որ Ֆրանսիայի կողմից Հայաստանին ...
Կարդալ ավելին »Հայաստան-Ֆրանսիա ռազմական գործակցությունը դրվել է հստակ պլանավորման հենքի վրա․ Պապիկյան
Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցության օրակարգն ընդգրկում է զինված ուժերի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները։ Այդ մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Նախարարը նշեց, որ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի հետ քննարկումները անցան բովանդակային և գործնական մթնոլորտում։ «Մեր համագործակցության օրակարգն ընդգրկում է զինված ուժերի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները։ Հատկապես ...
Կարդալ ավելին »