Գազայի հատվածում չորս ամսում զոհված երեխաների թիվը գերազանցել է վերջին չորս տարում ամբողջ աշխարհում հակամարտությունների հետևանքով զոհված անչափահասների թիվը։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (ՄԱՕԱԳ) գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին։ «Ցնցող է։ Գազայի հատվածում չորս ամսից փոքր-ինչ ավելի ժամանակամիջոցում սպանված երեխաների թիվը գերազանցում է այն երեխաների թիվը, որոնք չորս տարվա պատերազմների ընթացքում սպանվել են ...
Կարդալ ավելին »Tag Archives: Գազա
Գազայի հատվածում մինչև հաջորդ երկուշաբթի կլինի հրադադար․ Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում հրադադարի շուրջ համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև մարտի 4-ը։ «Ազգային անվտանգության հարցերով խորհրդականս՝ Ջեյք Սալիվանը, ինձ ասաց, որ մենք մոտ ենք: Մենք մոտ ենք, բայց դա դեռ չի արվել: Եվ ես հույս ունեմ, որ մինչև հաջորդ երկուշաբթի կլինի հրադադար»,- ինչպես գրում է CNN-ը, ասել է Ջո Բայդենը՝ ի ...
Կարդալ ավելին »Գազայում զոհերի թիվը գերազանցել է 24 000-ը
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 24 000-ը։ Այդ մասին հաղորդում է Al Jazeera լրատվամիջոցը։Զոհերից 10 400-ը երեխաներ են, այսինքն՝ անկլավի մանկահասակ բնակչության շուրջ 1 %-ը։Վիրավորների թիվը հասել է առնվազն 61 000-ի։ 8000 մարդ անհետ կորած է։ Նրանք, ենթադրաբար, մնացել են ավերված շենքերի փլատակներում։Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ ...
Կարդալ ավելին »Առնվազն 200 բուժաշխատող է զոհվել Գազայում
Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ից ի վեր առնվազն 200 բուժաշխատող է զոհվել։ Այդ մասին հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը: Նշվում է, որ զոհվածների թվում են բժիշկներ, միջին բուժանձնակազմի ներկայացուցիչներ, շտապօգնության աշխատակիցներ։ Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների հետևանքով անկլավում շարքից դուրս է եկել 25 հիվանդանոց և 52 բժշկական կենտրոն, գնդակոծության է ենթարկվել շտապ օգնության 55 ավտոմեքենա:
Կարդալ ավելին »Գազայում ավելի քան 3,6 հազար մարդ համարվում է անհետ կորած
Գազայի հատվածում ավելի քան 3,6 հազար պաղեստինցի Իսրայելի պաշտպանության բանակի գնդակոծություններից հետո համարվում է անհետ կորած։Այդ մասին հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը: Նշվում է, որ նրանցից 1 770-ը երեխաներ են։
Կարդալ ավելին »Իսրայելի պաշտպանության բանակը գործողության սկզբից 15 հազար թիրախ է ոչնչացրել Գազայում
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) Գազայի հատվածում ցամաքային գործողության մեկնարկից ի վեր ոչնչացրել է 15 հազար թիրախ, այդ թվում՝ 300 ստորգետնյա թունել։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին ճեպազրույցի ընթացքում ասել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Փիթեր Լեռները։ «Կարող եմ հայտնել, որ Գազայում հարձակման 38 օրվա ընթացքում մենք հասել ենք որոշ նշանակալի արդյունքների, այդ թովում՝ ոչնչացրել ենք 15 հազար թիրախ, ներառյալ 300 ստորգետնյա ...
Կարդալ ավելին »Եգիպտոսն ակտիվ բանակցություններ է վարում Գազայում հումանիտար հրադադարի հասնելու համար
Եգիպտոսն ակտիվ բանակցություններ է վարում Գազայի հատվածում հումանիտար հրադադարի հասնելու համար՝ գերիների և ձերբակալվածների փոխանակման նպատակով։ Այդ մասին հայտնում է եգիպտական «Al-Qahera News» հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին: «Եգիպտոսն ինտենսիվացրել է շփումները Գազայի հատվածում հումանիտար հրադադարի հասնելու համար», – նշել են աղբյուրները:
Կարդալ ավելին »ՀԱՄԱՍ-ն օտարերկրյա մոտ 600 քաղաքացու նոյեմբերի 8-ին թույլ է տվել հեռանալ Գազայից
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը հրապարակել է ավելի քան 600 օտարերկրյա քաղաքացիների և երկքաղաքացիություն ունեցող պաղեստինցիների ցուցակները, որոնք նոյեմբերի 8-ին կարող են հեռանալ Գազայի հատվածից «Ռաֆահ» հսկիչ անցակետով: Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Նշվում է, որ ցուցակում ներառված են Գերմանիայի, Կանադայի, Ռումինիայի, Ուկրաինայի և Ֆիլիպինների քաղաքացիներ։ ՀԱՄԱՍ-ի հրապարակած ցուցակներում կա նաև Միացյալ Նահանգների շուրջ 100 քաղաքացի։ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ նոյեմբերի 8-ի ցուցակում չկան։ ...
Կարդալ ավելին »Իսրայելը հայտարարել է, որ իր ուժերը «Գազա քաղաքի կենտրոնում» են
Իսրայելը հայտարարել է, որ իր զինված ուժերը ռազմական գործողություններ են իրականացնում Գազա քաղաքի կենտրոնում՝ պաղեստինյան անկլավում փորձելով ոչնչացնել ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալներին։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը նոյեմբերի 7-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իսրայելցի զինվորները «Գազա քաղաքի սրտում» են և «սեղմում են օղակը»։«Հետևակայինները և զրահապատ մեքենաներում ու տանկերում գտնվող զինվորները Գազայում ունեն մեկ ...
Կարդալ ավելին »Իսրայելը հայտարարել է, որ Գազայի հարավում նորից չորս ժամով «միջանցք» է բացել
Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) արաբալեզու խոսնակ Ավիչայ Ադրային հայտարարել է, որ ԻՊԲ-ն կրկին «միջանցք» է բացել այն քաղաքացիական անձանց համար, որոնք Գազայի հատվածի հյուսիսից հեռանում են հարավ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին պաշտոնյան գրառում է կատարել X սոցիալական հարթակում։ Ադրային նշել է, որ ԻՊԲ-ն Սալահ ալ Դին ճանապարհով անցումը թույլ կտա տեղի ժամանակով ժամը 10։00-ից 14։00-ը։ #عاجل أيها سكان غزة، انضموا ...
Կարդալ ավելին »