Tag Archives: Իրան

Թեհրանը և Վաշինգտոնը պայմանավորվել են շարունակել բանակցություններն Իրանի միջուկային ծրագրի շուրջ

Իրանը և Միացյալ Նահանգները կշարունակեն բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ, սակայն այդ քննարկումներում Իրանը շարունակում է զգուշավորություն պահպանել՝ հաշվի առնելով «պատմական նախադեպը»։ Այդ մասին IRNA լրատվական գործակալությանը հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Հաշվի առնելով ԱՄՆ-ի հայտարարությունների ու գործողությունների միջև արձանագրված անհամապատասխանությունները՝ Իրանն իրեն իրավունք է վերապահում ծայրահեղ զգոնության կեցվածք ընդունել», – գործակալությանը հայտնել է Բաղային։  Արձագանքելով ...

Կարդալ ավելին »

Իրանի  խորհրդակցությունները «եվրաեռյակի» երկրների հետ չեն կայանա. Ֆրանսիայի ԱԳՆ

Իրանի և «եվրաեռյակի» երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) մասնակցությամբ խորհրդակցությունները, որոնք պետք է տեղի ունենային մայիսի 2-ին՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից առաջ, չեն կայանա։ Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Agence France Presse-ին տված հարցազրույցում։ «Պետք է կայանար պլանավորված տեխնիկական հանդիպում ԱՄՆ-ի և Իրանի բարձր մակարդակի հանդիպումից առաջ։ Քանի որ այդ ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ը ձգտում է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ունենալ.

ԱՄՆ-ը քննարկում է Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման բոլոր հնարավորությունները։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլթցը։ «Բոլոր տարբերակները դիտարկվում են։ «Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, [ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը] միանգամայն լուրջ է տրամադրված այս հարցում»,- ասել է Ուոլթցը New York Post-ի հարցազրույցում՝ մեկնաբանելով Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու հնարավորության մասին հայտարարությունները։ Նախագահի օգնականը հույս է հայտնել, որ Թրամփի առաջիկա այցը Սաուդյան Արաբիա, Կատար եւ ԱՄԷ մայիսին կօգնի առաջ շարժվել տարածաշրջանում մի շարք հակամարտությունների դադարեցման հարցում։ Միացյալ Նահանգները ներկայում պայքարում է հութիների դեմ՝ Կարմիր ծովում նավարկության ազատության համար, եւ աշխատում է Գազայի հատվածում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ, նշել է Ուոլթցը։ Ապրիլի 26-ին Օմանի միջնորդությամբ Մասկատում տեղի ունեցավ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ անուղղակի բանակցությունների երրորդ փուլը՝ ուղղված Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորմանը։ Կողմերի միջեւ խորհրդակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Մասկատում, երկրորդը՝ ապրիլի 19-ին Հռոմում։ Հաջորդ բանակցությունները տեղի կունենան նորից Իտալիայի մայրաքաղաքում մայիսի 3-ին: Բարձր մակարդակի քաղաքական բանակցություններին զուգահեռ Օմանի մայրաքաղաքում անցկացվել են տեխնիկական խորհրդակցություններ փորձագետների հետ՝ քննարկելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր համաձայնագրի մանրամասները:

Կարդալ ավելին »

Իրանի նավահանգստում պայթյունի զոհերի թիվը հասել է 46-ի

Իրանի Հորմոզգանի հարավային նահանգի Բենդեր Աբաս քաղաքի Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի զոհերի թիվը հասել է 46-ի: Այդ մասին հաղորդում է Mehr գործակալությունը Ըստ նահանգի ճգնաժամերի կառավարման կենտրոնի գլխավոր տնօրենի՝ ևս 1072 մարդ վիրավորվել է, որոնցից 138-ը դեռ գտնվում են հիվանդանոցում։ Ապրիլի 26-ի ցերեկը հզոր պայթյուն է որոտացել Բենդեր Աբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում։ ...

Կարդալ ավելին »

Իրանը պատրաստ է իր միջուկային ծրագիրն ավելի թափանցիկ դարձնել

Թեհրանը պատրաստ է իր միջուկային ծրագիրն ավելի թափանցիկ դարձնել և ավելի շատ վստահություն ստեղծել իր նկատմամբ, եթե սահմանված պատժամիջոցները չեղարկվեն, ինչը դրական ազդեցություն կունենա մարդկանց կյանքի վրա: Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։ «Մենք կաշխատենք մեծ թափանցիկություն և ավելի շատ վստահություն ստեղծել (մեր միջուկային ծրագրի նկատմամբ)՝ պատժամիջոցները ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացը նոր թափ է ստանում․ Օմանի ԱԳ նախարար

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացը նոր թափ է ստանում և հնարավոր է դարձնում նույնիսկ անհավանականը: Այդ մասին ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլից հետո X-ի հարթակում գրառում է կատարել Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին։ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին և ԱՄՆ նախագահի բանագնաց պարոն Սթիվեն Ուիթքոֆին բանակցություններին իրենց բարձր կառուցողական մոտեցման համար: Այս ...

Կարդալ ավելին »

Ժնևում կայացել է Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը

Ժնևում կայացել է Հայաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը։ Ավելի վաղ, ՀՀ ԱԳՆ–ը հայտնել էր, որ փետրվարի 24-25-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում։ Նշվում էր, որ Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին և հանդես կգա ելույթներով: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։

Կարդալ ավելին »

Իրանում ՀՀ դեսպանը ԻԻՀ առաջին փոխնախագահի հետ քննարկել է տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ առաջին փոխնախագահի՝ տարածաշրջանային համագործակցության և միջազգային հարցերով տեղակալ Ալի Նաջաֆի Խոշրուդիի հետ: Ինչպես տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան երկկողմ հագեցած օրակարգին, տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումներին:  Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԻԻՀ հարաբերությունները խորացնելու և հնարավորինս զարգացնելու անհրաժեշտությունը:

Կարդալ ավելին »

Իրանը ցուցադրել է առաջին ավիակիրը դրոնների համար

Իրանը ցուցադրել է առաջին ավիակիրը դրոնների համար, տեղեկացրել է Mehr-ը։ «Իրանական առաջին ավիակիրը դրոնների համար՝ «Շահիդ Բաղերի» անունով, ցուցադրվել է հինգշաբթի առավոտյան»,- նշվել է հաղորդագրությունում։ Պարբերականը հրապարակել է ավիակրի լուսանկարները, որի վրա տեղակայված են տարբեր տեսակի անօդաչուներ։ Հիշեցնենք, որ հունվարին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը տեղեկացրել էր երկու ստորգետնյա ռազմակայանների մասին, որոնցից մեկն ապահովում է ՌԾՈւ կարիքները։ Բացի այդ, ներկայացվել է ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախարարները հանդիպում կունենան Ռեշտ-Աստարա երկաթուղային ճյուղի հարցով

Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի մի շարք գերատեսչությունների ղեկավարները մոտ ժամանակներս կհանդիպեն՝ քննարկելու «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի Ռեշտ-Աստարա երկաթուղային ճյուղի շինարարության ընթացքը։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ  մասին լրագրողներին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ «Մենք նախատեսում ենք մոտ ժամանակներս անցկացնել եռակողմ հանդիպում՝ Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների, տրանսպորտի, էներգետիկայի նախարարների և մաքսային ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ», – ասել է ...

Կարդալ ավելին »
ajax-loader