Այսօր տեղի ունեցածը ոչ միայն Իրանի կամ Մերձավոր Արևելքի համար է սպառնալիք, այլև Հայաստանի համար խնդիր է։ Այս մասին, այսօր՝ հունիսի13–ին, «ԱՊՐԻ Արմենիա»-ի ֆորումում հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքը շարունակում է մնալ դասական անվտանգային սպառնալիքը, այսինքն՝ ռազմական սպառնալիքը ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։ Այսօր տեղի ունեցածը ոչ միայն Իրանի կամ Մերձավոր Արևելքի համար ...
Կարդալ ավելին »Tag Archives: Իրան
Հայաստանը դատապարտել է Իսրայելի հարձակումը Իրանի վրա
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումը։ Հայաստանի ԱԳ նախարարության հայտարարությունը հրապարակվել է նախարարության X-ի միկրոբլոգում։ «Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորը մտահոգություն է առաջացնում։ Հատկապես բանակցությունների հաջորդ փուլին ընդառաջ (խմբ. ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցություններ՝ Օմանի միջնորդությամբ) այն սպառնալիքի տակ է դնում խաղաղ ջանքերը, ինչպես նաև ընդհանուր տարածաշրջանային կայունությունն ու գլոբալ խաղաղությունը։ Մենք դատապարտում ենք նման գործողությունները ...
Կարդալ ավելին »Իսրայելի կողմից Իրանին հարվածների պատճառով դեպի Հայաստան և Երևանից մի շարք չվերթներ չեղարկվել են
Պայմանավորված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներով՝ հունիսի 13-ին դեպի Հայաստան ու Հայաստանից մի շարք չվերթներ են չեղարկվել։ Չեղարկվել է Երևանից դեպի Թել Ավիվ Flyone Armenia ավիաընկերության չվերթը։ Wizz Air ավիաընկերությունը չեղարկել է Երևանից դեպի Աբու Դաբի թռիչքը, Armenia Airways ավիաընկերությունն էլ չեղարկել է դեպի Թեհրան թռիչքը։ Fly Dubai ավիաընկերությունը չեղարկել է Երևանից դեպի Դուբայ չվերթը։ Որոշ ավիաընկերություններ չեղարկել են ...
Կարդալ ավելին »ԻՊԲ-ն հայտնել է Իրանի դեմ հարվածների առաջին ալիքում ավելի քան 200 ինքնաթիռ ներգրավելու մասին
Հունիսի 13-ի վաղ առավոտյան Իրանի դեմ առաջին հարվածներին մասնակցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 200 ինքնաթիռ, մամուլի ասուլիսում հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ, բրիգադային գեներալ Էֆի Դեֆրինը։ Այդ մասին հաղորդում է The Times of Israel-ը։ Նա նշել է, որ հարվածների ժամանակ կործանիչներն ավելի քան 330 զինամթերք են նետել մոտ 100 թիրախի վրա։ Դեֆրինը նաև հաստատել է, որ ...
Կարդալ ավելին »Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 100-ից ավելի ԱԹՍ
Վերջին մի քանի ժամվա ընթացքում Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է ավելի քան 100 անօդաչու թռչող սարք։ Այդ մասին հաղորդում է The Times of Israel-ը` վկայակոչելով բրիգադային գեներալ Էֆի Դեֆրինին։ Նա նշել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը աշխատում է դրանք խոցելու ուղղությամբ։ Նշվում է, որ մի քանի ժամ կպահանջվի, մինչև Իրանից արձակված անօդաչու թռչող սարքերը հասնեն Իսրայել։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ...
Կարդալ ավելին »Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը
Իսրայելը վաղ առավոտյան հարվածներ է հասցրել Իրանին։ Մայրաքաղաք Թեհրանում պայթյուններ են լսվել։ Այդ մասին հաղորդում է Mehr գործակալությունը։ Հաղորդվում է, որ հարվածներ են հասցվել Թեհրանի բնակելի շենքերին։ Հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին։ Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայան մտնող բոլոր չվերթերը կասեցվել են։ Պայթյուններ են լսվել նաև Իրանի հյուսիսային Սպահանի նահանգում։ Իսրայելի ...
Կարդալ ավելին »Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների վեցերորդ փուլը հարցականի տակ է. CNN
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի չունենալ: Այդ մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իրազեկված աղբյուրների։ Նրանց խոսքով՝ իրավիճակը ներկայում շատ անորոշ է, և բանակցությունների հաջորդ փուլը կարող է ընդհանրապես տեղի չունենալ։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, հղում անելով բարձրաստիճան իրանցի պաշտոնյայի, դա պայմանավորված է ԱՄՆ-ի անհետևողականությամբ։ CNN-ի զրուցակիցը դատապարտել է ԱՄՆ-ի նոր առաջարկը՝ հայտարարելով, որ ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ն դադարեցնում է Իրանի դեմ պատժամիջոցների խստացումը․ WSJ
Սպիտակ տունը գերատեսչություններին հանձնարարել է դադարեցնել Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը։ Հանձնարարականներն անցյալ շաբաթ ուղարկել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը։ Այդ մասին հաղորդում է The Wall Street (WSJ) պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրների։ Հրապարակման մեջ նշվում է, որ հրահանգը փոխանցվել է Ազգային անվտանգության խորհրդի, Ֆինանսների նախարարության և Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներին։ Ըստ պարբերականի՝ իրանական նավթի և սառեցված իրանական ակտիվների նկատմամբ ԱՄՆ-ի ...
Կարդալ ավելին »Հայաստանը կարևոր դեր ունի Հարավային Կովկասում. Իրանի պաշտպանության նախարար
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն Հայաստան կատարած երկօրյա այցի ավարտին հայտարարել է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ ինտենսիվ և արդյունավետ հանդիպումների մասին։ Այդ մասին հայտնում է իրանական IRIB-ը՝ վկայակոչելով իրանցի պաշտոնյայի խոսքերը։ Նասիրզադեն, անդրադառնալով Հայաստանի Հանրապետության վարչապետի, պաշտպանության նախարարի և Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ հանդիպումներին՝ նշել է, որ դրանց ընթացքում քննարկվել են համագործակցության տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ ...
Կարդալ ավելին »Թրամփն Իրանին կոչ է արել դադարեցնել աջակցությունը տարածաշրջանի ռազմականացված խմբավորումներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է համաձայնության հասնել Իրանի հետ նրա միջուկային ծրագրի շուրջ, սակայն Թեհրանը պետք է դադարեցնի իր աջակցությունը տարածաշրջանի ռազմականացված խմբավորումներին՝ որպես հնարավոր համաձայնագրի մաս։ Ինչպես տեղեկանում ենք The Associated Press գործակալությունից, այս մասին նա ասել է Սաուդյան Արաբիայում կայացած Ծոցի համագործակցության խորհրդի նիստի ժամանակ։ «Իրանը պետք է դադարի հովանավորել ահաբեկչությունը, դադարեցնի իր արյունալի ...
Կարդալ ավելին »