Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով 2024 թ.-ի հունվարին Իրանի Իսլամական Հանրապետությունից ծխախոտի անօրինական ներմուծման մի քանի դեպք։ «Հունվարի 15-ին Իրանից Հայաստան ցեմենտ տեղափոխած բեռնատարի նկատմամբ Մեղրիի մաքսակետում իրականացված մաքսային հսկողության ժամանակ, մաքսային ծառայողների մոտ կասկած է առաջացել, որ հնարավոր է բեռնատարում թաքցված լինի ծխախոտ։ Մանրակրկիտ զննման նպատակով բեռնատարն ուղեկցվել է «Հարավային տերմինալ» մաքսային հսկողության ...
Կարդալ ավելին »Tag Archives: Իրան
The New York Times․ Իրանի առաջնորդը կարգադրել է խուսափել ԱՄՆ-ի հետ ուղղակի հակամարտությունից
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կարգադրել է խուսափել ԱՄՆ-ի հետ ուղղակի ռազմական հակամարտությունից՝ ամերիկյան ռազմակայանի վրա հարձակումից հետո հարաբերությունների սրման ֆոնին։ Այդ մասին գրում է New York Times-ը՝ հղում անելով իրանական աղբյուրների։Հրատարակության տվյալներով՝ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդն այս շաբաթ արտակարգ նիստ է անցկացրել՝ քննարկելու իրավիճակը։ Աղբյուրների համաձայն՝ այն բանից հետո, երբ նիստի մասնակիցներն այաթոլլահ Խամենեիին են փոխանցել իրենց պլանները, ...
Կարդալ ավելին »Իրանը հայտարարել է՝ վճռական պատասխան կտա իր դեմ ցանկացած հնարավոր հարձակման
Իրանը վճռական պատասխան կտա երկրի դեմ ցանկացած հարձակման։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը։ Լրագրողների հետ զրույցում Ամիր Սայիդ Իրավանին նշել է, որ Իրանի հիմնարար քաղաքականությունն է «խիստ արձագանք տալ թշնամիներին, եթե նրանք թիրախավորեն երկիրը, դրա շահերը կամ քաղաքացիներին»։ Նա նաև հերքել է այն լուրերը, թե ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջին երկու օրերին հաղորդագրությունների փոխանակում է տեղի ունեցել ...
Կարդալ ավելին »ԱԱԾ-ն կանխել է Իրանից Հայաստան թմրամիջոցների տեղափոխումը
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է Իրանից Հայաստանի տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք բացահայտելու ու կանխելու մասին։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն այս մասին հաղորդագրություն է տարածել։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք ...
Կարդալ ավելին »Իրանն իր տարածքային ամբողջականությունը համարում է «կարմիր գիծ»․ ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Պակիստանի անօդաչու թռչող սարքի հարձակումը երկրի Սիստան և Բելուջիստանի նահանգի վրա՝ դա որակելով «անընդունելի» և կրկնելով, որ Իրանի տարածքային ամբողջականությունը «կարմիր գիծ է»։ Այդ մասին հունվարի 18-ին հայտարարություն է տարածել Իրանի արտաքին գործերի նախարարությունը։ «Ժողովրդի անվտանգությունը և երկրի տարածքային ամբողջականությունը համարվում են Իրանի կարմիր գծերը։ Իրանն ակնկալում է, որ իր բարեկամ և եղբայրական հարևան Պակիստանը ...
Կարդալ ավելին »Պակիստանը հարվածել է Իրանի տարածքում գտնվող թիրախների․ կա 7 զոհ
Պակիստանը հունվարի 18-ին հարվածներ է հասցրել Իրանի տարածքին՝ պնդելով, թե թիրախավորել է անջատողական զինյալներին։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Պակիստանի արտգործնախարարության հաղորդագրությունը։ Պակիստանի հարվածներից Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում 7 մարդ է զոհվել՝ 3 կին և 4 երեխա։ «Հետախուզության տվյալների հիման վրա իրականացված գործողության ընթացքում սպանվել են մի քանի ահաբեկիչներ», – հայտնել է Պակիստանի ԱԳՆ-ն՝ հավելելով, որ դրանք եղել ...
Կարդալ ավելին »Նախագահը Դավոսում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարի հետ
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Այդ մասին հայտնել է Հայաստանում Իրանի դեսպանությունը՝ X-ի միկրոբլոգում կատարած գրառմամբ։ «Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը մեր երկրի արտաքին գործերի նախարարն ընդգծել է Կովկասում իրադարձությունների զարգացման գործընթացում հաղորդակցության պատմական ուղիների պահպանման և աշխարհաքաղաքական փոփոխությունների բացակայության կարևորությունը»,- ասված է գրառման մեջ։
Կարդալ ավելին »Իրանը հարվածել է Պակիստանում մի քանի թիրախների․ Իսլամաբադը հայտնել է 2 երեխայի զոհվելու մասին
Պակիստանը հայտարարել է, որ Իրանը խախտել է իր օդային տարածքը, որի հետևանքով 2 երեխա է զոհվել։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Պակիստանի արտգործնախարարության հաղորդագրությունը։ Իսլամաբադը նախազգուշացրել է, որ այս միջադեպը կարող է «լուրջ հետևանքներ ունենալ» և «բոլորովին անընդունելի է»։ Իր հերթին իրանական Tasnim գործակալությունը հայտնել է, որ Թեհրանը հունվարի 16-ին հարվածներ է հասցրել և ոչնչացրել Պակիստանում գտնվող «Ջաիշ ալ Ադլ» ...
Կարդալ ավելին »Meduza. Իրանում անցած տարի մահապատժի է ենթարկվել 600 մարդ
Գրեթե մեկ տասնամյակ Իրանում այնպիսի կոշտ բռնաճնշումներ չեն եղել, ինչպես 2023թ.։ Ավելացել է մահապատիժների թիվը, հազարավոր մարդիկ հայտնվել են ճաղերի հետեւում՝ բողոքներին մասնակցելու պատճառով, ավելի են կոշտացել օրենսդրությունը եւ իրավակիրառումը, գրել է Meduza-ն։ Փոփոխությունների գլխավոր պատճառը երկրում պահպանողական ճամբարի ամրապնդումն է, որի ներկայացուցիչները ստացել են թե՛ մեծամասնությունը խորհրդարանում, թե՛ նախագահական աթոռը։ Սակայն խնդիրը կարող է ավելի խոր լինել. 2021-2022թթ. փլուզվեց «իրանական ...
Կարդալ ավելին »Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան։ Իրանի ԱԳ նախարարի օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում։ Սյցի շրջանակներում նախատեսված է Իրանի ԱԳ նախարարի հանդիպումը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որից հետո երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
Կարդալ ավելին »