Tag Archives: Իրան

ՇՀԿ երկրները դատապարտել են Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներն Իրանին

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունները խստորեն դատապարտել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից 2025 թ. հունիսին Իրանին հասցված հարվածները և նշել են ռազմական հակամարտությունների ժամանակ միջուկային ենթակառուցվածքները վնասելու անթույլատրելիությունը։ Այդ մասին ասվում է Թիենծինում կայացած գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում։ «Անդամ պետությունները խստորեն դատապարտել են Իսրայելի Պետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից 2025 թ. հունիսին Իրանի Իսլամական Հանրապետությանը հասցված ռազմական հարվածները։ ...

Կարդալ ավելին »

Իրանը հույս ունի` շուտով ռուսական գազի մատակարարումներ կսկսվեն Ադրբեջանի միջոցով

Իրանը հույս ունի, որ մոտ ապագայում կկարողանա ռուսական գազի մատակարարումներ սկսել Ադրբեջանի միջոցով, «Գազպրոմի» հետ կապված գրեթե բոլոր հարցերն արդեն լուծված են։ Այս մասին TASS-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։ «Մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա մոտ ապագայում։ Մենք այժմ բանակցություններ ենք վարում «Գազպրոմի» հետ և գրեթե բոլոր հարցերն արդեն լուծված են։ Բայց մենք պետք ...

Կարդալ ավելին »

Իրանի նախագահի այցի շրջանակներում Երևանում կանցկացվի գործարար համաժողով

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան այցի շրջանակներում Երևանում օգոստոսի 19-ին կանցկացվի գործարար համաժողով։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։  Իրանական կողմից գործարար համաժողովին մասնակցության ցանկություն են հայտնել՝ արդյունաբերական, ճանապարհաշինության, գյուղատնտեսական, մատակարարման, դեղագործական, ինժեներական ծառայությունների, թեթև արդյունաբերության ոլորտների ներկայացուցիչներ։ Օգոստոսի 19-ին Երևանում կանցկացվի գործարար համաժողով՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի` օգոստոսի 18-21-ը Հայաստան նախատեսված այցի շրջանակներում։ Միջոցառմանը մասնակցել ...

Կարդալ ավելին »

Իրանում իսրայելական կողմի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 1060-ի

Իսրայելական հարվածների հետևանքով Իրանի տարածքում զոհերի թիվը հասել է 1060-ի։ Նոր տվյալները հայտնել է Իրանի Նահատակների ու վետերանների հարցերով հիմնադրամի ղեկավար Սաիդ Օհադին։ Ինչպես հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը, Օհադին Իրանի հանրային հեռուստատեսության եթերում տեղեկացրել է նաև, որ, հաշվի առնելով ծանր վիրավորումների դեպքերը, զոհերի թիվը կարող է հասնել 1100-ի։ Իսրայելը հարձակում էր սկսել Իրանի դեմ հունիսի 13-ին, ինչին ի ...

Կարդալ ավելին »

Թրամփը խոսել է Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու ցանկության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի կարող պատկերացնել, որ Միացյալ Նահանգներին հարկավոր լինի կրկին ռազմական ուժ գործադրել Իրանի դեմ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման սկզբում Թրամփին հարցրել են, թե որ դեպքում Վաշինգտոնը պատրաստ կլինի ևս մեկ հարված հասցնելու Իրանին։ «Հուսով եմ՝ մենք ստիպված չենք լինի դա անել։ Ես չեմ կարող պատկերացնել, որ [մենք] ցանկանանք դա անել», – ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները կարևորել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի քաղաքական լուծումը

Ռիո դե Ժանեյրոյում՝ BRICS-ի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում, տեղի է ունեցել Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Աբբաս Արաղչիի հանդիպումը։ Այդ մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։  Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային խնդիրներին, ինչպես նաև երկկողմ օրակարգի արդիական թեմաների։ Ռուսական կողմը քննադատել է «Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից չհրահրված և ՄԱԿ-ի կանոնադրության ու միջազգային իրավունքի խախտմամբ ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան հետախուզությունը հաստատել է, որ Իրանը միջուկային զենք չի ստեղծում

Ամերիկյան հետախուզությունը սենատորներին տեղեկացրել է, որ իր նախորդ եզրակացություններն այն մասին, որ Իրանն աշխատանք չի տանում միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ, հաստատվել են: Այդ մասին գրում է The Guardian պարբերականը։ «Սենատի հետախուզության հանձնաժողովի փոխնախագահ Մարկ Ուորները հայտարարել է, որ հունիսի 16-ին, արդեն Իրանի վրա Իսրայելի հարձակվելուց հետո, սենատորները տեղեկացված են եղել, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները դեռևս որևէ ապացույց չեն տեսնում, թե ...

Կարդալ ավելին »

Իրանում ձերբակալել են իսրայելցի 6 կին գործակալի և Իսրայելի համար ԱԹՍ-ներ նախագծողների

Իրանի արևմուտքի Քերմանշահի նահանգի Քասրե Շիրին քաղաքում անվտանգության ուժերը հետևել և ձերբակալել են Իսրայելի ​​հետախուզական ծառայության վեց կին գործակալի։  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գնդապետ Մոջթաբա Կակային հունիսի 18-ի երեկոյան IRNA-ին հայտնել է, որ ձերբակալվածները բոլորը կանայք են և պատրաստվում էին փախչել երկրից դեպի հարևան Իրաք։ Նա նշել է, որ կանայք ձերբակալվել են Քասրե Շիրին քաղաքում Անվտանգության վարչության և ...

Կարդալ ավելին »

Իրանի հարվածներից Իսրայելում հիվանդանոց է խոցվել, Իսրայելը հարվածել է իրանական 20-ից ավելի թիրախի

Իսրայելը և Իրանը շարունակում են հարվածներ հասցնել միմյանց արդեն յոթ օր շարունակ։ Իսրայելի պաշտպանության բանակը Telegram-ում հայտնել է Թեհրանին և Իրանի այլ հատվածներին նոր ավիահարվածներ հասցնելու մասին։  Թեհրանի կենտրոնում աշխատել են հակաօդային պաշտպանության համակարգերը։ Իսրայելական 60 կործանիչ հարվածել են 20-ից ավելի ռազմական թիրախի, այդ թվում՝ միջուկային մշակումների հետ կապված օբյեկտների և հրթիռների արտադրության վայրերի։   ԻՊԲ-ն նշում է, որ Հորդանանի ...

Կարդալ ավելին »

Իրանը հայտնել է Թեհրանի մոտակայքում իսրայելական F-35 կործանիչ խոցելու մասին

Թեհրանից 35 կմ դեպի հարավ-արևելք գտնվող Վարամին քաղաքի մոտակայքում իսրայելական F-35 կործանիչ է խոցվել։ Այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը։ Նշվում է, որ ըստ Վարամինի նահանգապետ Հոսեյն Աբասիի՝ առաջադեմ կործանիչը խոցվել է բանակի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։ Ըստ Tehran Times պարբերականի՝ հունիսի 13-ին Իրանի դեմ իսրայելական հարվածներից հետո սա իրանական ուժերի կողմից խոցված արդեն հինգերորդ կործանիչն է։

Կարդալ ավելին »
ajax-loader