Tag Archives: ապօրինի

ՊԵԿ-ը բացահայտել է ապօրինի հանքարդյունահանման դեպք. պետությանը պատճառվել է 63 մլն դրամի վնաս

Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտվել է ապօրինի ընդերքօգտագործման գործունեության դեպք։ ՀՀ ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություներ էին ստացվել, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում իրականացվում է առանց համապատասխան թույլտվության  ընդերքօգտագործման գործունեություն։ Վարչության ոլորտային թիվ 5 բաժնի աշխատակիցների ձեռնարկած  օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունները հաստատվել են. Տեղ համայնքի վարչական տարածքում գործող կազմակերպությունն առանց ընդերքօգտագործման թույլտվության ...

Կարդալ ավելին »

8000 դոլարի և ՍԱՏՄ պաշտոնյաներին կաշառելու դիմաց թույլատրվել է կենդանիների ապօրինի արտահանումը. գործը դատարանում է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) կողմից կենդանիների արտահանման թույլտվությունների տրամադրումն անխոչընդոտ կազմակերպելու համար տնտեսվարողը տվել է 8000 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն: Հիշյալ վարույթի շրջանակում բացահայտվել են նաև ՍԱՏՄ պաշտոնատար անձանց կողմից խմբով կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր: Կոմիտեից հայտնում են, որ ...

Կարդալ ավելին »

Դիլիջանի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքեր

Ապօրինի անտառահատումների դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում, մարտի 11-ին՝ ժամը 15:35-ի սահմաններում, ծառայություն իրականացնելիս, Դիլիջանի համայնքային ոստիկանները նկատել են փայտանյութով բարձված «ՈՒԱԶ» մակնիշի մի ավտոմեքենա, որը կանգնեցրել են Հովք գյուղի տներից մեկի հարակից տարածքում: Այստեղ ոստիկանները նկատել են նաև կայանված «ԳԱԶել»` նույնպես բարձված ավելի քան 2 խմ փայտանյութով, որի մոտ գետնին թափված էր ևս մոտ 4 խմ: «ՈՒԱԶ»-ի 20-ամյա ...

Կարդալ ավելին »

Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել ապօրինի ձեռքբերված հերթական գույքը

Դատարանի վճռով Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝ 12 հազար 400 քմ մակերեսով հողամասի նկատմամբ, որպես ապօրինի ձեռքբերված գույք, վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: «Ֆեյսբուք»-ի իր էջում այդ մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հողամասի՝ շուկայականին մոտարկված արժեքը 730 միլիոն դրամ է: Ավելի վաղ  Հայաստանի գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ «Ծիծեռնակաբերդի խճուղի» 4 հասեցում գտնվող ...

Կարդալ ավելին »

Պետությանն է վերադարձվել ապօրինի ձեռքբերված 0,5 հա հողամասը

Դատարանի վճռով Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 26 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 0,5 հա մակերեսով հողամասի նկատմամբ, որպես ապօրինի ձեռքբերված գույք, վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ հողամասի՝ շուկայականին մոտարկված արժեքը 9 միլիոն դրամ է: 

Կարդալ ավելին »

Արձանագրվել է 13 000 ապօրինի ծառահատման դեպք. ԲԸՏՄ

ԲԸՏՄ-ն ներկայացրել է 2024թ. վերահսկողության արդյունքները: Իրականացվել է՝ 5 ստուգում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 5 մասնաճյուղում: Արձանագրվել է՝ 916 իրավախախտման դեպք, 13,013 ապօրինի հատված ծառ, 3,778.5խմ ապօրինի փայտանյութ: Կիրառվել է՝ 293 վարչական տույժ, 29,910,000դր. տուգանք: Հաշվարկվել է՝1,136,214,472դր. պատճառված վնաս: Վայրի կենդանիների արտահանման, պահման պայմանների խախտման և ապօրինի որսի՝ 62 դեպք: Առգրավվել է՝ 7 զենք, 50 փամփուշտ, 73 լողամիջոց, 923 ձկնորսական ցանց 2,589 ...

Կարդալ ավելին »

Բացահայտվել են ապօրինի ձկնորսության դեպքեր

Հունվարի 15-ին, ժամը 23.20-ին, Ծովագյուղ-Ճամբարակ ճանապարհի 14-րդ կմ-ին Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա, որը վարում էր Արտանիշ գյուղի 37-ամյա բնակիչը: Զննությամբ սրահում հայտնաբերվել են սիգ տեսակի ձկներ:  Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Այդ պահին մոտեցել է Ծովագյուղի 45-ամյա մի բնակիչ և հայտնել, թե ձկներն ինքն է գնել Ջիլ բնակավայրի տարածքում, իսկ «Օպելի» վարորդը ...

Կարդալ ավելին »

Դատարանում գտնվում է ապօրինի գույքը պետությանը վերադարձնելու պահանջով 120 գործ

Դատարաններում ներկայում գտնվում են  ապօրինի գույքը պետությանը վերադարձնելու պահանջով մոտ 120 գործեր, որոնցով ակնկալվում է ՀՀ-ին վերադարձնել շատ ավելի մեծ քանակությամբ գույք և դրամական միջոցներ։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Նրա խոսքով՝ համապատասխան օրենքով ներդրված նոր գործիքը շատ կարճ ժամանակահատվածում կարողացել է ապահովել ձեռքբերված ապօրինի գույքի վերադարձը պետությանը, որի արժեքը կազմում է 5 միլիարդ ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 6 դեպք:  ՊԵԿ-ից հայտնում են, որ ՀՀ տարածքում ապօրինի շրջանառվել է ավելի քան 560 շիշ ալկոհոլային խմիչք և 2010 տուփ ծխախոտ: Այդ արտադրանքի մի մասը դրոշմավորված է եղել կեղծ ակցիզային դրոշմանիշերով, մի մասն էլ վաճառվել է առանց ակցիզային դրոշմանիշերի։  «Օրերս Ներքին անվտանգության վարչության օպերատիվ-հետախուզական միջոցառումների բաժնում տեղեկություններ են ստացվել, որ ...

Կարդալ ավելին »

Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի բնակիչ 31-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում և իրացնում թմրամիջոցներ: Ապօրինի թմրաշրջանառության բացահայտման կոնկրետ գործողություններն սկսվեցին նոյեմբերի 5-ին: Ժամը 18.30-ի սահմաններում վարչության ծառայողները Մասիս-Այնթապ ճանապարհին էին: «Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, համագործակցելով Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի և Արարատի մարզի պարեկների հետ, նոյեմբերի 5-ին ձերբակալել ենք ...

Կարդալ ավելին »
ajax-loader