Tag Archives: ՌԴ

Լարսի անցակետը կգործի սահմանափակ ռեժիմով. ՌԴ-ն խորհուրդ է տալիս դիտարկել այլընտրանքային երթուղիներ

Վերին Լարսի անցակետի պլանային վերակառուցման հերթական փուլի անցկացմամբ պայմանավորված՝ օգոստոսի 17-26-ը Վերին Լարսի անցակետում, ՌԴ-ից դեպի Վրաստան ուղղությամբ ինչպես ուղևորատար, այնպես էլ՝ բեռնատար երթևեկելի ուղիներում կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ: Ինչպես տեղեկանում ենք ՌԴ դաշնային մաքսային ծառայության տարածած հաղորդագրությունից, աշխատանքները, մասնավորապես, կիրականացվեն բեռնատար և թեթև մարդատար տրանսպորտային միջոցների երթևեկության գոտիներում, որոնք ժամանակավորապես, փուլ առ փուլ, կհանվեն շահագործումից, ինչի հետևանքով էլ աստիճանաբար կկրճատվի անցակետի ...

Կարդալ ավելին »

ՀՀ և ՌԴ պաշտպանության փոխնախարարները քննարկել են գործակցության մի շարք հարցեր

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինի հետ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, hանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ գործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Կարդալ ավելին »

Վրաստանը սահմանափակել է ամերիկյան մեքենաների արտահանումը ՌԴ

Օգոստոսի 1-ից Վրաստանի իշխանությունները սահմանափակումներ են մտցրել ԱՄՆ-ում արտադրված ավտոմեքենաների՝ Ռուսաստան արտահանման և վերաարտահանման վորաբերյալ։ «Օգոստոսի 1-ից սահմանափակումներ են մտցվել ԱՄՆ-ից Վրաստան ներկրված ավտոմեքենաների արտահանման/վերաարտահանման վրա: Սեպտեմբերի 26-ից ուժի մեջ կմտնեն Եվրոպայից ներկրված մեքենաների նկատմամբ սահմանափակումները՝ ինչպես որ նախատեսված է Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցների 11-րդ փաթեթով»,- ասվում է Վրաստանի ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը: Հունվար-հունիս ամիսներին ...

Կարդալ ավելին »

ՌԴ Բրյանսկի մարզում ԱԹՍ-ն հարվածել է ոստիկանության շենքին

Ռուսաստանի Բրյանսկի մարզում անօդաչու թռչող սարքը հարվածել է Ներքին գործերի վարչության շենքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազն իր Telegram ալիքում։ Ռուսական կողմը նշում է, որ հարձակումն իրականացրել են Ուկրաինայի զինված ուժերը։ «Գիշերը Ուկրաինայի զինված ուժերը գրոհել են Տրուբչևսկի թաղամասը։ ԱԹՍ-ն ընկել է շրջանային ոստիկանության շենքի վրա։ Տուժածներ չկան։ Վնասվել են տանիքը և պատուհանները», – գրել ...

Կարդալ ավելին »

Պահանջել նոր եռակողմ՝ Արցախ-ՌԴ-Ադրբեջան համաձայնագրի ստորագրում. Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովն այսօր հստակ դիրքորոշում է հայտնել ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ, ինչը ողջունելի է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Նա նաեւ նշել է. «Ակնկալում ենք, որ հասցեական հայտարարությունները պետք է հաջորդիվ ամրագրվեն հետևյալ քայլերով. – ՀՀ իշխանություններից պահանջել Հայաստանի ու Ադրբեջանի միջև  վերջին հինգ տարիների բանակցային պատմության ողջ փաթեթը; – ...

Կարդալ ավելին »

ՌԴ-ում առաջարկում են Արցախյան առաջին պատերազմի մասնակից ռուս զինվորներին վետերանի կոչում շնորհել

ՌԴ պետդումայի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության պատգամավորները՝ խմբակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկիի գլխավորությամբ, հուլիսի 21-ին պալատի քննարկմանը կներկայացնեն օրինագիծ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցներին մարտական ​​վետերանի կարգավիճակ շնորհելու մասին։ Ահդ մասին ТАСС-ին հայտնել են Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության մամուլի ծառայությունում։ Առաջարկվում է փոփոխություն կատարել «Վետերանների մասին» օրենքում և լրացնել 3-րդ հոդվածը նոր նորմով, ըստ որի՝ մարտական ​​վետերան են ճանաչվում 1988 թվականի մարտից մինչև 1991 թվականի դեկտեմբեր ...

Կարդալ ավելին »

ՀՀ և ՌԴ միջև բնական գազի առաքման համաձայնագրում փոփոխություն կարվի

«Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ՀՀ բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ 2013 թ դեկտեմբերի 2-ի համաձայնագրում» փոփոխություններ կկատարվեն։ Արձանագրությունում փոփոխություն կատարելու մասին որոշումը հաստատվել է այսօր՝ հուլիսի 20-ին, ՀՀ կառավարության նիստում։ Նախագիծը կառավարության հաստատմանն է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Արձանագրությամբ համաձայնագրում «նավթային գուդրոն» բառերը փոխարինվել են «նավթային բիտում» բառերով։ Վերոնշյալ փոփոխության ...

Կարդալ ավելին »

Վրաստանի և ՌԴ-ի միջև ապրանքաշրջանառությունն առաջին կիսամյակում աճել է 75%-ով

Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն ընթացիկ տարվա հունվարից մինչը հունիս գերազանցել է 1,2 միլիարդ դոլարը, ինչը 75,7 %-ով ավելի է 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, այդ մասին են վկայում Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալները։ Ռուսաստանը երկրորդ տեղում է Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների շարքում։ Կես տարում այդ երկրի բաժինը Վրաստանի արտաքին առևտրի ծավալում կազմել է 12,4%։ ...

Կարդալ ավելին »

ՌԴ-ն հրաժարվել է «հացահատիկի գործարքի» երկարաձգումից

 Մոսկվան հրաժարվել է երկարաձգել «հացահատիկի գործարքը», որի գործողության ժամկետը լրանում է հուլիսի 17-ին։ Կրեմլում դա պատճառաբանում են նրանով, որ սևծովյան համաձայնագրերի՝ Ռուսաստանին վերաբերող մասը չի կատարվել։ «Փաստորեն, այսօր սևծովյան պայմանավորվածությունները դադարեցին գործել։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահը, վերջնաժամկետը հուլիսի 17-ն է։ Ցավոք սրտի, սևծովյան այս համաձայնագրում Ռուսաստանին վերաբերող հատվածը մինչ օրս չի իրականացվել։ Ուստի դրա գործողությունը դադարեցվում է», – ...

Կարդալ ավելին »

ՌԴ պետդուման ընդունել է սեռափոխությունն արգելող օրենք

ՌԴ պետդուման հուլիսի 14-ին կայացած նիստում օրենք է ընդունել, որն արգելում է սեռափոխությունը Ռուսաստանում։ Բացառություն կլինեն երեխաների բնածին անոմալիաների բուժման նպատակով բժշկական միջամտությունների դեպքերը։ Այդ մասին հաղորդում է «Интерфакс» գործակալությունը։ Ըստ նոր ընդունված օրենքի՝ արգելվում է բժշկական միջամտությունների իրականացումը, ներառյալ՝ դեղամիջոցների օգտագործումը, որոնք ուղղված են սեռը փոխելուն, այդ թվում՝ հակառակ սեռի առաջնային կամ երկրորդային սեռական հատկանիշների ձևավորմանը: Օրենքում ասվում է, ...

Կարդալ ավելին »
ajax-loader