Թարմացված տվյալներով՝ ռուսների գիշերային հարձակումից 124 մարդ է տուժել։ Վիրավորները ստանում են անհրաժեշտ օգնություն։ Փրկարարական գործողությունը շարունակվում է։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն։ Իշխանությունների տվյալներով՝ զոհվել է ութ մարդ, այդ թվում՝ վեցամյա մի տղա։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը չի հիշատակել Կիևը և խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին՝ հայտարարելով հրթիռներով և անօդաչու թռչող ...
Կարդալ ավելին »Tag Archives: Կիև
Վերսկսվել է Լեհաստանի տարածքով ամերիկյան ռազմական օգնության մատակարարումը Կիևին
Վերսկսվել են ամերիկյան ռազմական օգնության մատակարարումները դեպի Ուկրաինա լեհ-ուկրաինական սահմանի մոտ գտնվող Յասիոնկա օդանավակայանի լոգիստիկ հանգույցի՝ POLLOGHUB-ի միջոցով։ Այդ մասին հայտնել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Զալևսկին X-ի էջում։ «Կրկին վերսկսվել է ամերիկյան զենքի մատակարարումը Յասիոնկայում գտնվող POLLOG HUB լոգիստիկ հանգույցից դեպի Ուկրաինա», – գրել է նա։ POLLOGHUB-ը լեհական լոգիստիկ հանգույց է Յասիոնկայում, որի միջոցով օգնություն է առաքվում Ուկրաինա: Իր ...
Կարդալ ավելին »Պուտինը «կործանում է Ռուսաստանը»՝ Կիևի հետ պատերազմը դադարեցնելու համաձայնագիր չկնքելով. Թրամփ
Նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի ասել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը «ավելի լավ կանի իր համար», եթե ավարտի պատերազմն Ուկրաինայում՝ ավելացնելով, որ Պուտինի «գործերը այնքան էլ լավ չեն», եւ Ռուսաստանը մեկ միլիոն զինվոր է կորցրել, տեղեկացրել է «Голос Америки»-ն։ «Ես պետք է խոսեմ նախագահ Պուտինի հետ, մենք պետք է դա հասկանանք»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Օվալաձեւ աշխատասենյակում լրագրողների առջեւ՝ հրամանագրերի ստորագրումից հետո: «Ռուսաստանն ավելի մեծ է, քան Ուկրաինան, նրանք ավելի շատ զինվորներ ունեն, որոնց կարող են կորցնել, բայց տարօրինակ է նման ձեւով երկիր ղեկավարելը»: Նա նաեւ ասել է, որ ցանկանում է շուտով հանդիպել ՌԴ նախագահի հետ, սակայն հանդիպման օրը դեռ որոշված չէ։ «Մարդկանց մեծ մասը կարծում էր, որ պատերազմը կավարտվի մեկ շաբաթում»,- ասել է Թրամփը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գրեթե երեք տարի տեւած պատերազմի մասին: «Կարծում եմ, որ ավելի լավ կլինի, որ նա [Պուտինն] ավարտի այս պատերազմը»։ Թրամփն ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է հակամարտությունը դադարեցնելու պայմանագիր կնքել, իսկ Վլադիմիր Պուտինը «կործանում է Ռուսաստանը»՝ չգնալով Ուկրաինայի հետ պատերազմին վերջ տալու գործարք։ «Զելենսկին ցանկանում է գործարք կնքել։ Ես չգիտեմ՝ արդյո՞ք Պուտինը ցանկանում է դա։ Նա պետք է գործարք կնքի: Կարծում եմ՝ նա կործանում է Ռուսաստանը՝ գործարք չկնքելով»,- ասել է Թրամփը։ Պատասխանելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հնարավորության հարցին՝ Թրամփը նշել է, որ նախընտրում է մաքսատուրքերը պատժամիջոցներից։
Կարդալ ավելին »Լոնդոնը Կիևին կտրամադրի 285 միլիոն դոլարի օգնության լրացուցիչ փաթեթ
Մեծ Բրիտանիան 2025 թվականին Ուկրաինային ռազմական օգնության լրացուցիչ բազմամիլիոնանոց փաթեթ կուղարկի: Այդ մասին գրում է Daily Mail-ը՝ վկայակոչելով Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիին, որը դեկտեմբերի 18-ին այցելել է Կիև։ Ըստ նախարարի՝ խոսքը «225 մլն ֆունտ ստեռլինգ (284,6 մլն դոլար) գումարի նոր փաթեթի մասին է»։ Ինչպես նշում է հրատարակությունը, Հիլին, որը հանդիպում է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Ռուստեմ Ումերովի հետ, պարզաբանել ...
Կարդալ ավելին »Նոր Զելանդիան մոտ 10 մլն դոլար կհատկացնի Կիևին
Վաշինգտոնում ընթացող ՆԱՏՕ գագաթաժողովի շրջանակում Նոր Զելանդիան հայտարարել է Ուկրաինային 16 մլն նորզելանդական դոլար (մոտ 9,8 մլն ամերիկյան դոլար) հատկացնելու մասին, տեղեկացրել է Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Միրոշնիչենկոն։ «Անկեղծ շնորհակալ եմ Նոր Զելանդիայի կառավարությանը Ուկրաինայի օգնության հերթական փաթեթի համար»,- գրել է նա «Ֆեյսբուքում»։ Դեսպանի խոսքով՝ փողը կտրամադրվի Ուկրաինայի ռազմական եւ հումանիտար օգնությանը։
Կարդալ ավելին »ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն առաջիկայում կայցելի Զապորոժիեի ԱԷԿ, Կիև և Ռուսաստան
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ առաջիկա 10 օրվա ընթացքում կայցելի Զապորոժիեի ատոմային էլեկտրակայան, Կիև և Ռուսաստան։ Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Գրոսին հայտնել է, որ կղեկավարի Զապորոժիեի ԱԷԿ-ի անձնակազմի հերթական՝ 16-րդ ռոտացիան։ «Սա կլինի անձնակազմի 16-րդ ռոտացիան: Առավել կարևոր է, որ երբ ես այնտեղ լինեմ, կխոսեմ կայանի ղեկավարության, ռուսաստանյան ղեկավարության հետ», – ...
Կարդալ ավելին »ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել Ռուսաստանի ակտիվները Կիևին փոխանցելու մասին օրինագծին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նոյեմբերի 7-ին հավանություն է տվել այն օրինագծին, որը նախատեսում է Վաշինգտոնի վարչակազմի կողմից Ուկրաինային փոխանցել բռնագրավված ռուսական ակտիվների մի մասը։ Հանձնաժողովը նիստը հեռարձակել է YouTube-ի իր ալիքով։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:Փաստաթղթին կողմ է քվեարկել 40 օրենսդիր, դեմ՝ 2-ը։ Դեռևս որոշված չէ, թե Ներկայացուցիչների պալատը լրիվ կազմով երբ կարող է քննարկել այն:Օրինագիծն ընթացիկ ...
Կարդալ ավելին »Աննա Հակոբյանը Կիևում կմասնակցի Առաջին տիկնանց և ամուսինների գագաթնաժողովին
Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Կիևում կմասնակցի Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթնաժողովին։ Այդ մասին տեղեկատվությունը հրապարակված է գագաթնաժողովի կայքում։ ՀՀ վարչապետի տիկինը գագաթնաժողովի բանախոսների թվում է։ Գագաթնաժողովի բանախոսների թվում են նաև Մեծ Բրիտանիայի վարչապետի տիկինը, Ալբանիայի առաջին տիկինը, Ավստրիայի նախագահի տիկինը, Կիպրոսի առաջին տիկինը, Չեխիայի առաջին տիկինը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը, Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան, Շվեդիայի թագուհին ...
Կարդալ ավելին »