Tag Archives: պատերազմ

Հերոսության և փառքի 80 տարի. համերգ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի առթիվ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մայիսի 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնի Դմիտրի Շոստակովիչի խորհրդանշական 7-րդ՝ «Լենինգրադյան» սիմֆոնիան։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից, «Հերոսության և փառքի ութսուն տարի» խորագրով համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիայի պրեմիերան կայացել է 1942 թվականի ...

Կարդալ ավելին »

Թրամփը խոստացել է կանխել 3-րդ համաշխարային պատերազմը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է կանգնեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում եւ կանխել երրորդ համաշխարհային պատերազմը։ Այս մասին հանրապետականը հայտնել է Վաշինգտոնի հանրահավաքում, Capital One մարզասրահում։ «Ես կկանգնեցնեմ քաոսը Մերձավոր Արեւելքում եւ կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը»,- ասել է նա։

Կարդալ ավելին »

Թրամփն ասել է, որ կաշխատի պատերազմները դադարեցնելու ուղղությամբ

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը խոստացել է, որ կաշխատի, «որպեսզի կանգնեցնի պատերազմները»։ «Ես չեմ պատրաստվում պատերազմ սկսել։ Ես պատրաստվում եմ կանգնեցնել պատերազմները»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Մար-ա-Լագոյի իր կալվածքում (Ֆլորիդայի նահանգ)։ «Մենք ցանկանում ենք, որպեսզի մեզ մոտ լինեն ուժեղ զինված ուժեր, բայց այն տեսլականով, որ դրանք ստիպված չլինենք գործադրել։ Ինչպես գիտեք, չորս տարվա ընթացքում (երբ Թրամփն իշխանությունում ...

Կարդալ ավելին »

16,6 մլն դրամ կհատկացվի 2020-ի պատերազմում վնասված ռազմատրանսպորտային միջոցների տերերին

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի նիստում 2020-ին ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանց համարժեք փոխհատուցում տրամադրելու մասին որոշում կայացրեց: Ըստ այդմ, կառավարությունը կհատկացնի 16,6 մլն դրամ, որը կփոխանցվի ՊՆ-ին՝ այնուհետև համապատասխան ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխանցելու համար: Որոշման նախագծի համաձայն հաստատվում են ռազմական դրության ...

Կարդալ ավելին »

Լավրովը պահանջել է չեղարկել Ռուսաստանի դեմ բոլոր պատժամիջոցները պատերազմն ավարտելու դիմաց

Ռուսաստանը պատրաստ է ավարտել պատերազմն Ուկրաինայում բոլոր պատժամիջոցների չեղարկման դիմաց, որոնք դրվել են երկրի վրա, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Newsweek-ի հարցազրույցում։ Նա նաեւ հիշեցրել է Կիեւից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այլ պահանջների մասին։ Մասնավորապես, Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերից Ուկրաինայի Զինված ուժերի լիակատար դուրսբերման եւ այդ շրջանները ռուսական ճանաչելու մասին։ Բացի այդ, Պուտինը պահանջել է ամրագրել Ուկրաինայի ...

Կարդալ ավելին »

Պատերազմը ժողովրդավարության ամենամեծ թշնամին է, բայց այդ մարտահրավերը չի խանգարել կառավարությանը. Ջուլհակյանը՝ ԵԽԽՎ-ում

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին: Իր ելույթում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանն ասել է. «Հարգարժա’ն գործընկերներ, Մեծ պատիվ է այսօր պատմել ձեզ 2018 թվականի հեղափոխությունից ի վեր Հայաստանում իրականացված նշանակալի ժողովրդավարական բարեփոխումների մասին: Թավշյա հեղափոխությունը բեկումնային պահ էր մեր ժողովրդի պատմության մեջ` սկիզբ դնելով հույսի, փոփոխությունների եւ ժողովրդավարության վերականգնման դարաշրջանին: Թավշյա հեղափոխությունը մի պահ ...

Կարդալ ավելին »

ԱԽ քարտուղարը հայտարարեց, որ առանց ՌԴ-ի թույլտվության 44-օրյա պատերազմ տեղի չէր ունենա

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսեց այն մասին, թե ինչ հետևանքներ ունեցավ Հայաստանի համար Ռուսաստանից ամբողջությամբ կախված լինելը։ «Երբ Հայաստանն ամբողջությամբ կախված էր Ռուսաստանից, պատերազմ չե՞նք ունեցել՝ ունեցել ենք։ Եկեք արձանագրենք, որ մինչև այս գոյություն ունեցող իրավիճակի պատճառով ենք մենք հայտնվել պատերազմում, մենք փորձել ենք այս փոփոխություններով կայունություն բերել ու համոզված ենք, որ այս փոփոխությունները կայունություն են բերելու»,- լրագրողների հետ ...

Կարդալ ավելին »

Դուք ոչ թե հավասար, այլ առավել եք բոլորիցս. Աննա Հակոբյանը՝ պատերազմի մասնակիցներին

Հունիսի 24-ին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանն Արմավիրի զարգացման կենտրոնում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի Արմավիրի մարզի 20 շահառուներին հանձնել է բիզնեսի կառավարման դասընթացի մասնակցության հավաստագրեր: 3 շահառու էլ մասնակցել է մասնագիտական վերապատրաստման դասընթացի և ստացել համակագիչներ՝ իրենց նոր մասնագիտությամբ աշխատելու համար: «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը զրուցել է բոլոր շահառուների հետ, ծանոթացել ...

Կարդալ ավելին »

Պետությունը մասնագիտական ուսուցում և զբաղվածություն է ապահովել պատերազմի մասնակից ավելի քան 520 անձի համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2023 թվականին զբաղվածության ապահովման ծրագրերի շրջանակներում մասնագիտական ուսուցում և/կամ կայուն զբաղվածություն է ապահովել Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին մասնակից 526 անձի համար: Այդ մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը: «2023–ին նախարարությունը շարունակել է իրականացնել զբաղվածության ապահովման մեկ այլ ծրագիր, ...

Կարդալ ավելին »

Ապագա պատերազմները հաղթելու են ԱԹՍ-ներով. Իլոն Մասկ

Ապագայի պատերազմներում կհաղթեն այն երկրները, որոնց անօդաչու սարքերն ավելի արդյունավետ կլինեն:  X-ի իր միկրոբլոգում նման հայտարարություն է արել ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը։ Նա նշել է, որ այսուհետև հակամարտությունները կլինեն «անօդաչուների պատերազմներ», որոնցում վճռորոշ դեր կխաղա ԱԹՍ-ների որակը։ «Ավելի կոնկրետ՝ դա ամսական արտադրվող անօդաչու թռչող սարքերի քանակն է՝ բազմապատկած ոչնչացման միջին գործակիցը։ Կհաղթի ավելի մեծ գործակից ունեցող կողմը»,- շեշտել է Մասկը։

Կարդալ ավելին »
ajax-loader