Tag Archives: ավիաընկերություն

Iran Air ավիաընկերությունը ներառվել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ցանկում

Վաշինգտոնի վարչակազմը իրանական Iran Air ավիաընկերությունը ներառել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ցանկում: Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության գրավոր հայտարարության մեջ: Ընկերության դեմ նոր սահմանափակումներ են մտցվում՝ «ռուսական տնտեսության տրանսպորտային հատվածի» հետ կապ ունեցող աշխատանքի կասկածով: Բացի այդ, դրանք վերաբերում են «ուղղակի կամ անուղղակի նյութական օգնությանը Իրանից կամ Իրանի օգտին զենքի կամ հարակից սարքավորումների՝ ներառյալ պահեստամասերի փոխադրմանը»: Հայտարարության մեջ ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ավիաընկերությունները շարունակում են չեղարկել չվերթերը դեպի Մերձավոր Արևելք

Եվրոպական մի քանի ավիաընկերություններ, այդ թվում՝ Lufthansa-ն և Air France-ը, հայտարարել են դեպի Իսրայել, Իրան, Լիբանան և մի շարք այլ երկրներ չվերթերի հերթական չեղարկման մասին՝ Մերձավոր Արևելքում իրադրության սրման պատճառով: Այդ մասին հաղորդում է The Times of Israel-ը: Lufthansa-ն հայտարարել է դեպի Իրանի, Լիբանանի և Հորդանանի մայրաքաղաքներ, ինչպես նաև Թել Ավիվ և իրաքյան Էրբիլ թռիչքները մինչև օգոստոսի 21-ը ներառյալ չեղարկելու ...

Կարդալ ավելին »

Չինական ավիաընկերությունն առաջին անգամ գործարկելու է ուղիղ չվերթեր Ուրումչի-Երևան երթուղով

Առաջին անգամ Երևանից գործարկվելու են ուղիղ չվերթեր դեպի Չինաստանի Ուրումչի քաղաք: Այդ մասին նշված է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերության տարածած հաղորդագրության մեջ:  «Չինական China Southern Airlines ավիաընկերությունը սեպտեմբերի 3-ից առաջին անգամ գործարկելու է ուղիղ չվերթեր դեպի Չինաստանի Ուրումչի քաղաք:  Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին»,- ասված է հաղորդագրության մեջ:  Չվերթի վերաբերյալ մանրամասներ է հայտնել ...

Կարդալ ավելին »

«Ռոսիա» ավիաընկերությունը կիրականացնի Սոչի-Երևան ամենօրյա լրացուցիչ չվերթներ

«Ռոսիա» ավիաընկերությունը («Աէրոֆլոտ«» խումբ) ձեռնամուխ կլինի Սոչիից Երեւան ամենօրյա լրացուցիչ չվերթների իրականացմանը: Այդ մասին ասվում է ավիաընկերության պաշտոնական հաղորդագրությունում։ Ամռան ամիսներին փոխադրողի հարավային ավիափոխադրող հանգույցից դեպի Հայաստանի մայրաքաղաք թռիչքների հաճախականությունը կկազմի օրական երկու անգամ: Ըստ չվացուցակի ՝ մայիսի 31-ից ուղևորները կարող են ընտրել ոչ միայն առավոտյան, այլև երեկոյան մեկնման/ժամանման ժամերը: Մասնավորապես, Սոչիից Երևան չվերթները նախատեսված են հինգշաբթի օրերին՝ 08:00-ին և ...

Կարդալ ավելին »

Fly Ana ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները

Fly Ana ավիաընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ թռիչքները դադարեցրել են: Այդ մասին ասվում է ավիափոխադրողի հայտարարության մեջ։ «Fly Arna ավիաընկերության թռիչքներն այս պահին դադարեցված են, ինչը կապված է ընկերության կողմից իրականացվող գործառնական փոփոխությունների հետ։ Ավիաընկերությունն աշխատում է ծառայությունների եւ իր ուղևորների սպասարկման շուտափույթ վերականգնման ուղղությամբ»,- ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ։ Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր Fly Arna-ում ծագած խնդիրների մասին, ...

Կարդալ ավելին »

FLYONE ARMENIA-ն Ռուսաստանից թռչող լավագույն ավիաընկերությունների ցանկում է․ Forbes

Հայաստանյան FLYONE ARMENIA ավիաընկերությունը հայտնվել է FORBES հեղինակավոր պարբերականի ռուսալեզու տարբերակի վարկանիշային աղյուսակում՝ որպես Ռուսաստանից չվերթեր իրականացնող լավագույն ավիաընկերություններից մեկը։     Վարկանիշային աղյուսակում FLYONE ARMENIA-ն զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը՝ ետևում թողնելով այնպիսի ավիացիոն հսկայի, ինչպիսին է Turkish Airlines ավիաընկերությունը։ Ռուսաստանյան FORBES-ի այս վարկանիշը կազմվել է ռուսաստանյան խոշորագույն AVIASALES ընկերության հետ համատեղ։ Վարկանիշային աղյուսակը կազմելու համար դիտարկվել է 38 ընկերություն, որոնցից ...

Կարդալ ավելին »

FlyONE Armenia-ն 79-րդն է 1000 խոշոր հարկատուների ցանկում

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերի տվյալներով` FlyONE Armenia ավիաընկերությունը 79-րդն է Հայաստանում 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում։ Ինչպես վկայում են ՊԵԿ-ի տվյալները, հաշվետու ժամանակահատվածում FlyONE Armenia ավիաընկերությունը Հայաստանի պետական բյուջե է վճարել գրեթե 3 միլիարդ դրամի հարկ։ Ցանկում 189-րդ տեղը զբաղեցրել է Flya Arna  ավիաընկերությունը, 212-րդը՝ Air Dilijans-ը, 264-րդը՝ Armenian Airlines-ը, 359-րդը՝ Shirak Avia-ն, 690-րդը՝ Armenian Airwais-ը։

Կարդալ ավելին »

airBaltic ավիաընկերությունը վերսկսել է Ռիգա-Երևան թռիչքները

 Շուրջ 12 տարվա դադարից հետո airBaltic ավիաընկերությունը  մայիսի 17-ին վերսկսել է Ռիգա-Երևան-Ռիգա երթուղով թռիչքները: Այս մասին տեղեկանում է «Զվարթնոց» օդանավակայանի տարածած հաղորդագրությունից: «Այսօր՝ մայիսի 17-ին, 12 տարվա դադարից հետո «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորեցին լատվիական ազգային փոխադրող airBaltic ավիաընկերության Ռիգա – Երևան – Ռիգա երթուղով չվերթը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին:

Կարդալ ավելին »

Red Wings-ը թռիչքներ կիրականացնի Ուֆա-Երևան երթուղով

Red Wings ավիաընկերությունը սույն թվականի ապրիլի 1-ից մեկնարկելու է Ուֆա-Երևան-Ուֆա երթուղով չվերթերը (մեկնումը Երևանից): Ինչպես հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ը, չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար պետք է այցելել ավիաընկերության կայք՝ flyredwings.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Կարդալ ավելին »
ajax-loader