Սիրիայում ավիահարվածի ժամանակ ստացած վնասվածքների հետևանքով մահացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմական խորհրդական, ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի զինծառայող Ահմադ Ռեզա Աֆշարին, գրում է Mehr գործակալությունը։ Իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ Աֆշարին Իրան էր տեղափոխվել մի քանի օր առաջ ՝ ապաքինման նպատակով՝ Սիրիա ներխուժած կոալիցիոն ուժերի իրականացված ավիահարվածից հետո։
Կարդալ ավելին »Tag Archives: Սիրիա
Սիրիայում բնակվող հայերին տրվել է ՀՀ 369 անձնագիր
2024-ի 2-րդ եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ 369 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության (170 գործ) և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (199 գործ) կողմից, տվյալ քաղաքներում ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու ...
Կարդալ ավելին »Իսրայելը պատասխան հարված է հասցրել Սիրիայի զինվորական պահակակետերից մեկին
Իսրայելի բանակը հարված է հասցրել Սիրիայի հարավում տեղակայված զինվորական պահակակետին՝ ի պատասխան հուլիսի 11-ին Գոլանի բարձունքների հարավային մասի ուղղությամբ արկի արձակման։ Այդ մասին հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ)։ «Երեկ (հուլիսի 11-ին) արկը, որը Սիրիայից արձակվել է Գոլանի բարձունքների հարավի ուղղությամբ, ընկել է անմարդաբնակ տարածքում, տուժածների մասին չի հաղորդվել: Ի պատասխան՝ ԻՊԲ-ն հարված է հասցրել զինվորական պահակակետին Սիրիայի հարավի Թասիլի շրջանում», ...
Կարդալ ավելին »Սիրիայում ամերիկյան 2 ռազմակայաններ ենթարկվել են հարձակման․ Al Mayadeen
Սիրիայում գտնվող ալ Օմար և աշ Շադադի նավթահանքերի մոտ գտնվող ԱՄՆ ռազմակայանները ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Այդ մասին հաղորդում է Al Mayadeen պարբերականի թղթակիցը Սիրիայում։ Ըստ նրա տեղեկատվության՝ աշ Շադադիի մոտ գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտի տարածքում տեղի են ունեցել մի քանի պայթյուններ, որոնց դղրդյունները լսվել են շրջակայքում։ Բացի այդ, թիրախավորվել է ալ Օմար նավթահանքի մոտ գտնվող ամերիկյան ուժերի տեղակայման վայրը։ Հարձակման ...
Կարդալ ավելին »Սիրիայի ՀՕՊ-ը Դամասկոսի երկնքում խոցել է Իսրայելի արձակած հրթիռները․ SANA
Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները դեկտեմբերի 10-ի ուշ երեկոյան իսրայելական մի քանի հրթիռ են խոցել Դամասկոսի երկնքում։ Այդ մասին հաղորդել է SANA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի զինված ուժերում իր աղբյուրին։ «Այսօր ժամը 23։05-ի սահմաններում իսրայելական թշնամին օդային հարձակում է իրականացրել օկուպացված Գոլանի բարձունքների կողմից՝ թիրախավորելով Դամասկոսի մերձակայքի մի շարք դիրքեր։ Մեր պաշտպանությունն արձագանքել է հրթիռների արձակմանը և խոցել դրանցից մի քանիսը», – նշել ...
Կարդալ ավելին »Իսրայելը նախազգուշացրել է Սիրիային՝ իր տարածքի նկատմամբ հարձակումների առնչությամբ
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ հարվածել է Սիրիայի տարածքում մի կազմակերպության, որն Իսրայելի հարավային Էյլաթ քաղաքի վրա նոյեմբերի 9-ին անօդաչու թռչող սարք էր արձակել։ Ըստ ԻՊԲ-ի հաղորդագրության՝ ԱԹՍ-ն հարվածել է Էյլաթի դպրոցներից մեկին։ Թե որ կազմակերպությունն է կանգնած հարձակման հետևում կամ ինչ թիրախի է հարվածել ԻՊԲ-ն, հաղորդագրությունում չի նշվում։ «ԻՊԲ-ն Սիրիայի վարչակարգին լիովին պատասխանատու է համարում ցանկացած ահաբեկչական ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ը հարվածել է Սիրիայիում ռազմական օբյեկտի․ սիրիացի և ամերիկացի զինվորականների միջև բախումներ են տեղի ունեցել
Սիրիայի Դեյր էս Զորի նահանգում ամերիկյան ուժերի և Սիրիայի բանակի միջև բախումներ են տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Al Mayadeen պարբերականը։ Լրատվամիջոցի աղբյուրը հաստատել է, որ նոյեմբերի 9-ի վաղ առավոտյան Եփրատի արևելքում ամերիկյան ուժերը և նրանց աջակցությունը վայելող «Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդական խմբավորումը բախումների են բռնվել Սիրիայի բանակի և նրան աջակցող աշխարհազորայինների հետ։ Ըստ աղբյուրի՝ բախումների ընթացքում օգտագործվել են տարբեր ...
Կարդալ ավելին »Սիրիան և Եգիպտոսը եռօրյա սուգ են հայտարարել Գազայի հիվանդանոցի հրթիռակոծության զոհերի հիշատակին
Սիրիան և Եգիպտոսը եռօրյա սուգ են հայտարարել հոկտեմբերի 17-ին Գազայի հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունի հարյուրավոր զոհերի հիշատակին։ SANA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ պետության բոլոր դրոշները կիջեցվեն Սիրիայի Արաբական Հանրապետությունում, ինչպես նաև արտերկրում երկրի բոլոր դեսպանատների և դիվանագիտական առաքելությունների շենքերի վրա։ Egypt Today պարբերականն, իր հերթին, հայտնում է, որ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին երկրում եռօրյա համազգային սուգ է հայտարարել՝ ...
Կարդալ ավելին »Միջազգային հանրությունը 5,6 միլիարդ եվրո է հանգանակել Սիրիայի համար
Միջազգային հանրությունը 5,6 միլիարդ եվրո կհատկացնի Սիրիային և այն երկրներին, որոնք ընդունել են սիրիացի փախստականներին։ Այս որոշումն ընդունվել է հունիսի 15-ին՝ Սիրիային նվիրված ԵՄ-ի և ՄԱԿ-ի 7-րդ խորհրդաժողովի արդյունքներով, որն անցկացվել է Բրյուսելում։ Այս մասին Եվրահանձնաժողովը մամուլի հաղորդագրություն է տարածել: Նոր տրանշների մեծ մասը՝ 4,6 միլիարդ եվրոն, կհատկացվի 2023 թ.-ին, իսկ մնացած 1 միլիարդը՝ 2024 թ.-ին և դրանից հետո։ Այդ ...
Կարդալ ավելին »12 տավա մեջ առաջին անգամ Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովում բարձրացվել է Սիրիայի դրոշը
Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում Արաբական պետությունների լիգայի երկրների ղեկավարների գագաթնաժողովի կազմակերպիչները հանդիպման անցկացման վայրում բարձրացրել են բոլոր մասնակիցների դրոշները, այդ թվում՝ կազմակերպության կազմ վերադարձած Սիրիայի դրոշը: Այդ մասին տեղեկացնում է «Интерфакс» գործակալությունը: Գագաթնաժողովին մասնակցելու է մեկնելու նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը: Բարձր մակարդակով այս հանդիպման հիմնական օրը ուրբաթն է։ Սիրիային Արաբական պետությունների լիգայից հեռացրել էին 2011 թ.-ին այդ երկրում քաղաքացիական պատերազմի ...
Կարդալ ավելին »