Երևանի ավագանին ապրիլի 18-ին գումարված արտահերթ նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հաստատեց Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցը հայ կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզե Դովլաթյանի անվամբ անվանակոչելու որոշումը: Երևանի ավագանու մեկ այլ որոշման համաձայն՝ մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 2-րդ փողոցն էլ այսուհետ կկրի հայ ականավոր ֆիզիկոս-ճարտարագետ, ակադեմիկոս Պարիս Հերունու անունը: Ավագանու նիստի ընթացքում միաձայն ...
Կարդալ ավելին »Tag Archives: փողոց
Գյումրիում սուբվենցիոն ծրագրով կնորոգվի 29 փողոց
Գյումրիում գարունը մի կողմից բնակիչներին ուրախացնում է ջեռուցման սեզոնի ավարտով, մյուս կողմից խնդիրներ է առաջացնում՝ փողոցներն անանցանելի դարձնելով՝ հատկապես այն փողոցները, որտեղ «Վեոլիա Ջուր» ընկերությունը նոր ջրագիծ անցկացնելու համար աշխատանքներ է տարել: Այդ փողոցներն անմխիթար վիճակում են: Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը նշել է, որ բնակիչներին մաղթում է համբերություն, վստահեցնելով՝ միայն սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2023թ-ին նախատեսվում է հիմնանորոգել 29 փողոց/փողոցի հատված, ...
Կարդալ ավելին »Երևանի Վերին Անտառային փողոցում մասնակի փլուզում է տեղի ունեցել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 21-ին ժամը 07:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 154/8 շենքի մոտակա քարե պարիսպը մասնակի փլուզվել է, առկա է ամբողջ պատի փլուզման վտանգ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային ...
Կարդալ ավելին »Գարնանային էտով պայմանավորված՝ Երևանում մասամբ փակ են որոշ փողոցներ
Գարնանային էտով պայմանավորված մարտի 16-ին, ժամը 09:00-ից մասամբ փակ են Երևանի որոշ փողոցներ և փողոցների մայթերին հարող հատվածներ։ Այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։ Մասնավորապես, մասամբ փակ են Բաղրամյան, Ազատության, Տիգրան Մեծ պողոտաները, Հերացի, Տերյան, Մամիկոնյանց, Դավիթ Մալյան, Լենինգրադյան, Շերամի, Մ.Ադամյան Խանջյան, Ագաթանգեղոս փողոցների մայթերին հարող հատվածները:
Կարդալ ավելին »