Tag Archives: խախտում

Դիմեք ՄԻՊ-ին, եթե ամառային զորակոչի ընթացքում իրավունքների խախտում լինի

Ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքների հետ կապված հարցերը շարունակում են գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո։  ՄԻՊ-ից հայտնում են, որ պաշտպանի աջակցությունը կարող եք ստանալ՝ զանգարահելով թեժ գծի  116 հեռախոսահամարով, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝  096-116-100 հեռախոսահամարով։ Պաշտպանին կարող եք դիմել նաև՝ այցելելով Պաշտպանի աշխատակազմ՝ ք․ Երևան, Պուշկին 56Ա, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով՝  [email protected]։

Կարդալ ավելին »

Մոտ 27․95 մլն դրամ տուգանք․ 87 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կանոնների խախտում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հունիս ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 87 դեպք և շուրջ 27․95 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 5 դեպքով 5 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 7.1 մլն դրամի չափով: Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է փաստացի գործունեության հետևյալ ոլորտներում. կահույքի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի ...

Կարդալ ավելին »

Բագրավան գյուղում վարելահողերն օգտագործել են արդյունահանման նպատակով. ոստիկանները բացահայտել են խախտումը

Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան գյուղի վարչական տարածքում սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերույթուն պայմանագրով հատկացված տարածքից դուրս գտնվող գյուղնշանակության հողն օգտագործում է արդյունահանման նպատակով: Ոստիկանությունից հայտնում են, որ հետագա միջոցառումներով պարզվել է, որ 2013 թվականին սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հատկացվել է ավելի քան 5 հեկտար տարածք, սակայն ընկերությունը արդյունաբերական գործունեություն է ծավալել նաև այդ տարածքից դուրս, որտեղ արոտավայրեր և ...

Կարդալ ավելին »

Կառուցապատումն ընթացել է խախտումներով, 50 տոկոսից ավելի փոքրացվել է Ողջաբերդ գետի հունը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունն ավարտել է ուսումնասիրությունը Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 57 փողոց 45 հասցեում ի հայտ եկած խնդրի վերաբերյալ: Այս մասին նշվել է այսօր՝ մայիսի 20-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Նշվել է, որ հասարակական նշանակության շինության կառուցապատման աշխատանքներն ընթացել են մի շարք խախտումներով, ինչի հետևանքով  վնասվել է Ողջաբերդ գետի լանջապաշտպան բետոնային շերտի հենարան հողաթումբը. 50 ...

Կարդալ ավելին »

Ճանապարհային երթևեկության կանոնների մի շարք խախտումների տուգանքների վճարման համար կնախատեսվեն խրախուսական նորմեր. ՆԳՆ

ՀՀ ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է ՀՀ կառավարության հավանությանն արժանացած օրենսդրական փաթեթը, որի ընդունմամբ ճանապարհային երթևեկության կանոնների մի շարք խախտումների տուգանքների վճարման կապակցությամբ կնախատեսվեն խրախուսական նորմեր։ Պարզաբանման մեջ նշված է. «Գործադիրը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում ...

Կարդալ ավելին »

32 հարկ վճարողի մոտ արձանագրվել է անկանխիկ գործառնությունների մասին օրենքի խախտում

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. նոյեմբեր ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: ՊԵԿ-ից հայտնում են, որ 2023 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 32 հարկ վճարողի մոտ արձանագրվել է  «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 14․3 մլն դրամի ...

Կարդալ ավելին »

Երթևեկության կանոնների խախտումներն արձանագրելու նպատակով Հերացու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող սարք. ոստիկանություն

Երևան քաղաքի Հերացու փողոցում, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում այլ վայրից տեղափոխվել և տեղադրվել է տեսանկարահանող սարք։  Այդ մասին նշված է ՀՀ ոստիկանության տարածած հայտարարության մեջ: «Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Հերացու փողոցում, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում, երթևեկության կանոնների խախտումներն արձանագրելու նպատակով, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով, այլ վայրից տեղափոխվել ...

Կարդալ ավելին »

Պարեկները մեկ շաբաթում Երևանում հայտնաբերել են 5 706, մարզերում՝ 16 775 խախտում

ՀՀ մայրաքաղաքում նոյեմբերի 13-ից 20-ը իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5 706 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 146 մեքենա։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 172, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 283 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 16, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1, չամրակապված վարելու՝ 1879, ...

Կարդալ ավելին »

44 հարկ վճարողի մոտ արձանագրվել է անկանխիկ գործառնությունների մասին օրենքի խախտում․ ՊԵԿ

ՊԵԿ-ը ներկայացնում է 2023 թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 44 հարկ վճարողի մոտ արձանագրվել է  «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 20.2 մլն դրամի չափով տուգանք: «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում ...

Կարդալ ավելին »

Դեղերի ոլորտում իրականացրած վերահսկողության արդյունքում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ

Դեղերի շրջանառության ոլորտում վերահսկողության իրականացման ընթացքում 2023 թվականին արձանագրվել են բազմաթիվ խախտումներ: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից, նշելով, որ խախտում թույլ տված տնտեսավարող սուբյեկտների՝ խախտման համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ կայացվել են տույժ նշանակելու մասին որոշումներ, ընդհանուր՝ 463․290․000 դրամ տուգանք։ Վերահսկողական միջոցառումների ընթացքում հայտնաբերված և արձանագրված խախտումների զգալի մասը վերաբերվել է չգրանցված դեղեր ներմուծելուն, դեղերն օրենքի ...

Կարդալ ավելին »
ajax-loader