Պարեկները մեկ շաբաթում Երևանում հայտնաբերել են 5 706, մարզերում՝ 16 775 խախտում

ՀՀ մայրաքաղաքում նոյեմբերի 13-ից 20-ը իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5 706 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 146 մեքենա։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 172, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 283 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 16, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1, չամրակապված վարելու՝ 1879, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 241, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 201, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 113 և 1527 այլ իրավախախտումներ։

Ըստ աղբյուրի՝ 129 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 180-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 112-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 530-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 120 անձ։

Նշվում է, որ ույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16 775 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 319 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 165, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 942 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 72, չամրակապված վարելու՝ 3172, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 264, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 376, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 7, արագության գերազանցման՝ 1443 և 4236 այլ իրավախախտումներ։ 591 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 2460-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 1584-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 29-ը՝ բեռնատարներ, 730-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 71 անձ։

ajax-loader