Tag Archives: տեղատարափ

Կոնգոյում առնվազն 22 մարդ է զոհվել տեղատարափ անձրևների հետևանքով

Առնվազն 22 մարդ է զոհվել դեկտեմբերի 26-ին Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության (ԿԴՀ) Կենտրոնական Կասայի նահանգում տեղատարափ անձրևների հետևանքով։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։ Ըստ գործակալության տվյալների՝ անձրևը հեղեղումների և սողանքների պատճառ է դարձել։ Նահանգապետը Reuters-ին հայտնել է, որ ամենամեծ հարվածին ենթարկվել է Կանանգայի շրջանը։ Կենտրոնական Կասայիի կառավարությունը կգնահատի արտակարգ պատահարի պատճառած նյութական վնասը:

Կարդալ ավելին »

Իսպանիայում սաստիկ տեղատարափները շարունակվում են․ կա 2 զոհ

Իսպանիայի բազմաթիվ տարածաշրջաններում սեպտեմբերի 4-ին շարունակվում են սաստիկ տեղատարափները, իշխանությունները զգուշացնում են հեղեղումների սպառնալիքի մասին։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: Սարագոսայում արշավախմբի 2 անդամ հեղեղների պատճառով սայթաքել է և մահացել։ Նշվում է, որ երկրի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ թագավորությունը ներկայում գտնվում է ցածր ճնշման մեկուսացված գոտում, ինչն ամբողջ երկրում, բացառությամբ Կանարյան կղզիների, հանգեցրել է երկարատև և համատարած, առանձին տարածաշրջաններում՝ ...

Կարդալ ավելին »

Նորվեգիայում և Շվեդիայում տեղատարափներ են

Սաստիկ տեղատարափներ են մոլեգնել Նորվեգիայի հարավային հատվածում և Շվեդիայի կենտրոնական շրջաններում: Այդ մասին տեղեկացնում է «Интерфакс» գործակալությունը: Նորվեգիայի հարավում անձրևները հանգեցրել են սողանքների։ Ոստիկանությունն ավելի քան 600 մարդու է տարհանել Օսլոյից դեպի հյուսիս ընկած բնակավայրերից։ Նորվեգիայի ջրային ռեսուրսների և էներգետիկայի վարչությունը հեղեղումների և սողանքների պատճառով օգոստոսի 8-ին երկարաձգել է երկրի համար վտանգավորության «կարմիր» մակարդակի գործողության ժամկետը։ Անբարենպաստ եղանակը Նորվեգիայում հաստատվել ...

Կարդալ ավելին »
ajax-loader