Կոնգոյում առնվազն 22 մարդ է զոհվել տեղատարափ անձրևների հետևանքով

Առնվազն 22 մարդ է զոհվել դեկտեմբերի 26-ին Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության (ԿԴՀ) Կենտրոնական Կասայի նահանգում տեղատարափ անձրևների հետևանքով։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

Ըստ գործակալության տվյալների՝ անձրևը հեղեղումների և սողանքների պատճառ է դարձել։ Նահանգապետը Reuters-ին հայտնել է, որ ամենամեծ հարվածին ենթարկվել է Կանանգայի շրջանը։

Կենտրոնական Կասայիի կառավարությունը կգնահատի արտակարգ պատահարի պատճառած նյութական վնասը:

ajax-loader