Tag Archives: Ադրբեջան

Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար. Արցախի ՊՆ

Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը: «Ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ տեսանյութեր և սուտ տեղեկություններ են տարածում այն մասին, թե իբր ՊԲ-ն տարատեսակ ռազմական տեխնիկա է տեղաշարժում և կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում: Այդօրինակ ապատեղեկատվության տարածմամբ՝ Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »

Ադրբեջանը 2 անգամ կրակել է բերքահավաք իրականացնող քաղաքացիների ուղղությամբ․ ՆԳՆ

2023 թվականի օգոստոսի 7-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների եւ իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 26 հաղորդում, որից 18-ը հանցագործությունների մասին է: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանցից 16-ն արդեն բացահայտվել եւ քննության փուլում է։ Այս մասին հայտնում է Արցախի ՆԳ նախարարությունը։ Քրեական հետախուզության վարչության եւ տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում` շաբաթվա ընթացքում ...

Կարդալ ավելին »

Հայաստանը պատասխանել է Երասխի գործարանի վերաբերյալ Ադրբեջանի նամակին

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը ստացել է Ադրբեջանի նամակը Երասխում կառուցվող մետաղաձուլարանի վերաբերյալ և պատասխանել դրան։ Հայաստանը պատասխան նամակում հերքել է Ադրբեջանի մեղադրանքները, թե գործարանը կառուցվում է բնապահպանական նորմերի խախտումներով և իր հերթին պահանջել, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի անօրինական ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանը, Ադրբեջանը Հայաստանին մեղադրում ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը կրակ է բացել Կուտականի և Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն օգոստոսի 6-ին կրակ են բացել Կուտականի և Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ «Օգոստոսի 6-ին՝ ժամը 20:30-21:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի և Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ականանետ»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »

ՀՀ-ն Ադրբեջանի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանի վերաբերյալ դիմել է ՄԻԵԴ

Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով Մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմում է ներկայացրել Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Այդ մասին տեղեկանում ենք Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի տարածած հաղորդագրությունից: ԱրցախիՀանրապետությանքաղաքացի, 1962թ. ծնվածՌաշիդԲեգլարյանը, վերջինօրերինգտնվելովՇուշիիշրջանիՀինՇենհամայնքում, օգոստոսի 1-ինոգելիցխմիչքիազդեցությանտակդուրսէեկելգյուղից, մոլորվելևհայտնվելԱդրբեջանիկողմիցվերահսկվողտարածքումուձերբակալվելԱդրբեջանիկողմից:

Կարդալ ավելին »

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին մեկ շաբաթ ժամանակ է տվել Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար

ՄԻԵԴ-ը Ադրբեջանին մինչև օգոստոսի 8-ը ժամանակ է տրամադրել այդ երկրի կողմից առևանգված Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի մասին տեղեկատվություն տրամադրելու համար։ Այդ մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը։ «Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին»,- ասված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ...

Կարդալ ավելին »

Արցախի բնակիչը մոլորվել և Ադրբեջանի վերահսկողության տարածք է անցել ոգելից խմիչքի ազդեցության տակ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է հայտնել Ադրբեջանի կողմից Արցախի բնակչի ձերբակալության վերաբերյալ։ Արցախի ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Արցախի Հանրապետության քաղաքացի, 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը, վերջին օրերին գտնվելով Շուշիի շրջանի Հին Շեն համայնքում, օգոստոսի 1-ին ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս է եկել գյուղից, մոլորվել և հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում ու ձերբակալվել Ադրբեջանի կողմից: Դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանական ԶՈւ-ն Շուշիի շրջանում կիրառել է հրաձգային զենք. Արցախի ՊՆ

Ադրբեջանական զինուժը hուլիսի 28- ին ժամը 11:00-ի սահմաններում Շուշիի շրջանում խախտել է հրադադարը’ կիրառելով հրաձգային զենք։ Ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Կարդալ ավելին »

Ադրբեջանը սովամահության է մատնել ԼՂ բնակչությանը և խոսում է ինտեգրացիայի մասին․ Սյունիքի մարզպետը՝ դեսպաններին

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, որոնք այցելել էին Կոռնիձոր, ուր կանգնած են Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնատարները, ներկայացրեց իրավիճակը, Լեռնային Ղարաբաղում օր օրի սրվող հումանիտար ճգնաժամն ու այդ ամենին Ադրբեջանի ոչ ադեկվատ արձագանքը: Մարզպետը նախ շնորհակալություն հայտնեց դիվանագետներին, որ եկել են տեղում ծանոթանալու իրավիճակին, ապա անձամբ ցույց տվեց, թե որ հատվածում է գտնվում Հակարիի ...

Կարդալ ավելին »

Հայաստանը հումանիտար օգնությունը ԼՂ հասցնելու հարցով նաև Ադրբեջանին է դիմել

Հայաստանի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղին հատկացված հումանիտար բեռով բեռնված բեռնատարները շարունակում են կանգնած մնալ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում․ ՌԴ խաղաղապահ զորակազմից և ադրբեջանական կողմից դեռևս որևէ արձագանք չկա բեռնատարները Լեռնային Ղարաբաղ հասցնելու մասով։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը: «Մենք գրեթե 20 ժամ է, ինչ գտնվում ենք այստեղ՝ Կոռնիձոր գյուղում։ ...

Կարդալ ավելին »
ajax-loader