Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար. Արցախի ՊՆ

Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

«Ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ տեսանյութեր և սուտ տեղեկություններ են տարածում այն մասին, թե իբր ՊԲ-ն տարատեսակ ռազմական տեխնիկա է տեղաշարժում և կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում:

Այդօրինակ ապատեղեկատվության տարածմամբ՝ Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

ajax-loader