Tag Archives: սադրանք

ԱԳ նախարարն ու Ժոզեպ Բորելն անդրադարձել են Ադրբեջանի ԶՈՒ-ի հերթական սադրանքին

ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ փետրվարի 13-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի առանձնազրույցը։ Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրությունից, մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքին, ՀՀ-ում ժողովրդավարական ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը չի հրաժարվում խոշոր սադրանքի ծրագրից և իրականացնում է տեղեկատվական նախապատրաստություն. Արցախի ՊՆ

 Ադրբեջանական կողմը չի հրաժարվում հերթական խոշոր սադրանքն իրագործելու ծրագրից և իրականացնում է դրա տեղեկատվական նախապատրաստություն։ Այդ մասին հայտարարություն է տարածել Արցախի պաշտպանության նախարարությունը: «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11-ին` ժամը 01:00-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը ...

Կարդալ ավելին »

Կապանի օդանավակայանից թռիչքներ են լինելու՝ անկախ Ադրբեջանի սադրանքներից. Սյունիքի մարզպետ

Անկախ Ադրբեջանի սադրանքներից` Կապանի օդանավակայանից թռիչքներ են իրականացվելու: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: «Վերջին 2 չվերթերը հետաձգվել են եղանակային պայմաններից ելնելով: Մինչեւ այդ էլ չվերթեր իրականացվել են անկախ նրանից նրանք սադրում են, թե՝ ոչ, չվերթերը պետք է իրականացվեն եւ կիրականացվեն: Կապանում կա օդանավակայան եւ օդանավը վերջապես թռիչքներ է իրականացնում, սրա վրա մենք պետք է ...

Կարդալ ավելին »

ՌԴ խաղաղապահ զորակազմից պահանջում ենք անհապաղ ձեռնարկել քայլեր՝ զսպելու Ադրբեջանի հնարավոր սադրանքը. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ հերքելով ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող լուրերը, թե Արցախի ՊԲ-ն ռազմական տեխնիկա է կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում: Արցախի ԱԳՆ-ի հայտարարություն ն ամբողջությամբ ներկայացնում է ստորև. «Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կտրականապես հերքում և խստիվ դատապարտում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող ստահոդ լուրերն այն մասին, թե իբր Արցախի ՊԲ-ն տարատեսակ ռազմական տեխնիկա է ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար. Արցախի ՊՆ

Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը: «Ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ տեսանյութեր և սուտ տեղեկություններ են տարածում այն մասին, թե իբր ՊԲ-ն տարատեսակ ռազմական տեխնիկա է տեղաշարժում և կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում: Այդօրինակ ապատեղեկատվության տարածմամբ՝ Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը շարունակելու է զարգանալ` անկախ սադրանքներից. Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն

Armhanq-ը ներկայացնում է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հայտարարությունը ադրբեջանական ՀԿ ների՝ ՀՀ կառավարությանն ուղղված պահանջի վերաբերյալ։ «Վերջերս հայաստանյան մի քանի լրատվամիջոցների հրապարակումներից հայտնի դարձավ, որ ադրբեջանական մի շարք հասարակական կազմակերպություններ դիմել են ՀՀ կառավարությանը՝ պահանջելով փակել հայաստանյան հանքարդյունաբերական ծրագրերը։ Չենք պատրաստվում ադրբեջանական ակնհայտ քաղաքական սադրանքի բովանդակային դատարկությանը որեւէ կերպ անդրադառնալ։ Բավական է նշել, որ նամակի հեղինակները ոչ միայն աղերս ...

Կարդալ ավելին »

Չի բացառվում՝ Ադրբեջանը նոր սադրանքներ ձեռնարկի․ պաշտպանության փոխնախարար

Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը չի բացառում, որ Ադրբեջանը կարող է նոր սադրանքներ ձեռնարկել։ Սարգսյանն այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։ «Երեկվա միջադեպի հետ կապված բոլոր տեղեկությունները հրապարակված են։ Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է»,- ասաց Արման Սարգսյանը։ Հարցին, թե Ադրբեջանի կողմից նոր սադրանքներ հնարավո՞ր է ձեռնարկվեն, Սարգսյանը պատասխանեց. «Իհարկե, որևէ բան բացառել հնարավոր չէ, բայց այս պահի դրությամբ ինչ տեղեկատվություն Պաշտպանության ...

Կարդալ ավելին »

ՊՆ-ն` Ադրբեջանի սադրանքի հետևանքով վիրավորված հայ զինծառայողների առողջական վիճակի մասին

Հայաստանի պաշտպանության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորված զինծառայողների առողջական վիճակի վերաբերյալ։ «Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 6 զինծառայողներից երեքի վիճակը գնահատվում է բավարար, մյուս երեքինը` համապատասխանաբար միջին ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր: Ժամը 00:50-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ»,- ասված է պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության ...

Կարդալ ավելին »

ՊՆ հայտնել է ապրիլի 11-ին զոհված զինծառայողների անունները

Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով, ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.) Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.) Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.) Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.) պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Կարդալ ավելին »
ajax-loader