Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հերթական սադրանքի համար տեղեկատվական հող նախապատրաստելու միջոցառումների շրջանակում, շարունակում է հետեւողականորեն, իրականության հետ որեւէ աղերս չունեցող տեսանյութ եւ հաղորդագրություններ տարածել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության բանակը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, թե իբր այսօր դիտարկվել է հայկական դիրքերի «ուժեղացում», ռուս խաղաղապահների ուղեկցությամբ բուժօգնության մեքենաներ են օգտագործվել հակահետեւակային եւ հակատանկային ականների, զենք-զինամթերքի, ռէպ միջոցների փոխադրման համար, ...
Կարդալ ավելին »Tag Archives: Ադրբեջան
Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կրկին ապատեղեկատվություն է տարածել: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից: «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 18-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- նշված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ
Կարդալ ավելին »Ադրբեջանը կրակ է բացել Մյուրիշենի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ. Արցախի ՊՆ
Ադրբեջանական զինուժը օգոստոսի 18- ին ժամը 09:20-ի սահմաններում Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ։ Այդ մասին տեղեկանում է Արցախի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից; «Ակնհայտ է, որ հետևողականորեն խոչընդոտելով գյուղատնտեսակսն աշխատանքները, ադրբեջանական կողմը նպատակ ունի էլ ավելի խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետը»,- ասված է հաղորդագրության մեջ: Օգոստոսի 17- ին ադրբեջանական զինուժը ...
Կարդալ ավելին »Ադրբեջանը խափանել է Արցախի կայուն կապը համացանցի հետ
Լաչինի միջանցքում տեղակայված ապօրինի անցակետի մոտակայքում ադրբեջանական կողմը կտրել է համացանցի օպտիկամանրաթելային մալուխը՝ խափանելով Արցախի կայուն կապը համացանցի հետ: Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ «Երեկ՝ օգոստոսի 17-ին, ժամը 17:55-ին, Բերձորի (Լաչինի) միջանցքում տեղակայված ապօրինի անցակետի մոտակայքում ադրբեջանական կողմը կտրել է համացանցի օպտիկամանրաթելային մալուխը՝ խափանելով Արցախի կայուն կապը համացանցի հետ: Երեկ երեկոյան Արցախի ...
Կարդալ ավելին »Ադրբեջանի տարածքից կրակոցներ են արձակվել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ. ԱԱԾ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի տարածքից կրակոցներ են արձակվել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ: ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. «Ս/թ օգոստոսի լույս 18-ի գիշերը ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, դեռեւս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ եւ ...
Կարդալ ավելին »Ով է Թուրքիային հրավիրել ՄԱԿ ԱԽ նիստին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համար 37 կանոնի համաձայն նիստին մասնակցեց նաև Թուրքիան, որն իր աջակցությունը հայտնեց Բաքվի դիրքորոշմանը: Այս կանոնը թույլ է տալիս Անվտանգության խորհրդի քննարկմանը հրավիրել խորհրդի անդամ չհանդիսացող պետությանն առանց քվեարկելու իրավունքի, եթե քննարկվող հարցում շոշափվում են տվյալ երկրի շահերը: Հայաստանի ու Բաքվի մասնակցությունը նիստին ևս ապահովված էր այդ կանոնի համաձայն, գրում է Ամերիկայի ձայնը: Ո՞վ է այդ կանոնի ...
Կարդալ ավելին »Ադրբեջանական ԶՈւ-ն Մարտակերտի շրջանում հրաձգային զենք է կիրառել
Ադրբեջանական զինուժն օգոստոսի 16- ին ժամը 22:10-ի սահմաններում Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը’ կիրառելով հրաձգային զենք։ Ինչպես տեղեկանում ենք Արցախի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Կարդալ ավելին »ՊՆ-ն փաստերով հերքում է Ադրբեջանի հերթական կեղծիքը. տեսանյութ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է տարածել, որով հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած կեղծիքն այն մասին, թե հայ-ադրբեջանական սահմանի արևելյան գոտում Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խումբ է ներթափանցել։ «ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ...
Կարդալ ավելին »Շրջափակման քաղաքականությունը եղել է հենց Ադրբեջանի առաջնահերթությունը․ նախիջևանցի փախստականների արձագանքը կեղծ թեզերին
Նախիջևանից բռնագաղթած հայերի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունները հայտարարություն են տարածել՝ արձագանքելով ադրբեջանական որոշ շրջանակների կողմից տարածվող կեղծ թեզին, թե Նախիջևանը իբր շրջափակված է Հայաստանի կողմից։ «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ․ «Նախիջևանի՝ Հայաստանի Հանրապետության կողմից շրջափակված լինելու մասին ադրբեջանական որոշ շրջանակների կողմից տարածվող շինծու թեզը նպատակ ունի թաքցնել այն փաստը, որ Ադրբեջանն ինքն է 90-ականների սկզբից շրջափակել Հայաստանը և որի միտումնավոր ...
Կարդալ ավելին »Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Հայաստանում ԵՄ դիտորդների ուղղությամբ
Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ «Օգոստոսի 15-ին ժամը 12:20-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ: Տուժածներ չկան»,- ասված է ...
Կարդալ ավելին »