Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մայիսի 23-ին՝ ժամը 00:20-01:10-ը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն էր:
Կարդալ ավելին »Tag Archives: Ադրբեջան
Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 հազար քկմ տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ ԼՂ-ն. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում նաև Լեռնային Ղարաբաղը, սակայն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների, անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ: Այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում: «86.6 հազար քառ. կմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը: Բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայության և իրավունքների, անվտանգության ...
Կարդալ ավելին »Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը
Ադրբեջանի զինված ուժերը Արցախի հետ շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ մայիսի 21-ին խախտել են հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Մայիսի 22-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Կարդալ ավելին »Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և նռնականետ
Ադրբեջանի ԶՈւ-ն մայիսի 18-ին շփման գծի հյուսիսային, արևելյան և կենտրոնական ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ-17 նռնականետ։ Այդ մասին տեղեկացնում են Արցախի պաշտպանության նախարարությունից: Բերդաշեն գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց և ՀԱՆ-17 նռնականետից՝ Կաշենի հանքավայրի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Մայիսի 19-ի ...
Կարդալ ավելին »Պետդեպի զեկույցն անդրադարձել է Նախիջանում և Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը
ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է «Միջազգային կրոնական ազատություն 2022» տարեկան զեկույցը, որում անդրադարձ է կատարում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության ավերմանը: Զեկույցը հղում է կատարում սեպտեմբերին Կոռնելի համալսարանի Կովկասյան ժառանգության դիտորդ (CHW) կազմակերպության՝ արբանյակային պատկերների հիման վրա հրապարակած ուսումնասիրությանը, ըստ որի՝ Նախիջևանի ինքնավար շրջանում գտնվող միջնադարյան և ավելի վաղ ժամանակահատվածի հայկական վանքերից, եկեղեցիներից ու գերեզմանոցներից 108-ը (98 տոկոսը), որոնք դեռևս ...
Կարդալ ավելին »Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումից հետո։ Շառլ Միշելն ընդգծել է, որ ունեցել են բաց, անկեղծ ու արդյունքին միտված քննարկում։ «Նրանք կենտրոնացել են առաջընթացի վրա՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ճանապարհին։ Ղեկավարները կիսում են Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը։ Ես բարձր եմ գնահատում նրանց համատասխան ջանքերը։ Միասին մենք վերանայել ենք մեր օրակարգի ...
Կարդալ ավելին »Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա մայիսի 19-ին
Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը նախատեսված է մայիսի 19-ին: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը: «Հանդիպումը նախատեսված է մայիսի 19-ին, եթե որևէ փոփոխություն չլինի»,-ասաց Հովհաննիսյանը: Մոսկվայի հանդիպումից առաջ մայիսի 14-ին նախատեսված է երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում Բրյուսելում: Անդրադառնալով հարցին, թե արդյոք Մոսկվայի հանդիպումը դրա տրամաբանական շարունակությունն է լինելու՝ փոխնախարարն ասաց, որ ինչ-որ ...
Կարդալ ավելին »Սուրեն Պապիկյանն այցելել է Սոթքում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորված զինծառայողներին
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական հոսպիտալ և տեսակցել Սոթքի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին։ Պապիկյանն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ։ Պաշտպանության նախարարին են ներկայացվել զինծառայողների առողջական վիճակը և բուժման ընթացքը: Նախարարը վիրավորում ստացած զինծառայողներին մաղթել է շուտափույթ ապաքինում:
Կարդալ ավելին »Ադրբեջանը Սոթքում ԱԹՍ է կիրառել․ վիրավորվել է 2 զինծառայող
Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ վիրավորում են ստացել ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող: Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր: Ժամը 10:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Կարդալ ավելին »Դժվար է հիշել մի համատեղ փաստաթուղթ, որն Ադրբեջանը չի խախտել․ Փաշինյան
Ադրբեջանը Սոթքի ուղղությամբ իր վերջին գործողություններով կասկածի տակ է դնում այս ընթացքում ձեռք բերված հիմնարար պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են 2022թ հոկտեմբերի 6-ին Պրահայում և նույն թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում: Կառավարության նիստի ժամանակ այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս փաստաթղթերում ընդգծվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա: Հարցը, որը ծագում է ...
Կարդալ ավելին »