Tag Archives: արտոնություն

Սնունդ արտադրող ընկերությունն արտոնություն ստացավ. խոստանում է 2,37 մլրդ դրամի ներդրում

Կառավարության այսօրվա՝ մարտի 21-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՍԱՆ ՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: «ՍԱՆ ՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել մարգարինի, սպրեդի, բուսայուղային խառնուրդների, մայոնեզի, կետչուպի, խտացրած կաթի, տոմատի մածուկի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2019թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2.37 մլրդ դրամի ...

Կարդալ ավելին »

Էլեկտրամոբիլներին տրամադրվել է ավտոկայանատեղի վճարի արտոնություն

Երևանի ավագանու որոշմամբ` էլեկտրամոբիլներին տրամադրվել է ավտոկայանատեղի վճարի արտոնություն: Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, անվճար կայանելու հնարավորությունից կարող են օգտվել որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցները: Էլեկտրամոբիլների վարորդները քաղաքապետարան որևէ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չունեն. տվյալներն առկա են համապատասխան շտեմարաններում: Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է նաև ավագանու համապատասխան որոշումից օգտվող մեքենաների ցանկը:

Կարդալ ավելին »

Կառավարությունն արտոնություն տվեց վարդի ժամանակակից ջերմոց կառուցող ընկերությանը

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 19-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՌՈԶԳՈԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Հիմնավորման մեջ նշվում է, որ «ՌՈԶԳՈԼԴ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներով նախատեսվում է կառուցել ժամանակակից ջերմոցային համալիր՝13826 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Ջերմոցներում նախատեսվում է աճեցնել բարձր բերքատվություն ապահովող տարբեր տեսակի վարդեր։ Արտադրանքի 90 տոկոսը նախատեսվում է արտահանել ՌԴ, իսկ մնացած մասը իրացնել ...

Կարդալ ավելին »

Էլեկտրական մեքենաների ԱԱՀ արտոնությունը կերկարաձգվի մինչև 2025 թիվը

Հայաստանում էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների համար ավելացված արժեքի հարկի գծով գործող արտոնությունը նախատեսվում է երկարաձգել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը: Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ «Գործող օրենքով նշված տրանսպորտային միջոցներն ազատված են ավելացված արժեքի հարկ վճարումից մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։ Նախագծով նախատեսվում է ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը երկարաձգել ևս մեկ տարով»,- ...

Կարդալ ավելին »

Կառավարությունն արտոնություն տվեց Երևանի շոկոլադի գործարանին

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 3-ի նիտում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԵՐԵՎԱՆԻ ՇՈԿՈԼԱԴԻ ԳՈՐԾԱՐԱՆ» փակ բաժնետիրական ընկերությանը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ԵՐԵՎԱՆԻ ՇՈԿՈԼԱԴԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները և հումքը նախատեսվում է օգտագործել «Mark Sevouni» և «Sonuar» բրենդերի շոկոլադե կոնֆետների, տեղական մրգերի բազայի վրա օրգանիկ չրերի, շոկոլադապատ չրերի ու մրգային հիմքով այլ կոնֆետների արտադրության ...

Կարդալ ավելին »
ajax-loader