Tag Archives: ՊՆ

Հայաստանի սահմաններին այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է. ՊՆ

Իրադրությունը Հայաստանի Հանրապետության սահմաններին ժամը 14:00-ի դրությամբ հարաբերականորեն կայուն է։ Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Սեպտեմբերի 19-ին Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ Ադրբեջանն Ասկերանի ուղղությամբ ականանետ է կիրառել, Ժամը 13։20-ի սահմաններում ԼՂ  բնակիչներից տեղեկություններ են ստացվել, որ գնդակոծության ձայներ են լսվում նաև Ստեփանակերտում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույնպես հաղորդագրություն է տարածել այդ մասին՝ փաստացի չթաքցնելով ԼՂ տարածքում ռազմական գործողություն իրականացնելու փաստը:

Կարդալ ավելին »

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Կարդալ ավելին »

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Կարդալ ավելին »

Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: Այդ մասին տեղեկանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից: «Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 11-ին ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »

Կօտարվի ՊՆ-ի՝ Արշակունյաց 4/1 հասցեում գտնվող անշարժ գույքը. գնահատվել է 25 մլրդ դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 7-ի նիստում պետական գույք օտարելու մասին որոշում կայացրեց: Խոսքը Երևանի Արշակունյաց 4/1հասցեում գտնվող 15122.83 քառ. մետր մակերեսով շենք-շինությունների, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 6.490064 հեկտար մակերեսով հողամասի մասին է, որը կօտարվի մրցույթով: Որոշման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության 15.04.2022թ. որոշմամբ սահմանվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված 71 անվանում անշարժ գույք, ...

Կարդալ ավելին »

ՊՆ-ն` երկու վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին

Վիրավոր զինծառայողներից մեկի (Նարեկ Պողոսյանի) վիճակը գնահատվում է կայուն, մյուս վիրավոր զինծառայողի վիճակը՝ միջին ծանրության։ Այդ մասին հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ «Նրանց կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։ Երկու զինծառայողներն էլ գտնվում են բժիշկների հսկողության տակ»,- նշել է Թորոսյանը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից, ադրբեջանական զինուժը ինտենսիվ կրակ է բացել Սոթքի և Նորաբակի շրջաններում տեղակայված հայկական ...

Կարդալ ավելին »

ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու՝ Բաքվի մեղադրանքները

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությունը, թե հայկական զինված ուժերի ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին կրակել են սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունն այս մասին հաղորդագրություն է տարածել։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը կրակել է Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները օգոստոսի 27-ին ժամը 23:30-ի սահմաններում հրաձգային զենքից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին տեղեկանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

Կարդալ ավելին »

Ադրբեջանի տարածածն այս անգամ ևս ապատեղեկատվություն է. ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել, այս անգամ նշելով, թե իբր ՀՀ ԶՈւ-ի՝ ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել: «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, չի համապատասխանում իրականությանը»,- նշված է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »

Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կրկին ապատեղեկատվություն է տարածել: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից: «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 18-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- նշված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ

Կարդալ ավելին »
ajax-loader