Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում մեկնարկել են հրամանատարական հավաքներ, որոնց մասնակցում են ՌՈ ենթակա զորամասերի հրամանատարները։ Ինչպես տեղեկանում ենք ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, հավաքների նպատակն է կատարելագործել հրամանատարների մասնագիտական հմտությունները և ունակությունները: ՌՈ պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հավաքի ընթացքում ևս մեկ անգամ կարևորել է հրամանատարների մասնագիտական գիտելիքների շարունակական կատարելագործումը և մասնակցությունն ատեստավորման գործընթացին:
Կարդալ ավելին »Tag Archives: ՊՆ
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով, ընթանում է քննություն. ՊՆ
Հունիսի 14-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից: «Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելին »Հայաստանը չի մասնակցում Ալմաթիում մեկնարկած ՀԱՊԿ ՊՆ ղեկավարների խորհրդի նիստին
Հայաստանը չի մասնակցում Ալմաթիում մեկնարկած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով ՀԱՊԿ քարտուղարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Յուրի Շուվալովի խոսքերը։ «Ալմաթիում սկսվում է ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը, որին Հայաստանի ներկայացուցիչը չի մասնակցում, սակայն Հայաստանը դեմ չէ, որ որոշումները կայացվեն սահմանափակ ձևաչափով»,- նշել է Շուվալովը։ Միջոցառումն անցկացվում է ...
Կարդալ ավելին »ՊՆ «Ուրալի»՝ 4 զինծառայողի մահվան ելքով ողբերգական վթարի վարույթով մեղադրանք է առաջադրվել զորամասի ևս երկու պաշտոնյայի
Շարունակվում է 2024թ. ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և 19 զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից: Արդեն տեղեկացվել է, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի ...
Կարդալ ավելին »Ինչով են պայմանավորված կադրային փոփոխությունները․ ՊՆ-ն պարզաբանումը
Պաշտպանության նախարարությունը պարզաբանել է՝ ինչով են պայմանավորված կադրային վերանշանակումներն ու փոփոխությունները կառույցում: «Պաշտպանության նախարարությունում ՀՀ նախագահի հրամանագրերով տեղի են ունեցել կադրային վերանշանակումներ, որոնք պայմանավորված են զինված ուժերի բարեփոխումների շրջանակում 2023 թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով՝ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ նոր կանոնադրությունների և կառուցվածքի հաստատման հանգամանքով»,-ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: Մհեր Շիրինյանը նշանակվել է պաշտպանության նախարարության սպառազինության ...
Կարդալ ավելին »Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ
Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել: Այդ մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, ընդգծելով, որ նախնական տվյալներով՝ զինծառայողի կյանքի վտանգ չի սպառնում: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարն այլ մանրամասներ չի հայտնում:
Կարդալ ավելին »ՊՆ մեքենայի` մահվան ելքով վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է. ՔԿ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավտոմեքենայի` ապրիլի 12-ին տեղի ունեցած մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն: «2024 թ․ ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և մի շարք զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական ...
Կարդալ ավելին »Պայմանագրային զինծառայողի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում. ՊՆ
Նախօրեին վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում: Այդ մասին հայտնեցին ՊՆ-ից: «Պայմանագրային զինծառայողը վնասվածք է ստացել ոչ մարտական, նախնական տվյալներով ծառայողական պարտականությունների կատարման հետ առնչություն չունեցող պայմաններում: Նրա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- հայտնեցին ՊՆ-ից: Ավելի վաղ լրագրող Ոսկան Սարգսյանը հայտնել էր, որ ապրիլի 4-ին Իջեւանի տարածաշրջանի մարտական դիրքից ...
Կարդալ ավելին »Երևանում ՊՆ-ին պատկանող եւս մեկ շենք կօտարվի դասական աճուրդով. Մեկնարկային գինը՝ 262 մլն դրամ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 4-ի նիստում պետական գույք օտարելու մասին որոշում կայացրեց: Այդ նախագծով առաջարկվում է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Երևանի Շենգավիթի Շիրակի փողոց 39/3 հասցեում գտնվող 2571.32 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.84536 հեկտար մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով: Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «ՀՀ ՊՆ-ի ...
Կարդալ ավելին »ՊՆ բյուջեն կազմել է 526,47 միլիարդ դրամ, կատարողականը՝ 99,8 տոկոս
Անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ 2023 թվականը բավականին բարդ տարի է եղել պաշտպանության նախարարության և ողջ զինված ուժերի համար։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։Նրա խոսքով՝ տարվա ընթացքում զորքերը հիմնականում գտնվել են մարտական տարբեր պատրաստականության աստիճաններում, իսկ կառավարման մարմինները աշխատել ...
Կարդալ ավելին »