ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ապրիլի 2-ին ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ժամանակավոր ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։ Քննարկվել են փախստականների, ապաստան հայցողների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ մի շարք հարցեր: ՆԳՆ-ից հայտնում են, որ հատուկ ուշադրություն է դարձվել ապաստան հայցողների համար արժանապատիվ պայմանների ապահովմանը: ...
Կարդալ ավելին »Tag Archives: գործակցություն
Հայաստանի ԶՈՒ-ն Հունաստանում մասնակցում է «Օլիմպիական գործակցություն-24» զորավարժություններին
Հայաստանի զինված ուժերը Հունաստանում մասնակցում են «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին: «Ֆրանսիայի և Հայաստանի բանակները Հունաստանում կազմակերպված «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին մասնակցում են 7 այլ ազգերի ուժերի հետ միասին»,- գրել է դեսպանը:
Կարդալ ավելին »Հայաստանն ու Ղազախստանը խորացնում են գործակցությունն արդարադատության ոլորտում
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը: Նախարարությունից հայտնում են, որ Գրիգոր Մինասյանը ողջունել է դեսպանին և բարձր գնահատել երկու երկրների միջև բարձր մակարդակի համագործակցությունը։ Նախարարը կարևորել է Հայաստանի դատաիրավական բարեփոխումների օրակարգում վեճերի այլընտրանքային լուծման եղանակների զարգացման կարևորությունը, հատկապես՝ արբիտրաժի և հաշտարարության ուղղությամբ, և Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան ...
Կարդալ ավելին »ԱՄՆ ՄԶԳ-ն 5 միլիոն դոլար կտրամադրի Amazon Web Service-ի և ՀՀ կառավարության գործակցությունը զարգացնելու համար
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերը հայտարարել է Amazon Web Service-ի և ՀՀ կառավարության միջև համագործակցությունը խթանելու և առաջ մղելու նպատակով 5 միլիոն ԱՄՆ դոլարի նոր ֆինանսավորման մասին։ ԱՄՆ ՄԶԳ ղեկավարն այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության բարձ տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ։ Սամանթա Փաուերն իր խոսքում նշեց, որ ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ հանդիպմանը ...
Կարդալ ավելին »Հայաստան-Ֆրանսիա ռազմական գործակցությունը դրվել է հստակ պլանավորման հենքի վրա․ Պապիկյան
Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցության օրակարգն ընդգրկում է զինված ուժերի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները։ Այդ մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Նախարարը նշեց, որ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի հետ քննարկումները անցան բովանդակային և գործնական մթնոլորտում։ «Մեր համագործակցության օրակարգն ընդգրկում է զինված ուժերի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները։ Հատկապես ...
Կարդալ ավելին »ՎԶԵԲ-ը գոհ է ՀՀ կառավարության հետ գործակցությունից
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հանդիպել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյին: Փաշինյանը կարեւորել է ՎԶԵԲ տարեկան ժողովն այս տարվա մայիսին Երեւանում անցկացելու որոշումը եւ վստահություն հայտնել, որ այն կանցնի բարձր մակարդակով: ՎԶԵԲ նախագահը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ փոխգործակցությունից եւ նշել, որ համատեղ ծրագրերը ընդլայնվում են: Օդիլ Ռենո-Բասսոն կարեւորել է ...
Կարդալ ավելին »ԵԱՏՄ-ն և Նիկարագուան համաձայնեցրել են գործակցությունը մինչև 2027-ը
Նիկարագուայի կառավարությունը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ՝ Եվրասիական տնտեսական միության մշտապես գործող կարգավորող մարմին) ներկայացուցիչներն ստորագրել են համագործակցության հուշագիր և 2024-2027 թվականների համատեղ միջոցառումների պլան: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Դա թույլ կտա մեզ փոխանակել մեծ քանակությամբ տեղեկատվություն, որը կենսականորեն կարևոր է արգելքների հաղթահարման, համագործակցության և կապերի ամրապնդման համար բոլոր տնտեսական ոլորտներում՝ նայելով ապագային այն առումով, թե ինչը կարող է ...
Կարդալ ավելին »Ժամանակն է Հայաստան-Հունաստան գործակցությունը հասցնել ռազմավարական մակարդակի. ՀՀ դեսպան
Հունաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ Diplomatic Life of Greece ամսագիրն իր հոկտեմբերի համարում անդրադարձել է ՀՀ անկախության 32-րդ տարեդարձի և փոխադարձ դիվանագիտական առաքելությունների բացման 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում տեղի է ունեցել «Հայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգությունը» վերտառությամբ ֆոտոցուցահանդեսի բացումը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների մեջ ներառված Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգության համառոտ ներկայացում Հայաստանից ժամանած դաշնակահարուհիներ Արմինե Գրիգորյանի և ...
Կարդալ ավելին »Տնտեսական գործակցությունը հասցնել որակապես նոր մակարդակի. հայ-չեխական հարաբերություններ
Հայաստանն ու Չեխիան ունեն քաղաքական երկխոսության բարձր մակարդակ։ Շաբաթներ առաջ (մարտի 27-ին) այս մասին իրենց գոհունակությունն էին հայտնել Հայաստանի և Չեխիայի արտաքին գերատեսչությունների պատվիրակությունների ներկայացուցիչները Երևանում կայացած հանդիպմանը։ Հայաստան այցի ընթացքում ԱԳՆ եվրոպական հարցերով գլխավոր տնօրեն Յարոսլավ Կուրֆյուրստը հայաստանյան իր գործընկերների հետ հանդիպմանը կարևորել էր երկու երկրների միջեւ համագործակցության խորացումը` նշելով, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ նախատեսվում են մի ...
Կարդալ ավելին »Արդարադատության նախարարությունն ընդլայնում է գործակցությունը ՀԲ-ի հետ
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված «Հայաստանի դատական համակարգի տեղափոխումը 21-րդ դար» խորագրով աշխատաժողովին նշել է, որ նախարարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցությունն իրականացվում է մի շարք ուղղություններով և ծրագրերով, որոնցից յուրաքանչյուրն ունենում է իր դրական ազդեցությունը ՀՀ արդարադատության համակարգի վրա: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, Լևոն Բալյանն արձանագրել է, որ ՀՀ-ն հետամուտ է արդարադատության ոլորտի համապարփակ ...
Կարդալ ավելին »