Ըստ օրենքիԵրևան քաղաքի ավագանու հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ «Հերթական ընտրությունների կարգավորումը շատ հստակ է։ Ընտրությունները նախատեսվում են սեպտեմբերի 10-20-ն ընկած միջակայքում, և, եթե օրացույցը նայենք, այդ տասնօրյակում մեկ կիրակի է»,– ասել է Հովակիմյանը։ ԿԸՀ նախագահն ընդգծել է, որ ընտրության օրը նշանակելու է կառավարությունը՝ առաջնորդվելով ընտրական օրենսգրքով, ...
Կարդալ ավելին »Tag Archives: Երևան
Երևանը նոր գլխավոր հատակագիծ կունենա
Քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ կայացել է կոմիտեի նախագահին կից քաղաքաշինական խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են քաղաքաշինության բնագավառի մի շարք հիմնախնդիրներ և օրենսդրական նախաձեռնություններ: Օրակարգի հարցերից մեկը վերաբերել է մայրաքաղաքի քաղաքաշինական խնդիրների վերհանմանը՝ նպատակ ունենալով մասնագիտական քննարկման միջոցով դիտարկել լուծման հնարավոր տարբերակներ: Խորհրդի կազմում ընդգրկված փորձառու ճարտարապետների, ինժեներների, բնագավառի այլ մասնագետների, ինչպես նաև Ճարտարապետների պալատի և Հայաստանի շինարարների միության ղեկավարների ...
Կարդալ ավելին »Երևանը պատրաստվում է անցնել ճանապարհների ընթացիկ սպասարկման
Երևանը հաջորդ տարվանից պատրաստվում է անցնել ճանապարհների ընթացիկ սպասարկման: Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, յուրաքանչյուր վարչական շրջան պայմանականորեն 3 կամ 5 տարով ունենալու է ճանապարհները սպասարկող «Ճանշին» ընկերություն: Երևանում նախաձեռնվող կարևոր այս նախագծով հաղթող ճանաչված ճանապարհաշինական ընկերությունները տարին 12 ամիս զբաղվելու են փոսային նորոգումներով, ճանապարհների ճաքալցումներով և գծանշումներով, ճանապարհային նշանների և անվահրիչների տեղադրմամբ, պահպանմամբ ու սպասարկմամբ:
Կարդալ ավելին »Երևանի քաղաքապետարանը կփոխի ճանապարհների սպասարկման մեթոդաբանությունը
Երևանի քաղաքապետարանը մտադիր է փոխել մայրաքաղաքի ճանապարհների սպասարկման մեթոդաբանությունը։ Այսօր՝ մայիսի 15-ին, հարցը քննարկվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը հայտնեց, որ անցած շաբաթ հանդիպում են ունեցել ճանապարհաշինական ընկերությունների հետ՝ Երևան քաղաքի ճանապարհների սպասարկման ընդհանուր մեթոդաբանությունը քննարկելու համար։ «Ճանապարհների սպասարկման մեջ ներառված են փոսալցման, գծանշման, նշանների, հենապատերի փոփոխության ամբողջական աշխատանքները։ Որոշակի ...
Կարդալ ավելին »Ես սիրում եմ Հայաստանը. օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան ելույթ կունենա Երևանում
Սիրելի լրագրողներ մայիսի 13-ին ժամը 14:30 Արամ Խաչատրյան համերգասրահում խորին հարգանքով հրավիրում ենք Ռուսաստանի Մեծ թատրոնի, Մարիինյան և Միխայլովսկու թատրոնների հրավիրյալ մեներգչուհի, օպերային դիվա Վերոնիկա Ջիոևայի ճեպազրույցին և համերգի փորձին: «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի նախաձեռնությամբ մայիսի 16-ին, ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գլխավոր դիրիժորՍերգեյ Սմբատյան), ելույթ կունենա մոլորակի լավագույն սոպրանոներից մեկը Վերոնիկա Ջիոևան: ...
Կարդալ ավելին »airBaltic-ը վերսկսում է Ռիգա-Երևան թռիչքները
Մայիսի 17-ից լատվիական ազգային փոխադրող airBaltic ավիաընկերությունը 12 տարվա ընդմիջումից հետո վերսկսում է Ռիգա-Երեւան-Ռիգա երթուղով չվերթերը։ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ից հայտնել են, որ թռիչքները կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի եւ կիրակի: Նշվում է, որ airBaltic ավիաընկերության ավիապարկը համալրված է նոր Airbus A220-300 օդանավերով:
Կարդալ ավելին »Otros Aires էթնիկ-էլեկտրո-տանգոն Երևանում է․ դրական էներգիա՝ հայ հանդիսատեսին
Otros Aires էթնիկ-էլեկտրո-տանգո հանրահայտ խումբը, որի անդամները ժամանել են Հայաստան, մայիսի 11-ին մենահամերգով հանդես կգա մայրաքաղաքում: Համերգային երեկոն տեղի կունենա մայիսի 11-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Կոմպոզիտոր և երաժիշտ Միգուել Դի Ջենովայի գլխավորությամբ Otros Aires խումբը ստեղծել է տանգո, էլեկտրո և էթնիկ երաժշտական ոճերի յուրահատուկ համադրություն, ինչի շնորհիվ համաշխարհային համբավ է ձեռք բերել: Otros Aires-ը միշտ դրական էներգիա է փոխանցում հանդիսատեսին, ...
Կարդալ ավելին »Պարեկները մեկ շաբաթում Երևանում հայտնաբերել են 4738, մարզերում՝ 6638 խախտում
ՀՀ մայրաքաղաքում ապրիլի 24-ից մայիսի 1-ն իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4738 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 121 մեքենա։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 169, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 288 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 75, չամրակապված վարելու՝ 146, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 384, ...
Կարդալ ավելին »Քառասունմեկամյա տղամարդուն Երևանում վրաերթի ենթարկած 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)
Անհայտ վարորդը «ԳԱԶ-31105» մակնիշի մեքենայով ապրիլի 14-ին՝ կեսգիշերն անց, Երևանի Արտաշիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 41-ամյա Սարգիս Այրասյանին, որը մահացել էր: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ 41-ամյա տղամարդը նույն հասցեում «Մակարով» տեսակի ատրճանակից կրակել էր Ներքին Չարբախի 17-ամյա մի ...
Կարդալ ավելին »Ամուսնալուծությունների ամենաբարձր ցուցանիշը Երևանում է
այաստանում ամուսնալուծության ցուցանիշները մտահոգիչ են: Այդ համատեքստում առավել սուր է խնդիրը Երևանում: 2022 թվականի տվյալներով՝ ամուսնալուծությունների թվով առաջատարը մայրաքաղաքն է: «Մի կողմից Հայաստանում զույգերը բավական ուշ են ամուսանանում, բայց մյուս կողմից մենք ունենք շատ լուրջ ամուսնալուծությունների խնդիր: Երևանում 2022 թվականի տվյալներով յուրաքանչյուր 2.5 ամուսնությանը բաժին է ընկնում 1 ամուսնալուծություն: Դա սոսկալի ցուցանիշ է: Սա նշանակում է, որ այն օղակը, որտեղ ...
Կարդալ ավելին »