Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 20-ին ժամը 17։15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բուսաբանական այգում այրվում է խոտածածկույթ։ Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, այրվել է 600 քմ բուսածածկույթ, 18 ծառ (12-ը մասամբ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։40-ին, մարվել՝ 18:50-ին:
Կարդալ ավելին »Tag Archives: Երևան
Երևան-Սևան ճանապարհին ձորն ընկած մեքենայի վարորդը և 2 ուղևորներ տեղափոխվել են հիվանդանոց
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 18-ին, ժամը 15։51-ին տեղեկություն է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը․ կա տուժած։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ ...
Կարդալ ավելին »Երևանում կկառուցվեն նոր գազատարներ և բաշխիչ կայաններ
Կառավարությունը հավանություն տվեց Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին և գազաբաշխման հանգույցների կառուցման իրականացման ժամանակացույցին: Նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Նախագծի մշակումը պայմանավորված է Երևանում լայնամասշտաբ կառուցապատմամբ ստեղծված իրավիճակով, քանի որ գազասպասարկման ծավալները կտրուկ աճել են և եղած ցանցը բավարար չէ։ Ընդ որում, հաճախ խոսում ենք նոր կառուցապատվող շենքերի մասին, բայց ստեղծված իրավիճակն այնպիսին ...
Կարդալ ավելին »Միջազգային գիտաժողովն ամբողջ աշխարհից Երևանում է հավաքել աստղագետների և աստղաֆիզիկոսների
Երևանում հունիսի 12-ին մեկնարկել է Յակով Զելդովիչի անվան 5-րդ միջազգային գիտաժողովը՝ նվիրված աստղաֆիզիկայի և հարակից բնագավառների արդի ձեռքբերումներին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին։ Գիտաժողովը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպությունը։ Գիտաժողովին մասնակցում են ՀՀ կառավարության, ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչներ, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, շուրջ 100 գիտնականներ Իտալիայից, Գերմանիայից, Չինաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, ...
Կարդալ ավելին »«Երևանի ոսկերչական գործարան»-ը, պաշտոնեական չարաշահման և կեղծիքի հետևանքով զրկվել է պարտքը վերադարձնելուց
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Երևանի ոսկերչական գործարան» և «Երևանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ԲԲ ընկերությունների պաշտոնատար անձանց կողմից ծառայողական լիազորություններն անցնելու, դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, 80 տոկոս պետական բաժնեմասով «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության և «Երևանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ԲԲ ...
Կարդալ ավելին »Երևանում կկայանա hայ-իսպանական ագրոարդյունաբերական ֆորում
Իսպանիայի առևտրային պալատն ու Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը հրավիրում են hայ-իսպանական ագրոարդյունաբերական ֆորումին մասնակցելու։ Ֆորումի ընթացքում իսպանական 8 ընկերություններ ներկայացնելու են իրենց արտադրանքն ու ծառայությունները հետևյալ ոլորտներում՝ ջերմատներ, պարարտանյութեր, ոռոգման համակարգեր, IoT սենսորներ՝ բույսերի համար, հենասյուներ՝ խաղողի և այլ այգիների համար։ Միջոցառման ընթացքում իսպանական ընկերությունները կներկայացնեն իրենց գործուենությունն ու առաջարկները, ինչպես նաև տեղի կունենան երկկողմ (B2B) հանդիպումներ՝ ըստ ծրագրի։ Միջոցառումը տեղի կունենան ...
Կարդալ ավելին »Բորելը կպատասխանի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ԵԽ անդամների հարցերին
Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը կքննարկվի այս շաբաթ՝ Եվրախորհրդարանի հունիսյան նստաշրջանի ընթացքում։ Interfax-ի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի Հետազոտական ծառայության տվյալներով՝ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կպատասխանի Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններին, Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում և Լաչինի տիրող իրավիճակին վերաբերող հարցերին։ Այս հարցերը կքննարկվեն երեքշաբթի՝ հունիսի 13-ին։
Կարդալ ավելին »Հռոմից Երևան ժամանած քաղաքացու ստամոքսից և հաստ աղիքից դուրս է բերվել 652 գրամ «հաշիշ» տեսակի թմրամիջոց. նախաձեռնվել է քրեական վարույթ
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնի աշխատակիցները համատեղ, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, օրերս «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում անձնական մաքսային զննման են ենթարկել Հռոմ-Երևան ավիաչվերթով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՀՀ քաղաքացուն։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, ունենալով հիմնավոր կասկածներ, որ քաղաքացի Մ. Հ.-ն ...
Կարդալ ավելին »15 նոր տրոլեյբուս արդեն Երևանում են
15 նոր տրոլեյբուսները արդեն Երևանում են։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում այս մասին ասաց «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Սարգիս Բեջանյանը։ «15 տրոլեյբուսների ամբողջ խմբաքանակը արդեն Երևանում է»,- ասաց Բեջանյանը։ Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ քաղաքապետարանի միջոցներով ձեռք բերված 15 տրոլեյբուսները շուտով կհասնեն մայրաքաղաք: Եվս 15 տրոլեյբուս ձեռք կբերվի ՀՀ կառավարության աջակցությամբ:
Կարդալ ավելին »Վահան Պապիկյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության պետի պաշտոնակատար
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վահան Պապիկյանը։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ