Tag Archives: Երևան

Երևանի համար առաջնահերթություն է նոր կանաչապատ տարածքների ստեղծումը․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) պատվիրարկությանը, որի կազմում էին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, ԲՊՄՄ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Բորիս Էրգը, ԲՊՄՄ Բրիտանիայի ազգային կոմիտեի նախագահ Քրիստոֆեր Մահոնը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ Հանդիպման ւնթացքում կողմերն անդրադարձել են Երևանի քաղաքապետարանի՝ ԲՊՄՄ անդամակցությանն ու համատեղ նախագծերի իրականացմանը: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Ավինյանը ...

Կարդալ ավելին »

350+ թափուր աշխատատեղ. Career Fest CreedRoomz-ը՝ Երևանում

Ինչպե՞ս գտնել աշխատանք և հաջողել աշխատաշուկայում՝ CreedRoomz-ում հետաքրքիր առաջարկներ կան: Հոկտեմբերի 28-ին, Գարեգին Հովսեփյան 20 հասցեում, ժամը՝ 12:00 – 17:00 տեղի կունենա CreedRoomz Career Fest-ը, որի ընթացքում բոլորը հնարավորություն կունենան ծանոթանալու առցանց խաղավարի և խաղավարի օգնականի հաստիքներին: Կազմակերպությունում այս պահին կա ավելի քան 350 թափուր աշխատատեղ: Հանդիպման ընթացքում կներկայացվի կազմակերպության կողմից տրամադրվող առավելությունների փաթեթը, առցանց խաղավարի և խաղավարի օգնականի գործառույթները, ...

Կարդալ ավելին »

Երևանը կանդամակցի ամենամեծ բնապահպանական կառույցներից մեկին․ Տիգրան Ավինյանն ընդունել է ICENCA հյուրերին

Երևանի քաղաքապետարանը պատրաստակամություն է հայտնել անդամակցելու ամենամեծ բնապահպանական կազմակերպություններից մեկին՝ Բնության պահպանության միջազգային միությանը (ԲՊՄՄ/IUCN)։ Քաղաքապետարանից հայտնում են, որ Հայաստանում անցկացվող ԲՊՄՄ համայնքի (ICENCA) հանդիպման մասնակիցները ջերմ ընդունելության են արժանացել Երևանի պատմության թանգարանում, որտեղ նրանց ողջունել է Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Բարի գալուստ Երևան, սիրելի հյուրեր։ Մենք իսկապես ուրախ ենք անդամակցելու ԲՊՄՄ-ին, մենք գիտակցում ենք արժեքը, որն իրենից ներկայացնում է ...

Կարդալ ավելին »

Փարիզյան հանրահայտ Օդեոն թատրոնն առաջին անգամ հանդես կգա երևանյան բեմում

 Ֆրանսիայի հինգ ազգային թատրոններից մեկը՝ փարիզյան Օդեոնը, առաջին անգամ ներկայացմամբ հանդես կգա Երևանում: Թատրոնը Հայաստանում կհյուրընկալվի Երևանյան թատերական միջազգային փառատոնի շրջանակում, որն առաջին անգամ է անցկացվում: Թատերասերները Օդեոն թատրոնի «Ուրախության օրեր» ներկայացումը դիտելու հնարավորություն կունենան հոկտեմբերի 22-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի տնօրեն ...

Կարդալ ավելին »

Երևանի օպերային թատրոնի «Դիմակահանդես» բալետը կներկայացվի Փարիզում

Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանի առթիվ հոկտեմբերի 26-27-ին Փարիզի կոնգրեսների պալատի մեծ համերգասրահում (Palais des Congrès de Paris), հոկտեմբերի 29-ին Ստրասբուրգի Զենիթ Եվրոպա (Zénith Europe) համալիրում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայացնի Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը։ Այդ մասին հաղորդագրություն է հրապարակվել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: «Բացառիկ այս համերգը կկայանա Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի ...

Կարդալ ավելին »

Երևանում կկայանա Անիմացիոն կինոարվեստի «ՌեԱնիմանիա» փառատոնը

Հոկտեմբերի 22-28-ը Երևանում տեղի կունենա «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը, որի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։ Քաղաքապետարանից հայտնում են, որ «ՌեԱնիմանիա» կինոփառատոնը Հայաստանում սկիզբ է դրել անիմացիոն կինոարվեստի  զարգացմանը, դարձել հարթակ Հայաստանում և արտերկրում անիմացիոն ոլորտի առաջխաղացման համար։ Այս տարի փառատոնը նշում է հիմնադրման 15-ամյակը և նվիրված է հայկական անիմացիոն կինոյի 85-ամյակին: «ՌեԱնիմանիան», ինչպիսին և ստեղծվել է ...

Կարդալ ավելին »

10 տարվա դադարից հետո Երևանում անցկացվել է «Հայկի նետեր» միջազգային մրցաշարը

Երևանում հոկտեմբերի 10-16-ն անցկացվել է «Հայկի նետեր» նետաձգության միջազգային մրցաշարը, որին տարբեր տարիքային խմբերում Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից և Արաբական Միացյալ էմիրություններից շուրջ 80 մարզիկ է մասնակցել: Մրցաշարին հետևել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: «Հայկի նետեր» միջազգային մրցաշարն անցկացվել է 4 տարիքային խմբերում: Մինչև 12 տարեկան մարզիկները մասնակցել են 18 մետր, մինչև 16 տարեկան մարզիկները՝ 40 մետր, մինչև 20 տարեկան ...

Կարդալ ավելին »

Կոռուպցիոն չարաշահումներ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում. նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի տնօրենի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերով խարդախություն, իրեն վստահված գույքի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։  ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ Գյումրի քաղաքի 69-ամյա բնակչուհին, 2012-2018թթ. հանդիսանալով «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի ...

Կարդալ ավելին »

Երևանը նախատեսում է ձեռք բերել 250 էլեկտրական ավտոբուս

Երևանի համայնքապետարանը նախատեսում է ձեռք բերել 250 էլեկտրական ավտոբուս: Այս մասին նշվել է այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Նախագիծը կյանքի կոչելու համար ՎԶԵԲ-ի հետ բանակցություններն արդեն սկսված են:

Կարդալ ավելին »

Երևանը կունենա համայնքային ոստիկանություն․ հարցը քննարկվում է ԱՄՆ դեսպանատան հետ

Որպես պարեկային ոստիկանության բարեփոխման շարունակություն՝ Երևանում քաղաքային իշխանությունը դիտարկում է ստեղծել համայնքային ոստիկանություն: Այս մասին նշվել է այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Հանձնարարվել է սկսել գործընթացը: Հայեցակարգը մշակելու համար համայնքը խնդիրը քննարկում է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ:

Կարդալ ավելին »
ajax-loader