Tag Archives: Երևան

Երևանն ակնկալում է Հունաստանի աջակցությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում

Հայաստանի և Հունաստանի երկկողմ օրակարգը բավականին հարուստ է բոլոր ոլորտներում։ Այդ մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Նախարարի խոսքով՝ իր հույն գործընկերոջ այցը Հայաստանի համար կարևոր էր այս ժամանակաշրջանում։ «Հայ և հույն ժողովուրդների միջև բարեկամությունը, իհարկե, գալիս է դարերի և հազարամյակների խորքից․ հայկական և հունական պետությունները սերտ համագործակցել ...

Կարդալ ավելին »

Երևանում մեկնարկել է Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների առանձնազրույցը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի առանձնազրույցը։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ «Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը ժամանել է ՀՀ ԱԳՆ: Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բադալյանը: Հունաստանի ԱԳ նախարարը ...

Կարդալ ավելին »

Երևանում կկառուցվի ԵՄ չափանիշներով նոր աղբավայր

Երեւանում կստեղծվեն Եվրամիության չափանիշներին համապատասխան աղբավայրեր, կփակվեն այն աղբանոցները, որոնց արդիականացումը կդիտվի ոչ նպատակահարմար: Որոշումն ընդունվել է կառավարության նիստում: Նախագիծը կիրականացվի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ: Նախատեսվում է նաեւ ՎԶԵԲ աջակցությամբ «Հայաստանի 8 մարզի կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագրի իրականացումը: Ծրագրի շրջանակում կգոտիավորվի ՀՀ տարածքը՝ կոշտ թափոնների կառավարման մասով, կստեղծվի ինստիտուցիոնալ եւ կառավարման արդյունավետ համակարգ, այնուհետեւ ...

Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետարանը կկանաչապատի Մյասնիկյան պողոտայի տարածքը

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է կանաչապատել Մյասնիկյան պողոտայի երկայնքով ձգվող տարածքները՝ ազատելով այդ հատվածում սահմանազատված տարածքները։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանը հայտնեց, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականից հետո մի քանի այց են ունեցել այդ տարածք․ նա նշեց, որ այդ հատվածում առկա է շուրջ 25 հետկար անտառապատման ենթակա տարածք՝ մինչև Երևանի կենդանաբանական այգու ...

Կարդալ ավելին »

«Երևան» ԲԿ-ի 2 նախկին տնօրենները և գլխավոր հաշվապահը խուսափել են հարկը պետական բյուջե վճարելուց․ նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է «Երևան» բժշկական կենտրոնի երկու նախկին տնօրենների և գլխավոր հաշվապահի կողմից առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից, նշելով, որ դեռևս 2020 թ․ ապրիլի 13–ին նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ...

Կարդալ ավելին »

Երևանում 2 բենզալցակայանի և 1 նավթամթերքի պահեստի գործունեություն է դադարեցվել. Տեսչական մարմին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացրել  Երևանի Հրաչյա Քոչար և Գյուլբենկյան խաչմերուկ հասցեում գործող  «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ»,  Տիգրան Պետրոսյան 1/4 հասցեում գործող «ՖԼԵՇ» բենզալցակայանում, ինչպես նաև Արտաշատի խճուղի, 1-ին նրբանցք 6/2 հասցեում գործող «ԽԱՉՀԱՐ» ՍՊ ընկերությանը պատկանող նավթամթերքի պահեստարանում՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։ Տեսչական մարմնից ...

Կարդալ ավելին »

Երևանի մետրոպոլիտենն Ամանորի գիշերը կաշխատի արտակարգ ռեժիմով

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով: Մետրոպոլիտենից հայտնում են, որ իրենց աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Միայն ս. թ. դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն 2024 թվականի հունվարի 1-ին ժամը 02:00-ին:

Կարդալ ավելին »

Երևանի կենտրոնում էական կբարձրանա ավտոկայանատեղերի վճարը․ ավագանին ընդունեց նախագիծը

Երևանի կենտրոնում ավտոկայանատեղիների վճարի բարձրացման նախագծն ընդունվեց: Նախագիծն ընդունվեց  32 կողմ, 3 դեմ ձայներով: «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը, «Հանրապետություն», «Հանրային ձայն», «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները կողմ քվեարկեցին:   Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ բոլոր առաջարկները կայանատեղիների, կարմիր գծերի և  կիրակի օրը դրանք անվճար դարձնելու վերաբերյալ կքննարկվեն  փետրվարին:  Երևանի ավագանու կողմից ընդունված նախագծով 2024 թվականի հունվարի 1-ից կբարձրանան վճարովի ...

Կարդալ ավելին »

Երևանի կենտրոնում ավտոկայանատեղիների վճարի բարձրացումը դժվար, բայց անհրաժեշտ լուծում է. Ավինյան

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում ավտոկայանատեղիների վճարի բարձրացումը դժվար, բայց  քաղաքի համար անհրաժեշտ լուծում է. առաջիկա տարիներին կենտրոնում 4 խոշոր ավտոկայանատեղի կկառուցվի: Այդ մասին ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։  «Հեշտ է քննադատել ավտոկայանատեղիների վճարի բարձրացման մասին օրինագիծը, բայց համակարգային և միևնույն ժամանակ դժվար որոշումների, պատասխանատվություն ստանձնելուն գնալը շատ ավելի դժվար է։ Սակագների բարձրացումն ինքնին հեշտ է, բայց ...

Կարդալ ավելին »

2024-ին Երևանի քաղաքապետարանը 200 նոր ավտոբուս կգործարկի

Քաղաքապետարանը 2024 թվականին պլանավորում է 200 նոր ավտոբուսով համալրել  հանրային տրանսպորտի շարժակազմը: Դեկտեմբերի 25-ին Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Շարունակում ենք համալրել մեր հանրային տրանսպորտի շարժակազմը, և պլանավորում ենք մոտ 200 ավտոբուս ևս ավելացնել մեր գծերում: Պլանավորում ենք ունենալ նոր, առանձնացված ավտոբուսային գծեր։ Բոլոր այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում հիմա, մեկ ընդհանուր ...

Կարդալ ավելին »
ajax-loader