Երևանում նախորդ շաբաթ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ինքնակամ շինությունների իրականացման վերաբերյալ 22 արձանագրություն է կազմվել: Այդ մասին հունվարի 22-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հասարակական կարգի պահպանության ծառայության վարչության պետ Արամ Գյուրզադյանը: «Իրականացվել են թվով 10 ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ: Ապամոնտաժվել են թվով 6 գովազդային վահանակներ: Անցկացնելով համեմատական նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ նշեմ, որ կազմված արձանագրությունների ...
Կարդալ ավելին »Tag Archives: Երևան
Երևան-Սևան ճանապարհին մառախուղ է, բուք և ձյուն
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Աշոցքի ...
Կարդալ ավելին »2024-ին առաջին ագամ կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ» մրցաշար
Երևանում 2024 թվականին կկազմակերպվեն մարզական մի շարք միջոցառումներ. նախատեսվող 15 միջազգային մրցաշարերից 5-ն առաջին անգամ կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ» խորագրով մրցաշարի ներքո՝ վոլեյբոլ, սեղանի թենիս, բադմինտոն և հանդբոլ սպորտաձևերում: Անցկացվող մյուս մրցաշարերն են բռնցքամարտը, հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտը, ձյուդոն, մարմնամարզությունը, շախմատը և մարաթոնյան վազքը: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասաց քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ ...
Կարդալ ավելին »Երևանում ձյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով
Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ, ինչպես նաև դրան հաջորդող հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։ Ինչպես տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տարածած հաղորդագրությունից, հունվարի 22-ի ցերեկը Երևանում սպասվող տեղումները դեպի երեկոյան կողմ կվերափոխվեն ձյան, մայրաքաղաքի բարձրադիր գոտիներում հունվարի 23-ին կձևավորվի ձնածածկույթ՝ 10-15 սմ բարձրությամբ, ճանապարհներին հնարավոր է մերկասառույց:
Կարդալ ավելին »Երևանում կկառուցվի վարչական շրջանները միմյանց կապող նոր ճանապարհ
Երևանում նախատեսվում է կառուցել ճանապարհ, որը միմյանց կկապի Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններ։ Այդ նպատակով կառավարությունը 60 միլիոն դրամի վարկ կվերցնի Ասիական զարգացման բանկից։ Կառավարության՝ հունվարի 18-ի նիստում Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։ Նա հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետության ...
Կարդալ ավելին »30 նոր ավտոբուսներից 28-ն արդեն Երևանում է
Հայաստան ներմուծվող 30 նոր ավտոբուսներից 28-ն արդեն Երևանում են. առաջիկայում դրանք կմտնեն երթուղի: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը: «Նախորդ պայմանագրի շրջանակում ներմուծվող 30 նոր ավտոբուսներից 28-ն արդեն Երևանում են, իսկ մյուս երկուսն առաջիկա շաբաթվա ընթացքում նույնպես կլինեն Երևանում»,-ասաց Հարությունյանը: Ըստ նրա՝ նոր ավտոբուսները երթուղի դուրս կգան մաքսազերծումից հետո, առաջիկա 15- ...
Կարդալ ավելին »Երևանում խաղահրապարակ է այրվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 14-ին, ժամը 19:07-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքի մոտակայքում: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։21-ին, մարվել՝ 19։31-ին: «Մալաթիա» պուրակում այրվել է ...
Կարդալ ավելին »Երևանից, Թեհրանից և մի քանի քաղաքներից ուղևորված ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիի օդանավակայանում
Թբիլիսիի միջազգային օդանավակայանը հունվարի 11-ին մառախուղի պատճառով չի կարողացել մի քանի չվերթի ինքնաթիռ ընդունել:Այդ մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:Մոսկվայից չվերթ իրականացնող Georgian Airways ավիաընկերությունը վայրէջք է կատարել Քութայիսում։ Հետ են վերադարձել Երևանից, Թեհրանից և Բաքվից թռչող ինքնաթիռները: Երևանից Թբիլիսի չվերթն իրականացնում էր Air Dilijans ավիաընկերությունը:Ավելի վաղ Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացրել էր առաջիկա օրերին եղանակային պայմանների վատացման մասին։
Կարդալ ավելին »Երևանի Կիևյան կամուրջը վերանորոգման ընթացքում երթևեկության համար ամբողջությամբ չի փակվի
Երևանի Կիևյան կամրջի վերանորոգման աշխատանքները կիրականացվեն հատվածային. աշխատանքների ընթացքում կամուրջը երթևեկության համար ամբողջությամբ չի փակվի։ Այդ մասին ասաց Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը՝ նշելով, որ կամրջի վերանորոգման աշխատանքները 2024 թվականին ամբողջությամբ կավարտվեն: «Մեր քննարկումների արդյունքում եկանք այն համաձայնության, որ կամրջի վերանորոգումը լինելու է հատվածային, ըստ այդմ՝ կամուրջը փակ կլինի մաս-մաս: Հուսով եմ ֆորսմաժորային իրավիճակներ չեն ...
Կարդալ ավելին »Երևանում ապօրինի շինություններն ապամոնտաժվում են (տեսանյութ)
Երևանում շենքերի կողքին, մայթերին ու կանաչ գոտիներում ապօրինի կառուցված և նորմերին չհամապատասխանող շինություններն ապամոնտաժվում են և վերադարձվում երևանցիներին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը։ Նշված աշխատանքներն իրականացվել են Քանաքեռ-Զեյթուն, Ավան և Արաբկիր վարչական շրջանների կողմից, և գործընթացը լինելու է շարունակական:
Կարդալ ավելին »