Tag Archives: Երևան

Երևանում մեկնարկում է ՎԶԵԲ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը

Երևանում մայիսի 14-ին մեկնարկում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը: Միջոցառմանն ընդգրկուն կազմով է մասնակցում ՀՀ ֆինանսների նախարարությունը՝ գերատեսչության ղեկավար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ: Նախարարության ներկայացուցիչների հանդիպումների շարքը մեկնարկել է նախարար Հովհաննիսյանի և ՎԶԵԲ տնօրենների խորհրդի անդամ Յան Վիլեմ վան դեն Ուոլ Բեյքի հանդիպումով: «Սա շատ լավ առիթ է Հայաստանը ներկայացնելու որպես ներդրումների համար ...

Կարդալ ավելին »

Հրաշալի երեկո է լինելու․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ երևանյան համերգին ընդառաջ

Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ին, «Երևանյան հեռանկարներ» 25-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացվի լեգենդար Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը: Օսկարակիր կոմպոզիտորի գլուխգործոցները կհնչեն Roma Sinfonietta նվագախմբի կատարմամբ, նրա որդու՝ դիրիժոր՝ Անդրեա Մորիկոնեի ղեկավարությամբ:  Երեւանում սպասվող համերգի առթիվ Անդրեա Մորիկոնեն հայաստանյան հանդիսատեսի համար հանդես է եկել տեսաուղերձով։  «Անչափ ոգեւորված եմ հայտարարելու այս հրաշալի համերգը Հայաստանում, որտեղ ես ղեկավարելու ...

Կարդալ ավելին »

Երևանի ավագանիում Արթուր Իսպիրյանի լիազորությունները դադարել են. նրա փոխարեն ՔՊ-ից մանդատ է տրվել Քրիստինե Վարդանյանին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն մայիսի 13-ին գումարել է արտահերթ նիստ։ ԿԸՀ-ից հայտնում են, որ նիստի օրակարգում Երևանի քաղաքապետի՝ մայիսի 10-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել են։ ԿԸՀ արձանագրությամբ, Երևանի ավագանու անդամ է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Քրիստինե Գագիկի Վարդանյանը։

Կարդալ ավելին »

Երևանում գործարկվել է GIS հարթակը. այն ավելի հասանելի կդարձնի մատուցվող ծառայությունները

Քաղաքաշինական ծրագրերն ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ կառավարելի կդառնան էլեկտրոնային GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգի միջոցով: Հարթակն արդեն գործարկվել է։ Սյդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Մանուկյանը՝ նշելով, որ այն էլեկտրոնային քարտեզ է, որն էապես կպարզեցնի, ավելի հասանելի, թափանցիկ ու տրամաբանական կդարձնի երևանցիներին մատուցվող ծառայությունները: Սարգիս Մանուկյանը նշեց, որ GIS աշխարհագրական ...

Կարդալ ավելին »

«Այս համերգից հետո ոչ ոք չի լինի առաջվանը»․ Միխայիլ Կազինիկն առաջին ահգամ հանդես կգա Երևանում

«Այս համերգից հետո ոչ չի լինի առաջվանը»․ 2024 թվականի գարնան գլխավոր մշակութային իրադարձությունը` Հայաստանում։ Հայտնի երաժիշտ և մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա Երևանում՝՝ հանդիսատեսին ընդամենը երկու օր ընկղմելով երաժշտության, պոեզիայի, գրականության, փիլիսոփայության և արվեստի աշխարհ: Արվեստաբան Միխայիլ Կազինիկը համաշխարհային համբավ է ձեռք բերել հանճարների ստեղծագործության ամենախորը գաղտնիքների մեջ խորանալու և դիտողին դրանք բացահայտելու ունակության շնորհիվ։ Նա ...

Կարդալ ավելին »

Էլվիս Փրեսլիի և Ֆրեդի Մերկուրիի հիթերը կհնչեն Երևանում` մայիսի 13-ին

Մայիսի 13-ին կկայանա «Էլվիս Փրեսլիի և Ֆրեդի Մերկուրիի լավագույն հիթեր» խորագրով համերգ, որի ընթացքում լեգենդների ստեղծագործությունները կկատարի Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ իտալացի սաքսոֆոնահար, դիրիժոր Ֆեդերիկո Մոնդելչիի և տրոմբոնահար Մասսիմո Մորգանտիի մասնակցությամբ:  Միջոցառումը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում:  Համերգին կհնչեն սիրված երգիչների լավագույն երգերի գործիքային կատարումները՝ իտալացի գործիքավորող և տրոմբոնահար Մասսիմո Մորգանտիի մշակմամբ:  Ֆեդերիկո Մոնդելչիի յուրաքանչյուր ելույթ սպասված է Հայաստանում։ Սաքսոֆոնահարն ...

Կարդալ ավելին »

Երևանի մետրոպոլիտենը մայիսի 13-ից կաշխատի մինչև կեսգիշեր

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում մայիսի 13-ից կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Մետրոպոլիտենը: «Երևանի մետրոպոլիտենն աշխատանքները կսկսի ժամը 07։00-ից և կավարտի ժամը 00։00-ին»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մինչ այս Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները սկսվում էին 07:30-ին, ավարտվում՝ 23:00-ին:

Կարդալ ավելին »

Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին

Այսօր՝ մայիսի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:45-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 2-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մարգարյան փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի, հաղորդում է Shamshyan.com-ը: Ոտիկաններն ու պարեկները նշված տան հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են նույն ...

Կարդալ ավելին »

Flyone Armenia-ն մեկնարկել է Երևան-Նիցցա չվերթերը

Flyone Armenia  ավիաընկերությունը մեկնարկել է Երևան- Նիցցա- Երևան երթուղով չվերթերը, Այդ մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունից` նշելով, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի:

Կարդալ ավելին »

Գյումրու մանկատան սաներն Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ այցելել են Երևանի Կենդանաբանական այգի

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաները մայիսի 2-ին այցելել են Երևանի Կենդանաբանական այգի:  Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, օրը երեխաների հետ անցկացնելու էին եկել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը:  Ըստ աղբյուրի՝ Գյումրուց ժամանած փոքրիկները պտտվել են այգում, կերակրել կենդանիներին: Փոքրիկներին պատմել են, թե ինչպե՞ս է ...

Կարդալ ավելին »
ajax-loader