Tag Archives: Երևան

Նոր մոտեցմամբ. Երևանում առաջին անգամ հանդես կգա Queen Sensation-ը

Առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենա Queen Sensation խումբը, որը լավագույնս ներկայացնում է աշխարհահռչակ Queen խմբի հիթերը: Համերգը, որ նախաձեռնել է «Նյու ջեներեյշն» նախագիծը, տեղի կունենա հուլիսի 19-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Խումբն իր գործունեությունը սկսել է 2007 թվականին: Այն բաղկացած է պրոֆեսիոնալ երաժիշտներից, որոնք նվագել են նախկին Հարավսլավիայի տարածաշրջանի ամենամեծ և ամենահայտնի աստղերի հետ: Բազմաթիվ համերգներ են ունեցել ամբողջ ...

Կարդալ ավելին »

Երևանի մանկապարտեզներում կներդրվի ռոբոտաշինության ծրագիր (վիդեո)

Երևանի մանկապարտեզներում կներդրվի ռոբոտաշինության ծրագիր: Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Փոքրիկ Արթուրը պատրաստել է հերթական ռոբոտը։ Արդեն մեկ տարի է՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախադպրոցական կրթական աստիճանում ներդրվել է ռոբոտաշինության խմբակի ծրագիրը։ Երևանի քաղաքապետարանը համալսարանի հետ համագործակցությամբ առաջիկայում նախատեսում է ծրագիրը ներդնել նաև Երևանի համայնքային մանկապարտեզներում։ «Փորձնական ծրագրով առաջին հերթին ծրագիրը կներդրվի 10 մանկապարտեզում, հետագայում մտադիր ենք բոլոր մակապարտեզներում ...

Կարդալ ավելին »

Մեկնարկել են Wizz Air-ի Բուդապեշտ-Երևան չվերթերը

Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի հուլիսի 1-ից մեկնարկել է Բուդապեշտ-Երևան- Բուդապեշտ երթուղով չվերթերը: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունից հայտնում են, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:

Կարդալ ավելին »

Շուրջ 9000 երեխա ավարտում է Երևանի համայնքային մանկապարտեզները. տեսանյութ

Շուրջ 9000 երեխա ավարտում է Երևանի համայնքային մանկապարտեզները: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Նրանք հնարավորություն ունեն մինչև սեպտեմբեր շարունակել հաճախել մանկապարտեզ», – նշված է հաղորդագրության մեջ: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Կարդալ ավելին »

Երևանում BMW X6-ի օրինախախտ կին վարորդին պարեկները հայտնաբերել ու ենթարկել են վարչական պատասխանատվության

Երևանում «BMW X6»-ի օրինախախտ կին վարորդին պարեկները հայտնաբերել ու ենթարկել են վարչական պատասխանատվության, հաղորդում է Shamshyan.com-ը: Հիշեցնենք, որ նախօրեին կայքը  տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է Երևանում «BMW X6»-ի վարորդը կոպիտ կերպով խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, ավտոմեքենան կայանում է կանգառն արգելող նշանի տակ ու իջնելով ավտոմեքենայից, հավանաբար գնում գնումներ կատարելու: Հրապարակումից շատ չանցած Երեւանի պարեկները հայտնաբերել են օրինախախտ վարորդին և տեղում ...

Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետարանը կասեցրել է 4 մերսման սրահների գործունեությունը  (վիդեո)

Քաղաքապետարանի և ՆԳՆ-ի համատեղ ստուգայցի արդյունքում Երևանում մերսման 4 սրահի գործունեությունը կասեցվել է: Քաղաքապետարանից հայտնում են, որ ստուգայցն իրականացվել է մայրաքաղաքի Պարոնյան-Լեո հատվածում գտնվող մերսման սրահներում։ Դրանք գործել են առանց համապատասխան թույլտվության։ Նման գործունեության համար նախատեսվում է տուգանք՝ առաջին անգամ 50-100 հազար դրամի չափով, երկրորդը՝ 100-200 հազար դրամի չափով։

Կարդալ ավելին »

GIS-ն Երևանի խնդիրների լուծումը կդարձնի ավելի արդյունավետ

Երևանի քաղաքապետարանի ներդրած նոր GIS էլեկտրոնային քարտեզն էապես արդյունավետ կդարձնի կառույցի աշխատանքներն` ուղղված մայրաքաղաքի խնդիրների լուծմանը։ Այն նաև կպարզեցնի, ավելի հասանելի ու թափանցիկ կդարձնի քաղաքացիներին մատուցվող ծառայությունները։  Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը նշեց, որ հարթակն առաջնահերթ նախատեսված է քաղաքաշինության և քաղաքային պլանավորման ոլորտի համար։  «Առցանց ռեժիմով հավաքագրվում են մի շարք կառույցներից ստացված տարբեր տվյալներն՝ անգամ օդի աղտոտվածության ...

Կարդալ ավելին »

Երևանի բյուջեից 50 մլն դրամ կհատկացվի ջրհեղեղից տուժած Ալավերդուն

Երևանի ավագանին 2-րդ նստաշրջանի 5-րդ նիստում կողմ քվեարկեց քաղաքի՝ 2024 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից Ալավերդի համայնքին 50 մլն դրամ հատկացնելու առաջարկին: Այդ գումարն ուղղվելու է մայիսյան ջրհեղեղից տուժած Ալավերդիում սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը: Այդ նախաձեռնությունը նախապես արժանացել էր Երևանի քաղաքապետարանի Գլխադասային, ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը: Նախագիծը նիստի պատվիրակներին ներկայացրեց Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լուսինե Գևորգյանը: Նա ...

Կարդալ ավելին »

Երևանում հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգ կներդրվի միայն նոր շարժակազմերի շահագործման պահից

Երևանի հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգ կներդրվի միայն սահմանված քանակի նոր ավտոբուսների և տրոլեյբուսների շահագործման պահից: Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 5-րդ նիստում անդրադառնալով վերոնշյալ համակարգի ներդրման ժամկետի հետաձգման պատճառների վերաբերյալ հարցին՝ այդ մասին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Կարդալ ավելին »

Այսօրվանից մեկնարկում են Կահիրե-Երևան կանոնավոր ուղիղ չվերթները

2024 թվականի հունիսի 20-ին, Երևան կժամանի Կահիրե-Երևան- Կահիրե կանոնավոր չվերթի   առաջին  ինքնաթիռը:  Առավոտյան  ժամը 7-ին  և, այսուհետ, ամեն հինգշաբթի կանոնավոր կերպով Երևանից կիրականացվի ուղիղ թռիչք դեպի Կահիրե: Թռիչքը իրականացնում է Անռիվա  տուրօպերատորը՝ եգիպտական ազգային ավիափոխադրող ՝ Air Cairo ավիաընկերության հետ միասին: Կահիրեի և Երևանի միջև  առաջին անգամ կանոնավոր կերպով իրականացվող օդային ուղիղ  հաղորդկացությունը  իրադարձություն է ոչ միայն զբոսաշրջային ոլորտի, այլ նաև Հայաստան- ...

Կարդալ ավելին »
ajax-loader