Tag Archives: Երևան

Երևանի հասարակական տրանսպորտի 7 երթուղիների տեղաշարժը հասանելի է «Յանդեքս» քարտեզում

Երևանի բնակիչներն այժմ «Յանդեքս» քարտեզի միջոցով իրական ժամանակում կարող են տեսնել, թե ինչպես է տեղաշարժվում հասարակական տրանսպորտը: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, յոթ երթուղիներ՝ համար 2, 25, 32, 34, 37, 61 և 77, արդեն իսկ կահավորվել են անհրաժեշտ սարքավորումներով: Դրանք տեղադրվել են շուրջ 60 ժամանակակից ավտոբուսներում: Ըստ աղբյուրի՝ օրական միջին հաշվարկով այդ երթուղիներից օգտվում է շուրջ 30 հազար մարդ: «Ընդամենն անհրաժեշտ ...

Կարդալ ավելին »

Վաղվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա

Սեպտեմբերի 14-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Գագիկ Սուրենյանը։ «Ժողովուրդ ջան, սեպտեմբերի 14-ից հավեսով տաքանում է»,- գրել է Սուրենյանը։ Իսկ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հանրապետության տարածքում սեպտեմբերի 13-ի ցերեկը, 16-18-ին՝  կեսօրից հետո առանձին շրջաններում, 14-ին՝ Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի ...

Կարդալ ավելին »

Երևանում տեղի կունենա «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» համաժողովը

Հոկտեմբերի 10-ին Dvin Music Hall-ի տարածքում տեղի կունենա «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» ներդրումային եւ ֆինանսական համաժողովը։ Համաժողովը համատեղ կազմակերպում են Freedom Broker Armenia-ն եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Այն նպատակ ունի փոխգործակցության հարթակ ստեղծել պետական մարմինների, բիզնեսի ներկայացուցիչների, լրատվամիջոցների եւ լայն հանրության միջեւ։ Համաժողովի հիմնական թեման կլինի Հայաստանում ներդրումային միջավայրի եւ կապիտալի շուկաների զարգացման հեռանկարների քննարկումը։ Լիագումար նիստին կմասնակցեն ՀՀ ...

Կարդալ ավելին »

Երևանում կանցկացվի «Արամ Խաչատրյան-120» խորագրով միջազգային գիտաժողով

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում սեպտեմբերի 12-14-ը   տեղի կունենա «Արամ Խաչատրյան – 120» խորագրով միջազգային գիտաժողով։ Այդ մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։Գիտաժողովը նախաձեռնել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ,  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի համաֆինանսավորմամբ։ Նպատակն է ներկայացնել խաչատրյանագիտության արդի վիճակը, քննության առնել հայ ականավոր կոմպոզիտորի ստեղծագործական, ...

Կարդալ ավելին »

Սեպտեմբերի 12-15-ը Երևանում կանցկացվի «Օպերա բաց երկնքի տակ» ծրագիրը

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է ներկա լինելու բացառիկ մշակութային իրադարձության: Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, սեպտեմբերի 12-ից 15-ն առաջին անգամ Երևանում՝ Թումոյի այգում, Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնը՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, կներկայացնի «Օպերա բաց երկնքի տակ» բացառիկ ծրագիրը: Սեպտեմբերի 12-ին և 13-ին՝ կներկայացվի հայկական օպերային արվեստի գլուխգործոց՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան Սեպտեմբերի 14-ին՝ կցուցադրվի Ջուզեպպե Վերդիի հռչակավոր «Տրավիատա» օպերային ...

Կարդալ ավելին »

150 մասնակից՝ տարբեր երկրներից. Երևանը հյուրընկալում է Համաշխարհային զբոսաշրջային ներդրումային ֆորումը

Երևանում սեպտեմբերի 6-8-ը Երևանում կանցկացվի Համաշխարհային զբոսաշրջային ներդրումային ֆորումը, որը կազմակերպել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ։ Հրավիրած ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը նշեց, որ  ֆորումի հիմնական նպատակն է ներկայացնել համավարակից հետո համաշխարհային մակարդակով զբոսաշրջության ոլորտում ներդրումային միտումները, մարտահրավերները։ «Իհարկե, գլոբալ միտումներն են ներկայացվելու, բայց առանձին անդրադարձ է կատարվելու նաև Հայաստանին։ Սա ...

Կարդալ ավելին »

Երևանի «Մանկական այգու» տարածքում ինքնակամ կառույցներն ապօրինի սեփականաշնորհվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևան քաղաքի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել են Կենտրոն վարչական շրջանի «Մանկական այգու» (նախկինում՝ Կիրովի անվան զբոսայգի) տարածքում առկա հողամասերի և շինությունների կադաստրային գործերը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 2004 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի (օտարման ոչ ենթակա տարածքներ) սահմանափակումների ցանկում ընդգրկված Կիրովի անվան զբոսայգու ...

Կարդալ ավելին »

Երևանի ավագանու ընտրության համար կտրամադրվի 275 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 31-ի նիստում որոշեց 2023 թ. սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և անցկացման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ ներքին գործերի նախարարությանը հատկացնել 275 մլն դրամ։ «Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար ՀՀ ՆԳՆ–ն չունի ֆինանսական մնացորդային միջոցներ և անհրաժեշտ է ՀՀ պահուստային ֆոնդից նախարարությանը հատկացնել ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները»,– ...

Կարդալ ավելին »

Երևան-Մեղրի ճանապարհի վթարի դեպքով երեք անձի մեղադրանք է ներկայացվել

Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 102կմ հատվածում 2023 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ  ավտոպատահարի դեպքի առթիվ երեք անձի մեղադրանք է ներկայացվել՝ քննիչի և ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, խուլիգանություն կատարելու համար։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնից: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ մամուլում օրերս, փաստացի դեպքից ավելի քան երկու ամիս անց, իրականության ...

Կարդալ ավելին »

Երևանում կայացավ Binance Community Meetup-ը

Աշխարհի առաջատար կրիպտոբորսա Binance-ը Հայաստանում հանդիպում է կազմակերպել տեղացի օգտատերերի հետ՝ քննարկելու շուկայի միտումները, ներկայացնելու արված աշխատանքն ու արձագանքելու հայաստանցի օգտատերերի հարցերին ու առաջարկներին։ «Հայտնի է, որ Հայաստանը հանդիսանում է միջազգային ՏՏ մասնագետների հաբ, ինչպես նաև տեղական մասնագետներն են բավականին ուժեղ: Այս մի քանի օրվա ընթացքում, ինչ այստեղ եմ, ստացել եմ մեծ քանակությամբ նամակներ տարաբնույթ նախագծերից, որոնք զարգանում են, փորձում ...

Կարդալ ավելին »
ajax-loader