Երևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 26-ին՝ ժամը` 06։00-10։00-ը ընկած ժամանակահատվածում, Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը կդադարեցվի: Այդ մասին տեղեկացնում են «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունից:
Կարդալ ավելին »Tag Archives: Երևան
Երևանը Մոսկվային կփոխանցի ՌԴ քաղաքացիների հարկային տեղեկատվությունը․ RBK
Հայկական բանկերն ու բրոքերները սկսել են ռուսներից տեղեկություններ պահանջել՝ նրանց հարկային ռեզիդենտության վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, հարցումները կատարվում են Ռուսաստանի հետ ավտոմատ կերպով տեղեկատվություն փոխանակելու համար։ Ակնկալվում է, որ փոխանակումը կսկսվի արդեն այս տարի: Արդյունքում, Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների և ռուսներին պատկանող ընկերությունների եկամուտների ու ակտիվների մասին տեղեկությունները հասանելի կդառնան Դաշնային հարկային ծառայությանը։
Կարդալ ավելին »Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում 2 հողամաս ամրացվեց Շրջակա միջավայրի նախարարությանը՝ անտառ հիմնելու նպատակով
Կառավարության այսօրվա նիստում ներառված նախագծերից մեկի ընդունման արդյունքում, Երևան քաղաքի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 645 միլիոն 950 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 1,687 հա մակերեսով հողամասը և նույն տարածքում գտնվող՝ 658 միլիոն 586 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով՝ 1,72 հա մակերեսով հողամասն ամրացվեցին Շրջակա միջավայրի նախարարությանը: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք, որ Երևանի հեռուստաաշտարակին հարող ...
Կարդալ ավելին »3 օր գարեջրի փառատոն՝ Երևանում
Երևանի կենտրոնում շուտով 3 օր գարեջրի տոն է լինելու։ Օգոստոսի 22-24-ը Զաքյան փողոցում անցկացվելու է «Գարեջրի օրեր» փառատոնը։ Այն անցկացվում է արդեն 4-րդ անգամ։ Հրավիրած ասուլիսին «էվենտՏուրա» ընկերության համահիմնադիր Նունե Մանուկյանը նշեց, որ փառատոնի նպատակն է վեր հանել և ներկայացնել Հայաստանի գարեջրագործական ավանդույթները, զարգացնել իրադարձային զբոսաշրջությունը, առաջխաղացման նպաստավոր հարթակ ստեղծել գարեջուր արտադրող ընկերությունների համար և իհարկե, համախմբել գարեջրի սիրահարներին մեկ ...
Կարդալ ավելին »Երթևեկության փոփոխություն՝ Երևանի Պարոնյան-Ձորափի փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով օգոստոսի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Հաղորդագրության համաձայն՝ մասնավորապես՝ Ձորափի փողոցից աջ շրջադարձ կատարող մեքենաների համար կտեղադրվի աջ լրացուցիչ սեկցիա, որը կաշխատի ռեժիմով:
Կարդալ ավելին »Երևանում վրաերթի է ենթարկվել սանմաքրման աշխատակիցը. նա մահացել է
Այսօր՝ օգոստոսի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Մ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Կիևյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում՝ Կիևյան կամրջի սկզբնամասում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 77-ամայ Մելանյա Ա.-ին: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը: ...
Կարդալ ավելին »Երևանում փոշու թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 1.01-2.1 անգամ
Մթնոլորտային օդի որակի 5 ստացիոնար դիտակայանների տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի մթնոլորտային օդում 2025թ․ օգոստոսի 1-ին տասնօրյակի ընթացքում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 1.01-2.1 անգամ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը՝ մանրամասնելով, որ Կենտրոն վարչական շրջանում գերազանցվել է օգոստոսի 2-ին, 3-ին, 5-ին, 7-10-ը՝ 1.01-2.1 անգամ, Արաբկիր վարչական շրջանում` օգոստոսի 4-ին, 7-10-ը՝ 1.01-1.9 անգամ, Նոր Նորք վարչական շրջանում՝ ...
Կարդալ ավելին »ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի հողամասի նկատմամբ
2025 թվականի օգոստոսի 5-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող՝ 735 քմ մակերեսով, «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 18 միլիոն 293 հազար դրամ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։ Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունիսի ...
Կարդալ ավելին »Երևանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արմեն Թաիրյանին պատկանող հացի արտադրամասում (ք․ Երևան, Աթոյան) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ – արտադրամասի առաստաղը, պատերը, հատակը չեն պահվել նորոգ վիճակում, առկա է եղել մասնիկների թափվելու հնարավորություն, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող ...
Կարդալ ավելին »Ավարտվել է 2020թ. Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվելէ, որ զանգվածային անկարգությունների ժամանակ դրա մասնակիցների կողմից ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում գտնվող աշխատասենյակներից և շինություններից, ինչպես նաև ՀՀ վարչապետին հատկացված ծառայողական առանձնատնից բացահայտ հափշտակվել են ...
Կարդալ ավելին »