«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում նախապատրաստական աշխատանքներ են տարվում փետրվարի 20-ին կանխատեսվող ձյան տեղումներին պատրաստ լինելու նպատակով: Այդ մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի փետրվարի 17-ի գործակարգավարական նիստում: «Պետք է համայնքը պատրաստ լինի ամբողջ ծավալով: Երևանի ավագանու սահմանած կարգով անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման, ձմռան ամիսներին էլ ձյան ու սառույցի կուտակումներից մայթերը մաքրելու գործում պատասխանատու ...
Կարդալ ավելին »Tag Archives: Երևան
Երևանում սպասվում է ձյուն
Փետրվարի 14-ին հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում է ձյուն։ Քամին՝ հարավարեւելյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երևանում սպասվում է ձյուն։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -2-4, վաղը ցերեկը՝ +1+3։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -8-12, ցերեկը՝ -4+1, Կոտայքի լեռներում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ 0-3, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ 0+3, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ ...
Կարդալ ավելին »Ստուգայցեր են իրականացնում տրանսպորտում՝ ապահովելու Երևանի ավագանու հաստատած կանոնների պահպանումը. Կոստանյան
Հաշվի առնելով մամուլում և Երևանի ավագանու որոշ անդամների կողմից հրապարակված տեղեկատվությունը՝ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոսյանյանը հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստուգայցեր է իրականացնում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում։ «Ստուգայցերը իրականացվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 56-րդ և 80-րդ հոդվածների հիման վրա՝ ապահովելու Երևանի ավագանու հաստատած կանոնների պահպանումը, ինչպես նաև քաղաքային բյուջե վճարվող պարտադիր ...
Կարդալ ավելին »Երևանի տրանսպորտի նոր փաթեթն ուժի մեջ կմտնի մարտի 1-ին
Երևանի ավագանին 33 կողմ, 17 դեմ ձայներով հավանություն է տվել տրանսպորտի նոր փաթեթին: Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը մանրամասնել է սպասվող փոփոխությունները։ Ըստ այդմ՝ 1 և 7 օր փաթեթով տոմսերի ուղևորությունները կդառնան անսահմանափակ: 90 րոպեի ընթացքում երեք ուղևորության հնարավորորություն տվող տոմսի վավերականության ժամկետը կդառնա 180 րոպե: 1500 դրամով 10 ուղևորություն ձեռք բերելու հնարավորության ժամկետը կերկարաձգվի՝ 30 օրից դառնալով 45 օր: Արտոնյալ տոմսեր ...
Կարդալ ավելին »Երևանի ավագանին մերժեց Մարությանի թիմի ներկայացրած ՝ տրանսպորտի 100 դրամ սակագին սահմանելու նախագիծը
Այսօր՝ փետրվարի 11-ին, Երևանի ավագանին քվերակությամբ մերժեց Երևանի տրանսպորտի մեկ ուղետոմսը 100 դրամ սահմանելու «Ազգային առաջընթաց» խմբակցության նախագիծը։ Մի քանի ժամ տևած քննարկումից հետո Երևանի ավագանին նախագիծը չընդունեց 27 կողմ, 30 դեմ, 0 ձեռնպահ քվեարկությամբ ։ Հիշեցնենք, որ «Ազգային առաջընթաց» խմբակցության նախագծով առաջակվում էր, ի շարս այլ փաթեթների և սոցիալական արտոնությունների, սահմանել նաև մեկ ուղևորափոխադրման համար 100 դրամ սակագինը։ Նախագծի ...
Կարդալ ավելին »Մեկնարկել են Երևանի 2024-ի բյուջեի կատարման հանրային քննարկումները
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու Երևան քաղաքի զարգացման 2024 թվականի ծրագրի իրականացման և Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունները հաստատելու մասին ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումներին: Նշված համատեքստում Երևանի քաղաքապետարանում կայացավ Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը: Խորհրդի անդամներին ներկայացվեցին «Երևան քաղաքի զարգացման 2024 ...
Կարդալ ավելին »Երևանում և որոշ մարզերում սպասվում է ձյուն
Երևանում փետրվարի 7-9-ը կդիտվի առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին հնարավոր են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյուն։ Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը փետրվարի 6-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Մարզերում փետրվարի 6-9-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, փետրվարի 6-ին առանձին վայրերում կլինի քամու ուժգնացում 12-15 մ/վ։
Կարդալ ավելին »Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ. Գործը քննում է հակակոռուպցիոն կոմիտեն
Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։ Այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: «Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով»,- նշել է նա: Հակակոռուպցոին կոմիտեից հայտնեցին, որ քննչական գործողությունները կատարվում են հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում, կան ձերբակալված անձինք՝ այդ թվում քաղաքապետարանի պաշտոնյաներ։ Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տվյալներ չհայտնեցին։
Կարդալ ավելին »Երևանում կառավարական առանձնատների սպասարկման արժեքը կրկին աճել է
Երևանում կառավարական առանձնատների սպասարկման արժեքը կրկին ավելացել է։ Sputnik Արմենիան պարզել է, որ ընթացիկ տարում այդ նպատակով հատկացվել է ավելի քան 621 մլն դրամ (1,56 մլն դոլար)։ Սպասարկման ծախսերը 2024 թվականի համեմատ ավելացել են մոտավորապես 18 մլն դրամով (2024թ. այդ ծախսերը կազմել են շուրջ 603 մլն դրամ)։ 2023 թվականին սպասարկման համար հատկացվել էր 542 մլն դրամ, 2022 թվականին՝ շուրջ 470 մլն դրամ։
Կարդալ ավելին »Երևանից հավաքել են 18 հնամաշ մեքենա ու անպիտան թափք
Տարիներ շարունակ Երևանի տարբեր հասցեներում հայտնվել են հնամաշ մեքենաներ ու անպիտան թափքեր։ Երևանի քաղաքապետարանը շարունակում է ոչ պիտանի տրանսպորտային միջոցների հենակմախքների ու տարբեր մետաղական ջարդոնների տեղափոխումը։ Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 3-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Անցած ժամանակահատվածում առանձին տարածքներ է տեղափոխվել 18 նմանատիպ տրանսպորտային միջոց:
Կարդալ ավելին »