Tag Archives: Երևան

Երևանում կբարեկարգվի 115 բակ, կկառուցվի 30 ֆուտբոլի դաշտ

Երևանում 2025 թվականին նախատեսվում է 115 բակի բարեկարգում, որոնցից 30-ում կկառուցվի ֆուտբոլի դաշտ։ Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:  «Կսկսվի նաև «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ թենիսի ակադեմիայի շինարարությունը: Կշարունակվի այգիների բարեկարգումը՝ քաղաքին վերադարձնելով  իրական, ցանկալի կերպարը»,- ասել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: Երևանի բարեկարգման 2025 թվականի  ծրագիրն ընդգրկում է 5.2 միլիարդ դրամի ներդրում: 

Կարդալ ավելին »

Երևանը կարևորում է բարեկամական հարաբերությունները Սոֆիայի հետ․ ԱԳՆ-ն շնորհավորել է Բուլղարիայի Ազգային տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Ազգային տոնի՝ Օսմանյան կայսրության լծից ազատագրվելու օրվա առթիվ։ Այդ մասին ասված է Հայաստանի ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։  «Ջերմ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ ենք հղում Բուլղարիայի մեր ընկերներին՝ Ազատագրման օրվա կապակցությամբ։  Հայաստանը կարևորում է բարեկամական հարաբերությունները Բուլղարիայի հետ՝ ակնկալելով ավելի ակտիվ ներգրավվածություն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍ նախարարն ահազանգ է ստացել Երևանի դպրոցներից մեկում դրամահավաքի վերաբերյալ. չհայտարարված այց է իրականացվել

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը չնախատեսված այց է կատարել Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոց, հետևել դասերի կազմակերպման ընթացքին և կարգապահական կանոնների պահպանմանը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը նաև ճշգրտել է հնարավոր դրամահավաքի վերաբերյալ ահազանգերի հետ կապված հարցեր:  Այցի շրջանակում քննարկվել են ընթացիկ մի շարք խնդիրներ, տրվել են դրանց ...

Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետարանն անդրադարձավ օդի որակին

Ընթացիկ տարվա փետրվարին օդի որակի միջինացված  ցուցանիշները գտնվել են չափավոր, իսկ եղանակային պայմաներից ելնելով՝ լավ կամ չափավոր միջակայքում: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում  տեղեկացրեց Բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը՝ ներկայացնելով 2025 թվականի փետրվար ամսում օդի որակի չափման սարքերից ստացված տվյալները: Երևան քաղաքում գտնվող շինհրապարակներում տեղադրված 165 կայաններից ստացված տվյալների համաձայն՝ փետրվար ամսվա համար օդի որակի ինդեքսի միջինացված ...

Կարդալ ավելին »

Երևանի նոր հատակագիծն անհնար է դարձրել հանրային տարածքներում ինքնակամ կառույցների օրինականացումը

Երևան քաղաքի նոր հատակագծի հաստատումը խիստ պահանջներ է առաջադրել, այն անհնար է դարձրել  հանրային տարածքներում  ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացը:  Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում  ասաց Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Նարեկ Բարսեղյանը:  Նրա խոսքով՝ 2019-2024 թվականների ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից կայացվել են համայնքային հողամասերում 945, իսկ սեփական հողամասերում 3313 ինքնակամ կառույցների օրինականացման որոշումներ, որի արդյունքում համայնքային բյուջե ...

Կարդալ ավելին »

Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներ են կատարվում

Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում փոխարինվում են 3 շարժասանդուղքները: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը՝ մանրամասնելով, որ շարժասանդուղքներից մեկն արդեն շահագործման է հանձնվել, մյուս երկուսի աշխատանքները կավարտվեն մինչև մայիսի 30-ը: Շարժասանդուղքների փոխարինման արժեքի վերաբերյալ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հարցին ի պատասխան, Սեդրակյանը տեղեկացրեց, որ «Գործարանային» կայարանի 3 շարժասանդուղքի փոխարինումը մոտ 220 ...

Կարդալ ավելին »

Երևանի մի շարք փողոցներում լուսավորության արդիականացման և մայթերի բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն

Այս տարի Երևանի 6 փողոցներում լուսավորության արդիականացման աշխատանքներ կիրականացվեն: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց «Երքաղլույս» ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Մուրադյանը: «Այդ փողոցներն են՝ Աբովյան, Տիգրան Մեծ, Մելիք Ադամյան,Նալբանդյան և Դեմիրճյան: Նախատեսվում է բոլոր մալուխներն անցկացնել ստորգետնյա ճանապարհով, որը մեր գրաֆիկով պետք է ավարտենք մինչև հոկտեմբեր: Բացի այդ, ունենք լեդավորման ընթացիկ աշխատանքներ, որոնք վերաբերում են Երևանի տարբեր փողոցների, ...

Կարդալ ավելին »

Երևանում Թամանյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով փետրվարի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Թամանյան փողոցում: «Մասնավորապես՝ Թամանյան փողոցի ձախ կողմում, այգու հարակից ճանապարհահատվածներում, կարգելվի մեքենաների կանգառը»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից:  Միաժամանակ, նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:

Կարդալ ավելին »

Երևանին է նվիրաբերվել 19-րդ դարի աշխարհի եզակի ատլաս-քարտեզներից մեկը

Շվեյցարահայ Ավետիք Պողոսյանը Երևանին է նվիրաբերել ավելի քան 200 տարի առաջ հրատարակված աշխարհի քարտեզներից մեկը: Այդ մասին հայտնել  է Երևանի քաղաքապետարանը։  Առաջիկայում այս բացառիկ ցուցանմուշը կհամալրի Երևանի պատմության թանգարանի մշտական ցուցադրությունների շարքը:  Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ ավելին »

Երևանում կկայանա ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստ

Երեւանում այս շաբաթ՝ փետրվարի 25-ին, ժամը 09:30-ին կկայանա ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը: Նիստը կանցկացվի ԱԺ ոսկեզօծ դահլիճում: Այդ մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից: Նիստին հաջորդելու է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանի եւ Նիլս Ուշակովսի մամուլի ասուլիսը:

Կարդալ ավելին »
ajax-loader