Tag Archives: Վրաստան

Օրական մինչև 800 ավտոմեքենա է գրանցվում Վրաստանում

Վրաստանում օրական միջին հաշվով գրանցվում է մինչև 800 ավտոմեքենա, ինչի մասին վկայում են առցանց սպասարկման ծառայության տվյալները։ BusinessPressNews-ը մեկ շաբաթ շարունակ հետևել է վիճակագրությանը և պարզել, որ օրական գրանցվում է 500-800 մեքենա։ Վրաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի փոխնախագահ Մեվլուդ Մելաձեն BusinessPressNews-ին տված մեկնաբանության մեջ նշել է, որ երկրում մեքենաների թվի շարունակական աճը պայմանավորված է ոչ միայն հասարակական տրանսպորտի անհարմարությամբ, այլև բնակչության ծանր ...

Կարդալ ավելին »

Վրաստանը 22 օտարերկրացու է արտաքսել

Վրաստանի ՆԳՆ միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները արտաքսել են 22 օտարերկրացու, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների։ Այս մասին հաղորդվում է դեպարտամենտի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ վերջին օրերին տեղի ունեցած միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսվել են Բուլղարիայի, Հնդկաստանի, Հորդանանի, Իրանի, Իրաքի, Ղազախստանի, Կամերունի, Քենիայի, Ռուսաստանի, Թուրքիայի և Թուրքմենստանի քաղաքացիներ։ Արտաքսված անձանց արգելվում է մուտք գործել հանրապետություն։ Վերջերս Վրաստանը ակտիվորեն պայքարում է ...

Կարդալ ավելին »

Նախորդող 3 օրերին Վրաստանից ՌԴ է մտել հայկական կոնյակով բարձված 55 բեռնատար

Նախորդող 3 օրերին Վրաստանից ՌԴ է մտել հայկական կոնյակով (բրենդի) բարձված 55 բեռնատար։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։  «Այս ցուցանիշը ևս մեկ անգամ ապացուցում է, որ կոնյակի արտահանման հիմնախնդիրը էականորեն լուծված է։  Առաջիկայում մեզ սպասվում է խաղողի առատ բերք, որի մթերումը, ինչպես անցած տարի, ևս պետք է բարձր մակարդակով կազմակերպենք՝ կառավարության, մթերողների և խաղող ...

Կարդալ ավելին »

ՀՀ և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն

Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրի շրջանակում սահմանվել է ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների հսկիչ փաստաթղթի (ուղևորների ցուցակի) փոխհամաձայնեցված ձևաչափ և դրա լրացման պահանջներ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։  Նշվում է, որ հսկիչ փաստաթուղթը պետք է լրացվի էլեկտրոնային եղանակով, իսկ դրա տպագրված տարբերակը վարորդի մոտ պարտադիր ներկայացվի վերահսկող մարմիններին։ Նշված պահանջը ուժի մեջ կմտնի 2025 ...

Կարդալ ավելին »

Վրաստանի մշակութային օրերը կհարստացնեն ՀՀ-ի մշակութային կյանքի գունապնակը

Հայաստանի և Վրաստանի պատմության ընթացքը դարերի խորքից եկող բարեկամության, համերաշխության և փոխադարձ հարգանքի վկայություն է, և երկու ժողովուրդները կերտել են հարևանության եզակի մի օրինակ, որտեղ պատմական իրադարձությունները միայն ամրապնդել են փոխադարձ վստահությունը։  Այդ կարծիքը Վրաստանի դեսպանատանն այդ երկրի անկախության տարեդարձի կապակցությամբ կազմակերպված ընդունելության, ինչպես նաև ՀՀ-ում վրացական մշակույթի օրերի բացման խորհրդանշական արարողության ժամանակ հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։  «Այսօր ...

Կարդալ ավելին »

Փաշինյանը Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների թբիլիսյան հանդիպումը հետաքրքիր ձևաչափ է համարում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում ապրիլի 17-ին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների տեղակալների հանդիպումը հետաքրքիր ձևաչափ է համարում՝ ակնկալելով, որ այն կզարգանա և կվերածվի ավելի լայն ձևաչափի։  Այդ մասին հայտնում է վրացական News Day գործակալությունը՝ նշելով, որ Փաշինյանն այդ մասին ասել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ համաժողովի մեկնարկից առաջ։  «Արտաքին գործերի փոխնախարարների հանդիպումը, որը տեղի ունեցավ Թբիլիսիում, շատ ...

Կարդալ ավելին »

Վրաստանը բիթքոյնի կապիտալով հայտնվել է թոփ 10 երկրների ցանկում

Վրաստանը 2024 թ. տվյալներով ձեռք է բերել 5.51 միլիոն դոլարին համարժեք 66 բիթքոյն և հայտնվել թոփ 10 կառավարությունների անվանացանկում, որոնք թվային ակտիվներ են կուտակում։ CCN լրատվամիջոցի փոխանցմամբ՝ անվանացանկը գլխավորում են Արաբական Միացյալ էմիրությունները, ԱՄՆ-ն, Չինաստանն ու Մեծ Բրիտանիան։ Ամենամեծ թվային ակտիվների պահուստային ֆոնդն ունի Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունը՝ 35 միլիարդ դոլարին համարժեք 420,000 բիթքոյն։ ԱՄՆ-ի կապիտալը գնահատվում է 16.52 դոլարին համարժեք ...

Կարդալ ավելին »

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 6-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ: Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ: Արարատ Միրզոյանը և Մակա Բոճորիշվիլին անդրադարձ են կատարել Հայաստան-Վրաստան բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շրջանակներում նախատեսվող առաջիկա ծրագրերին՝ երկու երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերությանը համահունչ:  Հեռախոսազրույցի ընթացքում ...

Կարդալ ավելին »

Վրաստանում սահմանափակվել է մեծ բեռնատարների երթևեկությունը Հայաստանի հետ սահմանին՝ բքի պատճառով

Վրաստանում բքի եւ Փարավանի լեռնանցքում ցածր տեսանելիության պատճառով Հայաստանի սահմանին բեռնատարների տեղաշարժի սահմանափակում է մտցվել։ Այս մասին հայտնել է Վրաստանի ավտոճանապարհների վարչությունը։ Գերատեսչությունից հայտնել են, որ սահմանափակումներ են գործում Կոդա-Փարծխիս-Մանգլիս-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-110-րդ կիլոմետր (Փարավանի լեռնանցք) ճանապարհահատվածում։ Ախալքալաք-Կարծախ եւ Ախալցխա-Նինոծմինդա հատվածներում նույնպես ժամանակավորապես սահմանափակվում է կցորդիչով եւ կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։ Տրանսպորտի այլ տեսակների երթեւեկությունն ազատ է։

Կարդալ ավելին »

Վրաստանից 2024-ին վերաարտահանվել է 106,051 ավտոմեքենա

Վրաստանից ավտոմեքենաների վերաարտահանումը աստիճանաբար սկսել է նվազել, իսկ գները բարձրացել են։ 2024 թվականին արտահանվել է 106.051 ներկրված ավտոմեքենա՝ ընդհանուր 2.426 միլիարդ դոլարով, միչդեռ 2023 թվականին արտահանվել է 107.898 արտասահմանյան ավտոմեքենա՝ 2.126 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով: Արտահանված մեքենաների քանակով առաջին տեղում է Ղազախստանը։ Մինչդեռ ավտոմեքենաների արտահանման արժեքով առաջատարը Ղրղզստանն է։ Ղրղզստան արտահանման համար նախատեսված մեկ մեքենայի միջին արժեքը կազմել է 34.600 ...

Կարդալ ավելին »
ajax-loader