Վրաստանում սահմանափակվել է մեծ բեռնատարների երթևեկությունը Հայաստանի հետ սահմանին՝ բքի պատճառով

Վրաստանում բքի եւ Փարավանի լեռնանցքում ցածր տեսանելիության պատճառով Հայաստանի սահմանին բեռնատարների տեղաշարժի սահմանափակում է մտցվել։ Այս մասին հայտնել է Վրաստանի ավտոճանապարհների վարչությունը։

Գերատեսչությունից հայտնել են, որ սահմանափակումներ են գործում Կոդա-Փարծխիս-Մանգլիս-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-110-րդ կիլոմետր (Փարավանի լեռնանցք) ճանապարհահատվածում։

Ախալքալաք-Կարծախ եւ Ախալցխա-Նինոծմինդա հատվածներում նույնպես ժամանակավորապես սահմանափակվում է կցորդիչով եւ կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

Տրանսպորտի այլ տեսակների երթեւեկությունն ազատ է։

ajax-loader