Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հումանիտար օգնություն հասցնելու հարցն օրհասական է, արդեն մեկ ամսից ավելի է՝ այն հնարավոր չի լինում իրականացնել: Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանն՝ ընդգծելով, որ Կոռնիձորի սահմանային հատվածում օգոստոսի 30-ին բացվել է շտաբ, որը նախատեսված է հումանիտար օգնությանը միանալու ակցիաների շրջանակում օտարերկրյա լրատվամիջոցների, հյուրերի համար՝ որպես կայանման ...
Կարդալ ավելին »Tag Archives: սահման
Կոռնիձոր-ՀՀ սահման ճանապարհի վերակառուցման ժամկետը երկարաձգվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 3-ի նիստում գնման պայմանագրում փոփոխություն կատարելու թույլտվություն տալու մասին որոշում կայացրեց, որով նախատեսվում է «Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2022 թվականի օգոստոսի 24-ին կնքված պայմանագրով՝ /Մ-12/-Կոռնիձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի կմ 9+000- կմ11+779.75 հատվածի վերակառուցման համար սահմանված ընդհանուր աշխատանքների ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի օգոստոսի 30-ը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՏԿԵ նախարարություն է դիմել /Մ-12/-Կոռնիձոր-ՀՀ սահման ...
Կարդալ ավելին »ՀԱՊԿ-ը կարող է վերադառնալ հայ-ադրբեջանական սահմանին զորք տեղակայելու քննարկմանը
ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հարցի քննարկմանը․ Կազմակերպությունը սպասում է Երևանի արձագանքին։ Այդ մասին «РИА Новости»-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։ «ՀԱՊԿ-ի անդամ պետությունները երբեք չեն հրաժարվել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերից և բազմիցս հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ գտնելու կոնկրետ լուծումներ, որոնք թույլ կտան մեր հայ ընկերներին ...
Կարդալ ավելին »Փոփոխություններ՝ սահմանամերձ համայնքների բնակարանային ծրագրում
Կառավարությունը հաստատել է ՀՀ սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ վերանայվել են ծրագրի այն պայմանները, որոնց առկայությունը հանգեցնում էր գործընկեր կազմակերպությունների կողմից հիփոթեքային վարկավորման ժամանակ լրացուցիչ անշարժ գույքի գրավադրման պահանջի կիրառմանը, ինչպես նաեւ հստակեցվել են ծրագրում կիրառված որոշ ձեւակերպումները։ Նախարարությունից հիշեցնում են, որ ծրագրի շրջանակում քաղաքացիները ...
Կարդալ ավելին »Պետք է կոնկրետացնենք սահմանագծման աշխատանքների քարտեզագրական հիմքը. Փաշինյան
Առաջիկայում պետք է կոնկրետացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման աշխատանքների քարտեզագրման հիմքը: Այդ մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում ունեցած ելույթում: Վարչապետը տեղեկացրեց, որ Բրյուսելում եռակողմ հանդիպմանը քննարկված հարցերից է եղել Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց՝ համապատասխանաբար 29 800 և 86 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերահաստատումը: «Սահմանների դելիմիտիացիան պետք է տեղի ունենա 1991 թ Ալմաթիի ...
Կարդալ ավելին »Մեկնարկել են Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» մաքսակետի շինարարական աշխատանքները
«Մարգարա» մաքսակետի 1-ին փուլի շինարարական և մոնտաժային աշխատանքները մեկնարկել են։ Այդ մասին նշված է Կառավարության համապատասխան որոշման մեջ։ «Մաքսակետի կառուցման կապալառու «Արտկոն» ՓԲԸ-ին մաքսակետի կառուցման 1-ին փուլի շինարարական և մոնտաժային աշխատանքների իրականացման համար արդեն վճարվել է 140.4 մլն. դրամ։ Մաքսակետի կառուցման 2-րդ փուլի նախագծանախահաշվային փաստաթղթերը ենթարկվել են պարզեցված փորձաքննության և ստացել դրական եզրակացություն։ Պայմանագրով սահմանված գումարի մնացած մասը՝ 110.2 մլն ...
Կարդալ ավելին »Նախատեսվում է թվով երեք հսկիչ անցակետ հայ-ադրբեջանական սահմանին՝ Հայաստանի կողմից․ վարչապետ
«Ինչ վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիների՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո ապաշրջափակմանը , Հայաստանը բազմիցս հայտարարել է և հայտարարում է, որ պատրաստ է դրան։ Արդեն վաղուց, Հայաստանի կառավարության որոշման նախագիծ է դրված պաշտոնական շրջանառության մեջ, որով նախատեսվում է թվով երեք հսկիչ անցակետերի տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին` Հայաստանի կողմից»,- կառավարության այսրվա նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը: Այդ որոշումը չի ընդունվում Ադրբեջանի դիստրուկտիվ մոտեցման ...
Կարդալ ավելին »Ապաշրջափակման դեպքում ՀՀ տարածքում սահմաններն ամբողջությամբ վերահսկելու է հայկական կողմը․ ԱԽ քարտուղար
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարծում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացում ներգրավված բոլոր գործընկերների համար հստակ է դարձել, որ ապաշրջափակման դեպքում Հայաստանի տարածքում սահմանային վերահսկողությունն ամբողջությամբ իրականացնելու են հայկական ծառայությունները։ Արմեն Գրիգորյանն այդ մասին ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ։ «Ապաշրջափակման մասով մի կարևոր բան կա։ Կարծում եմ այլևս հստակ է բոլոր ներգրավված գործընկերների համար, որ սահմանների ...
Կարդալ ավելին »Հյուսիսարևելյան սահմանագոտում վիճակը հարաբերական կայուն է․ 3-րդ կորպուսի հրամանատար
Հայաստանի զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանը ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում առկա օպերատիվ-մարտավարական իրավիճակը, ինչպես նաև զորամիավորման ենթակա զորամասերի մարտական պատրաստության աստիճանը և անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը։ «Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի մարտական դիրքերը տեղակայված են տարբեր հեռավորության վրա՝ սկսած 480 մետրից մինչև 1700 մետր։ Վերջին ժամանակներում ստեղծված իրադրության պայմաններում օպերատիվ-մարտավարական իրադրությունը գնահատվում է հարաբերական կայուն։ Հակառակորդի կողմից ...
Կարդալ ավելին »Պաշտպանության նախարարը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել հայ- ադրբեջանական սահմանին տիրող վիճակը
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 24-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-ֆրանսիական համագործակցության ներկա մակարդակը: Դեսպան Լույոյի խնդրանքով պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ...
Կարդալ ավելին »