Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը հաղորդագրություն է տարածել՝ Իրանում գտնվող իր քաղաքացիներին իրազեկել է Իրան-Հայաստան սահմանի «Նորդուզ»-«Ագարակ» սահմանային անցակետով ցամաքային ճանապարհորդության լրացուցիչ տարբերակների մասին։ Հայաստանում ՌԴ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նաև նշված է, որ Իրանի և Հայաստանի միջև սահմանը բաց է Ռուսաստանի քաղաքացիների համար, անցումն ազատ է վավեր օտարերկրյա կամ «ներքին» անձնագրերով, և նախնական ծանուցում անհրաժեշտ չէ։ «Փոխանակման կետը գտնվում ...
Կարդալ ավելին »Tag Archives: սահման
ՊԵԿ. հայկական կոնյակով բեռնված բեռնատարները կարող են հատել հայ-վրացական սահմանը
Վերջին օրերին Վրաստանի մաքսային մարմիններում կուտակումներով պայմանավորված՝ հայկական բեռնատարների հայ-վրացական սահմանով հատումը ժամանակավորապես դադարեցնելու հետ կապված խնդիրը կարգավորվել է։ «Մասնավորապես, հարցը վերաբերում է հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների կուտակմանը։ Վրաստանի մաքսային մարմինների թողունակության կարգավորման արդյունքում հունիսի 18-ից կազմակերպվել է հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը ՀՀ-ի մաքսային պահեստներից ու հունիսի 19-ի դրությամբ արդեն իսկ 33 բեռնատար բաց է թողնվել»,- ասվում ...
Կարդալ ավելին »Վրաստանում սահմանափակվել է մեծ բեռնատարների երթևեկությունը Հայաստանի հետ սահմանին՝ բքի պատճառով
Վրաստանում բքի եւ Փարավանի լեռնանցքում ցածր տեսանելիության պատճառով Հայաստանի սահմանին բեռնատարների տեղաշարժի սահմանափակում է մտցվել։ Այս մասին հայտնել է Վրաստանի ավտոճանապարհների վարչությունը։ Գերատեսչությունից հայտնել են, որ սահմանափակումներ են գործում Կոդա-Փարծխիս-Մանգլիս-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-110-րդ կիլոմետր (Փարավանի լեռնանցք) ճանապարհահատվածում։ Ախալքալաք-Կարծախ եւ Ախալցխա-Նինոծմինդա հատվածներում նույնպես ժամանակավորապես սահմանափակվում է կցորդիչով եւ կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։ Տրանսպորտի այլ տեսակների երթեւեկությունն ազատ է։
Կարդալ ավելին »Հայաստան-Թուրքիա սահմանին ընթանում է երկու երկրների հատուկ ներկայացուցչների հանդիպումը
Հայաստան-Թուրքիա սահմանին այս պահին ընթանում է ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և Հայաստանի հետ հարաբերություններին կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հանդիպումը։ Հանդիպման սկզբում հատուկ ներկայացուցիչները շրջել են Մարգարայի վերանորոգված անցակետում: Սա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումն է:
Կարդալ ավելին »Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ այժմ ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն։ Այդ մասին վարչապետը հայտարարել է՝ ելույթ ունենալով «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին» և մասնակցելով «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (From the frontline: Armenia’s defence of democracy) թեմայով քննարկմանը: Նա իր ելույթում ընդգծել է, որ չնայած բոլոր մարտահրավերներին՝ Հայաստանը հավատում է, որ ժողովրդավարության իրական ...
Կարդալ ավելին »Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով 600 բեռնատարներից բաղկացած հերթ է գոյացել
Ավելի քան 600 բեռնատարներ մայիսի 8-ի դրությամբ հերթում կանգնած են ռուսական կողմից ՌԴ-ի և Վրաստանի սահմանը հատելու համար: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել են ՌԴ ներքին գործերի նախարարության Հյուսիսային Օսիայի վարչության մամուլի ծառայությունում։ «Ավտոկայանատեղիում գտնվում է 260 միավոր մեծ բեռնատար փոխադրամիջոց, ճանապարհին՝ 355 բեռնատար, որոնք սպասում են «Վերին Լարս» հսկիչ անցակետով Վրաստանի կողմ անցնելուն», – ասել է գործակալության զրուցակիցը։ Նա նշել ...
Կարդալ ավելին »Տեղ համայնքի սահմանային հատվածում Ադրբեջանցի զինծառայողը հատել է շփման գիծը. ԱԱԾ
Ս.թ. փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից: Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է:Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից:
Կարդալ ավելին »Մինչև ապրիլի 14-ը Ֆինլանդիան փակ կպահի Ռուսաստանի հետ սահմանը
Ֆինլանդիայի կառավարությունը որոշել է, որ Ռուսաստանի հետ ցամաքային սահմանի անցակետերը փակ կմնան մինչև ապրիլի 14-ը։ Այս մասին հայտնել է Ֆինլանդիայի ՆԳՆ-ն։ Ռուսաստանի հետ սահմանին գտնվող ցանկացած անցակետում անհնար կլինի նաև միջազգային պաշտպանության համար դիմումներ ներկայացնելը, նշվում է հաղորդագրության մեջ։
Կարդալ ավելին »Վրաստանի ՆԳՆ-ն ուժեղացրել է այցելուների վերահսկողությունը սահմաններին
Վրաստանի սահմանային հսկողության միջոցառումներն ուժեղացվել են, և ներդրվում են այցելուներին վերահսկելու նոր տեխնոլոգիաներ: Ինչպես տեղեկացնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը, այդ մասին հայտնում է ներքին գործերի նախարարի պաշտոնի թեկնածու Վախթանգ Գոմելաուրին։ Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2023 թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակաշրջանում Վրաստան է մուտք գործել 7 մլն 157 հազար 742 օտարերկրացի։ Դրա հետ մեկտեղ տարանցիկ մուտքերը տարվա ...
Կարդալ ավելին »Տեխասը կուժեղացնի հսկողությունը Մեքսիկայի հետ սահմանին
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի իշխանությունները խիստ վերահսկողության տակ կվերցնեն Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով էլ ավելի շատ տարածքներ։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է նահանգապետ Գրեգ Էբոթը, երբ Տեխասի ազգային գվարդիան սկսեց ինքնուրույն հսկել տարածքներից մեկը՝ այդ գործառույթը վերցնելով դաշնային սահմանապահներից: «Մենք այժմ ընդլայնում ենք մեր ջանքերը՝ Մեքսիկայի սահմանի երկայնքով ավելի շատ տարածքներ վերահսկելու համար»,- ասել է Էբոթը: Նրա տեղեկացմամբ՝ ...
Կարդալ ավելին »