Տեխասը կուժեղացնի հսկողությունը Մեքսիկայի հետ սահմանին

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի իշխանությունները խիստ վերահսկողության տակ կվերցնեն Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով էլ ավելի շատ տարածքներ։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է նահանգապետ Գրեգ Էբոթը, երբ Տեխասի ազգային գվարդիան սկսեց ինքնուրույն հսկել տարածքներից մեկը՝ այդ գործառույթը վերցնելով դաշնային սահմանապահներից:

«Մենք այժմ ընդլայնում ենք մեր ջանքերը՝ Մեքսիկայի սահմանի երկայնքով ավելի շատ տարածքներ վերահսկելու համար»,- ասել է Էբոթը:

Նրա տեղեկացմամբ՝ Իգլ Փաս քաղաքի սահմանամերձ այգին վերահսկողության տակ վերցնելուց ի վեր, Մեքսիկայից սահմանի ապօրինի հատումներ քանակը զգալիորեն նվազել է։

Հունվարին ԱՄՆ վարչակազմը բողոք էր ներկայացրել երկրի Գերագույն դատարան՝ ընդդեմ Տեխասի իշխանությունների, երբ նահանգի Ազգային գվարդիան արգելափակեց դաշնային պարեկների մուտքը դեպի սահման: Տեխասի իշխանությունները պնդում են, որ սահմանը պատշաճ կերպով չի ապահովվում, ինչը հանգեցնում է անօրինական ներգաղթյալների ռեկորդային թվի, որոնք մուտք են գործում Միացյալ Նահանգներ: Դրանց դեմ պայքարելու համար պետությունը ձեռնարկում է իր միջոցները, որոնցից մեկը օրենքն էր, որը թույլ է տալիս ձերբակալել, հետապնդել և ազատազրկել անօրինական սահմանը հատելու մեջ կասկածվողներին, ինչպես նաև դատարանի որոշմամբ ապօրինի ներգաղթյալներին վտարել Միացյալ Նահանգներից։

ajax-loader