ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը միաձայն ընդունել է առաջին գլոբալ բանաձևն արհեստական բանականության (AI) վերաբերյալ։ Այն երկրներին կոչ է անում պաշտպանել մարդու իրավունքները, անձնական տվյալները և հետևել AI-ին՝ ռիսկերի հայտնաբերման նպատակով։ Այյդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Բանաձևը, որը պարտադիր ուժ չունի, առաջարկել է Միացյալ Նահանգները, դրա համահովանավորներն են Չինաստանը և 120-ից ավելի երկրներ։ «Այսօր ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի բոլոր 193 երկրները խոսել են ...
Կարդալ ավելին »Tag Archives: ՄԱԿ
Գազայի հատվածում ավելի քան 13 000 երեխա է զոհվել. ՄԱԿ
Գազայի հատվածում ավելի քան 13 հազար երեխա է զոհվել հոկտեմբերի 7-ից պաղեստինյան անկլավում ընթացող ռազմական գործողությունների հետևանքով։ Այդ մասին CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը։ «Մինչ այժմ զոհվել է ավելի քան 13 հազար երեխա, որն ահռելի մեծ, սարսափեցնող թիվ է», – հայտարարել է Ռասելը: Նա նշել է, որ ևս հազարավոր երեխաներ վիրավորվել ...
Կարդալ ավելին »Գազայում սպանված երեխաների թիվն ավելի է աշխարհում 4 տարվա հակամարտությունների զոհ դարձած երեխաների թվից. ՄԱԿ
Գազայի հատվածում չորս ամսում զոհված երեխաների թիվը գերազանցել է վերջին չորս տարում ամբողջ աշխարհում հակամարտությունների հետևանքով զոհված անչափահասների թիվը։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (ՄԱՕԱԳ) գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին։ «Ցնցող է։ Գազայի հատվածում չորս ամսից փոքր-ինչ ավելի ժամանակամիջոցում սպանված երեխաների թիվը գերազանցում է այն երեխաների թիվը, որոնք չորս տարվա պատերազմների ընթացքում սպանվել են ...
Կարդալ ավելին »ՄԻՊ-ը Ժնևում հանդիպել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի փոխտնօրենի հետ
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 8-ին Ժնևում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի փոխտնօրեն Օկտավիան Բիվոլի հետ։ Ինչպես տեղեկանում ենք ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, քննարկմանը, որին մասնակցել է նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, անդրադարձ է կատարվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Պաշտպանի աշխատակազմի համագործակցությամբ իրականացվող ծրագրերին, երեխաների իրավունքների պաշտպանության ...
Կարդալ ավելին »Արաբ դիվանագետները լքել են ՄԱԿ-ի ԱԽ-ի դահլիճն Իսրայելի ներկայացուցչի ելույթի ժամանակ
Արաբ մի շարք ներկայացուցիչներ լքել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերի դահլիճը, երբ իր ելույթն է սկսել Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Հունվարի 23-ին նախարարների մակարդակով անցկացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախարարական նիստը մերձավորարևելյան կարգավորման շուրջ։ Նիստում առաջինը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, այնուհետև խոսքը տվել են Պաղեստինի արտգործնախարար Ռիադ ալ Մալիքիին։ ...
Կարդալ ավելին »Էր Ռիադը կարգելափակի COP28-ի փաստաթուղթը, եթե այնտեղ լինի հանածո վառելիքից հրաժարվելու դրույթ
Սաուդյան Արաբիան մտադիր է արգելափակել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի (COP28) ամփոփիչ փաստաթուղթը, եթե այնտեղ լինի վառելիքի հանածո տեսակներից աստիճանաբար հրաժարվելու մասին դրույթ։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Սաուդյան Արաբիայի պատվիրակության աղբյուրը։ Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի բանակցությունները, որոնց ընթացքում պատվիրակությունները քննարկում են ամփոփիչ փաստաթղթի նախագիծը, մտել են փակուղի։ COP28-ի մասնակիցների մեծ մասը, այդ թվում՝ Եվրամիության երկրների պատվիրակությունները, պնդում են ...
Կարդալ ավելին »ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Արցախից բռնի տեղահանվածների խնդիրների լուծմանը
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Եվրոպայի հարցերով տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Ֆիլիպ Լըկլերկի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` փոխվարչապետ Խաչատրյանը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100,000 հայերի առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղությամբ իրականացվող աշխատանքները` ընդգծելով արձագանքման գործիքակազմի շրջանակներում գործընկեր կառույցների հետ համագործակցության կարևորությունը: Կառավարության հաղորդագրության համաձայն, այս համատեքստում Ֆիլիպ Լըկլերկը վերահաստատել է ՄԱԿ-ի ...
Կարդալ ավելին »ՄԱԿ-ն Իրանի տասնյակ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանել է պատժամիջոցների ցուցակից
ՄԱԿ-ի քարտուղարությունը պատժամիջոցների ցուցակից հանել է Իրանի հետ կապված 61 իրավաբանական և 23 ֆիզիկական անձանց, որոնք այնտեղ ընդգրկվել էին ութ տարի առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231-րդ բանաձևի ընդունումից հետո։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:Բանաձևի դրույթների համաձայն, որը կանոնակարգում է իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ), որոշ սահմանափակող միջոցների գործողությունը, այդ թվում՝ հրթիռային տեխնոլոգիաների ոլորտում, ավարտվում է բանաձևի ընդունման ...
Կարդալ ավելին »Ինչ է պահանջում Հայաստանը. Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում ընթերցել է ՀՀ-ի 10 պնդումները
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր ընթացել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատավարական լսումները։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է Ադրբեջանին ուղղված Հայաստանի ամփոփիչ տասը պնդումները։ Կիրակոսյանը նշել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 28-ի միջանկյալ միջոցի դիմումի հիման վրա Հայաստանը խնդրում է, որպեսզի ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը կիրառի հետևյալ միջանկյալ միջոցները՝ նախքան տվյալ գործի հետ կապված որոշման կայացումը: Միջանկյալ ...
Կարդալ ավելին »ՄԻՊ-ն ընդունել է Ժնևում ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի ղեկավարին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շարունակում է հանդիպումներ ունենալ միջազգային գործընկերների հետ՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը։ Այդ մասին տեղեկացնում են ՄԻՊ-ից աշխատակազմից: Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Պաշտպանն ընդունել է Ժնևում ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) ղեկավար և ներկայացուցիչ Մոհան Ռամեշ Ռաջասինգամի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում են եղել նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պարտականությունները ...
Կարդալ ավելին »