Tag Archives: ՄԱԿ

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է քաղաքականության հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

Համբուրգի կայուն զարգացման ամենամյա համաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է քաղաքականության հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Գայ Ռայդերի հետ: Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ80» նախաձեռնության և դրա շրջանակներում հիմնարար բարեփոխումների իրականացման շուրջ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանում ՄԱԿ գրասենյակի հետ արդյունավետ համագործակցությունը և անդրադարձել է ...

Կարդալ ավելին »

Գազայի հատվածում ՄԱԿ-ի պահեստ պաղեստինցիների ներխուժման հետևանքով 4 մարդ է զոհվել

Գազայի հատվածում բազմաթիվ սովի մատնված պաղեստինցիներ ներխուժել են ՄԱԿ-ի պահեստներից մեկը: Միջադեպի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի։ Այդ մասին հաղորդում է The Guardian-ը։ Պարբերականը նշում է, որ հազարավոր պաղեստինցիներ ներխուժել են Գազայի հատվածի կենտրոնական շրջանում գտնվող Դեյր ալ-Բալահ քաղաքի պահեստ՝ պոկելով շենքի մետաղյա պատերի որոշ հատվածներ և հուսահատորեն փորձելով սնունդ հայթայթել։ Ըստ տեղի առողջապահական իշխանությունների՝ երկու մարդ զոհվել է ...

Կարդալ ավելին »

ՄԱԿ-ը մայիսի 5-ին որոշում կկայացնի ԱՄԷ-ի դեմ՝ Սուդանում ցեղասպանության մեղադրանքով

ՄԱԿ միջազգային դատարանը մայիսի 5-ին որոշում կկայացնի ԱՄԷ-ի դեմ ապահովիչ միջոցների մասին՝ Սուդանի հայցով, որն Աբու Դաբիին մեղադրում է Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ պատժելու մասին կոնվենցիան խախտելու մեջ։ Այս մասին նշվել է ատյանի հայտարարությունում։ Սուդանը մարտին հայց է ներկայացրել ՄԱԿ դատարան՝ մեղադրելով ԱՄԷ-ին Սուդանում, մասնավորապես Արեւմտյան Դարֆուր նահանգում բնակվող մասալիթ էթնիկ խմբի նկատմամբ կոնվենցիայի շրջանակում ստանձնած պարտավորությունները խախտելու մեջ։ Դիմումին կցվել է ԱՄԷ-ի դեմ պաշտպանության ապահովիչ միջոցների մասին խնդրանք։ Խարթումը մեղադրել է Աբու Դաբիին Սուդանի բանակի դեմ բախումներին ներգրավված Արագ արձագանքման ուժերին աջակցելու մեջ: Ապրիլի 10-ին տեղի են ունեցել Սուդանի հայցի վերաբերյալ հանրային լսումներ, դատարանի որոշումը կկայացվի տեղի ժամանակով ժամը 15:00-ին։ Իրավիճակը Սուդանում սրվել է 2023թ. ապրիլին՝ երկրի Ինքնիշխան խորհրդի նախագահ եւ բանակի հրամանատար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանի եւ Արագ արձագանքման ուժերի ղեկավար Մուհամեդ Համդան Դագալոյի միջեւ տարաձայնությունների պատճառով։ Նրանց միջեւ հիմնական հակասությունները կապված են միասնական զինված ուժեր ձեւավորելու ժամանակի եւ մեթոդների, ինչպես նաեւ այն հարցի հետ, թե ով պետք է զբաղեցնի գլխավոր հրամանատարի պաշտոնը՝ պրոֆեսիոնալ զինվորը, ինչպես ...

Կարդալ ավելին »

ՄԱԿ-ի Միջազգային դատարանում սկսվել են Իսրայելի պարտավորությունների շուրջ լսումները

Հաագայի Միջազգային դատարանում սկսվել են օկուպացված պաղեստինյան տարածքների նկատմամբ Իսրայելի պարտավորությունների հարցի շուրջ լսումները: Այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Այսօրվա առավոտյան նիստով դատարանը բացում է լսումների շաբաթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ներկայացված խորհրդատվական եզրակացության կայացման  պահանջով՝ Պաղեստինի օկուպացված տարածքում ՄԱԿ-ի, այլ միջազգային կազմակերպությունների և այդ տարածքի հետ կապված երրորդ պետությունների ներկայության և գործունեության վերաբերյալ Իսրայելի պարտավորությունների հարցով», – իր ...

Կարդալ ավելին »

ՆԳ նախարարության և ՄԱԿ-ի կառույցների գործակցությունն ամրապնդվում է. փոխնախարար

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ապրիլի 2-ին ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ժամանակավոր ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։ Քննարկվել են փախստականների, ապաստան հայցողների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ մի շարք հարցեր: ՆԳՆ-ից հայտնում են, որ հատուկ ուշադրություն է դարձվել ապաստան հայցողների համար արժանապատիվ պայմանների ապահովմանը: ...

Կարդալ ավելին »

2011-ից ի վեր իրենց տները լքած մոտ 3,5 սիրիացի պատրաստ է վերադառնալ. ՄԱԿ

Մոտ 3,5 միլիոն սիրիացիներ, որոնք վերջին 14 տարիների ընթացքում զինված հակամարտությունների պատճառով դարձել են փախստականներ եւ ներքին տեղահանվածներ, պատրաստ են հաջորդ տարվա ընթացքում վերադառնալ իրենց նախկին բնակության վայրերը, եթե առկա լինեն անհրաժեշտ կենսապայմաններ։ Նման պայմանների ստեղծումը ներդրումներ կպահանջի երկրի վերակառուցման եւ զարգացման համար, ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Թոմ Ֆլեթչերը։ Նա ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում ելույթ է ունեցել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Ելույթի տեքստը հրապարակել է ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչությունը: «Մենք պետք է գործենք մեծ հրատապությամբ՝ ներդրումներ կատարելու համար Սիրիայում վերականգնման, վերակառուցման եւ զարգացման գործում», – ասել է Ֆլեթչերը։ «Սրա համար չափազանց կարեւոր կլինի ծառայությունների ընդլայնումը: ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տվյալներով՝ 3,5 միլիոն ներքին տեղահանվածներ եւ փախստականներ պատրաստ են հաջորդ տարի վերադառնալ իրենց տները, հիմնական պայմանների՝ բնակարան, էլեկտրականություն, ջուր, սանիտարական պայմաններ, կրթություն, աշխատանք առկայության դեպքում»: Ինչպես ընդգծել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը, դա կպահանջի «ներդրումներ եւ ժամանակ»՝ հաշվի առնելով «[Սիրիայի նկատմամբ] գործող պատժամիջոցների եւ այլ սահմանափակումների բարդ ցանցը, ինչպես նաեւ ավերածությունների եւ կարիքների մասշտաբները»:

Կարդալ ավելին »

ՀՀ պատվիրակությունը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նստաշրջանին

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մարտի 10-ից մասնակցում է Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանին (CSW69). ՀՀ պատվիրակության կազմում են նաև ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը, Ընդդեմ ընտանեկան բռնության աջակցման կենտրոնների կոալիցիայի համակարգող Նարե Հայրապետյանը։  Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, նստաշրջանը նվիրված է Պեկինի հռչակագրի և Գործողությունների հարթակի դիտարկմանը և ...

Կարդալ ավելին »

Արաբական երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ են անում խաղաղապահներ տեղակայել Գազայում

Եգիպտոսում մարտի 4-ին կմեկնարկի պաղեստինյան հիմնախնդրի զարգացումներին նվիրված արաբական արտահերթ գագաթնաժողովը, որի մասնակիցները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ կանեն միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել՝ նպաստելու Պաղեստինի և Իսրայելի ժողովուրդների անվտանգության ապահովմանը Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածում: Այդ մասին հայտնում է Al Qahera News-ը։ Գագաթնաժողովի ընթացքում կընդունվի արաբական միասնական որոշում Գազայի վերաբերյալ՝ ձեռնարկելու անհրաժեշտ իրավական և միջազգային միջոցներ՝ դադարեցնելու պաղեստինցիներին իրենց ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ը ողջունում է  ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի՝ Ադրբեջանում կամայականորեն պահվող հայերի անհապաղ ազատ արձակման պահանջը

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ողջունում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի՝ Ադրբեջանում կամայականորեն պահվող բոլոր անձանց, ներառյալ՝ էթնիկ հայերին անհապաղ ազատ արձակելու պահանջի վերաբերյալ հայտարարությունը:   ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ շեշտվում է, որ Անահիտ Մանասյանն ընդգծում է՝ ոլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարներն, այդ թվում՝ միջազգային, պետք է շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի լուծման ուղղությամբ։  Պաշտպանն ...

Կարդալ ավելին »

ՄԱԿ-ը տեղեկացրել է ուկրաինացի գերիների նկատմամբ ռուս զինվորականների հաշվեհարդարների թվի ավելացման մասին

Ուկրաինայում ՄԱԿ մարդու իրավունքների մոնիթորինգի առաքելությունն արձանագրել է ռուսական զորքերի կողմից գերեվարված ուկրաինացի ռազմագերիների սպանությունների կտրուկ աճ։ ՄԱԿ աշխատակիցներն ուշադիր վերլուծել են ինչպես ուկրաինական, այնպես էլ ռուսական աղբյուրների հրապարակած ֆոտո- եւ վիդեոնյութերը, որոնք պատկերում են մահապատիժների տեսարաններ կամ սպանված զինվորների մարմիններ։ Բացի այդ, հարցման են ենթարկվել ականատեսները, որոնց վկայությունները հաստատում են այդ փաստերը։ Միջադեպերի աշխարհագրական դիրքը ցույց է տալիս, որ մահապատիժների մեծ մասը տեղի է ունեցել ակտիվ մարտական ​​գոտիներում, որտեղ ռուսական բանակը հարձակողական գործողություններ է իրականացրել։ Առաքելության տվյալներով՝ 2024թ. օգոստոսի վերջից 24 առանձին միջադեպերի ժամանակ արձանագրվել է 79 մահապատիժ։ Ամենից հաճախ տեղում գնդակահարվել են ուկրաինացի զինվորները, որոնք հանձնվել են։ Ականատեսները հայտնել են նաեւ վիրավոր զինվորների դիտավորյալ սպանությունների մասին, նշվել է ՄԱԿ զեկույցում։ https://www.ungeneva.org/ru/news-media/news/2025/02/102854/missiya-oon-po-pravam-cheloveka-na-ukraine- zayavila-o-trevozhnom. «Այս դեպքերը դատարկ տեղում չեն առաջացել։ Ռուսաստանի Դաշնությունում որոշ հասարակական գործիչներ բացահայտ կոչ են անում անմարդկային վերաբերմունք ցուցաբերել ուկրաինացի գերիների նկատմամբ եւ նույնիսկ մահապատժի ենթարկել նրանց: Նման հայտարարությունները կարող են առաջացնել միջազգային մարդասիրական իրավունքի հետագա խախտումներ»,- ասել է առաքելության ղեկավար Դենիել Բելը: Իր զեկույցում ՄԱԿ-ը նշել է, որ եղել են առնվազն երեք նմանատիպ հայտարարություններ Ռուսաստանի կառավարության պաշտոնյաների կողմից 2024թ., ինչպես նաեւ բռնության ենթարկելու բազմաթիվ կոչեր սոցիալական ցանցերում՝ ռուս զինվորականների հետ կապված ռազմական խմբերի կողմից: Սակայն կոնկրետ անուններ կամ կազմակերպություններ զեկույցում չեն նշվել։ Առաքելության փաստաթղթում ընդգծվել է, որ միջազգային մարդասիրական իրավունքը կտրականապես արգելում է գերի չվերցնելու անթույլատրելիության հրամաններ տալը, հակառակորդին նման գործողություններով սպառնալը կամ այս սկզբունքով ռազմական գործողություններ իրականացնելը։ «Ուկրաինացի ռազմագերիների մահապատժի բոլոր դեպքերը, ինչպես նաեւ նման գործողությունների կամ դրանց արդարացման հրապարակային ...

Կարդալ ավելին »
ajax-loader